Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչում «Միլանը» սեփական հարկի տակ լրացուցիչ ժամանակում 4։2 հաշվով առավելության հասավ «Տորինոյի» նկատմամբ։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2։2 հաշվով, իսկ «ռոսոներիները» պարտությունից փրկվեցին միայն 90+1-րդ րոպեին։ Խաղի հաշվիը 12-րդ րոպեին Անտե Ռեբիչի փոխանցումից հետո բացել էր Ջակոմո Բոնավենտուրան, այնուհետև թուրինյան ակումբի կազմում 34 և 71-րդ րոպեներեին դուբլի հեղինակ էր դարձել բրազիլացի պաշտպան […]
Ավելին
Իտալական Ա սերիայի շրջանակում մեկնարկել է 21-րդ տուրը։ Տուրի մեկնարկային խաղում «Միլանը» հյուրընակվել էր հետնապահների թվում ընթացող «Բրեշիային»։ Ընդհանուր առմամբ հավասար պայքարում ընթացած խաղում Ստեֆանո Պիոլիի սաներին հաջողվեց նվազագույն հաշվով առավելության հասնել։ Հանդիպման հերոսը կրկին դարձավ Անտե Ռեբիչը, ով երկրորդ տուրն անընդմեջ խաղում դուրս գալով փոխարինման, հաղթանակ է պարգևում իր թիմին։ Հանդիպման միակ գնդակը գրանցվեց […]
Ավելին
Կատալոնական «Բարսելոնան» Լուիս Սուարեսի ծանր վնասվածքով պայմանավորված, սկսել է նոր կենտրոնական հարձակվող փնտրել։ Ըստ calciomercato-ի՝ այս տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում է թիմ հրավիրել «Միլանի» կենտրոնական հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեիկ։ Ինչպես տեղեկացնում աղբյուրը, կողմերը մոտ օրերս հանդիպում են ունենալու, որպեսզի քննարկեն տրանսֆերի մանրամասները։ «Բարսելոնան» ցանկանում է առաջ անցնել «Նյուքասլից», քանի որ անգլիական ակումբը նույնպես ցանկանում է իր […]
Ավելին
Զագրեբի «Դինամոյի» 21-ամյա իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոյի տեղափոխությունը «Միլան» կարող է չկայանալ, քանի որ կողմերը չեն կարողանում համաձայնության հասնել։ Ինչպես տեղեկացնում է Sportske Novosti-ն, խաղացողի համար պայքարին միացել են նաև «Լայպցիգն» ու «Վուլվերհեմպտոնը»։ Բունդեսլիգայի առաջատարը խաղացողի տրանսֆերի համար առաջարկել է 16 մլն եվրո, սակայն խորվաթական ակումբը դեռևս չի պատասխանել այդ առաջարկին։ Եզրային հարձակվողը ակումբի ղեկավարությանը […]
Ավելին
Զագրեբի «Դինամոյի» եզրային կիսապաշտպան Դանի Օլմոն մոտ է «Միլան» տեղափոխվելուն։ Sportske Novosti-ի տեղեկություններով, «ռոսոներիները» խաղացողի համար կվճարեն 20+5 մլն եվրո։ Եվս 5 մլն եվրո խորվաթական ակումբը կստանա, եթե «Միլանը» հետագայում վաճառի Օլմոյի տրանսֆերը։ «Միլանը» 21-ամյա կիսապաշտպանի հետ համաձայնեցրել է նաև խաղացողի անձնական պայմանագիրը։ Իսպանացի խաղացողի պայմանագիրը նախատեսված կլինի մինչը 2025 թվականը, իսկ աշխատավարձը կկազմի 2,5 […]
Ավելին
Իտալիայում ընթանում է գավաթի 1/8 եզրափակիչը։ Այսօր կայացավ ևս 3 հանդիպում։ Խաղային օրվա առաջին խաղում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ ՍՊԱԼ-ի նկատմամբ։ Ստեֆանո Պիոլիի թիմին հաղթանակ պարգևեցին Կշիշտոֆ Պյոնտեկի, Սամու Կաստիլյեխոյի, ինչպես նաև Թեո Էրնանդեսի խփած գնդակները։ Այսպիսով, «ռոսոներիները» դուրս եկան 1/4 եզրափակիչ, որի շրջանակում կմրցեն «Տորինոյի» դեմ։ «Ֆիորենտնան» նույնիսկ մնալով […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է իտալական «Վերոնայի» պաշտոնական կայքը, ակումբը կես տարվա պայմանագիր է կնքել «Միլանի» 28-ամյա եզրային հարձակվող Ֆաբիո Բորինիի հետ։ Ըստ transfermarkt-ի` խաղացողը «Վերոնային» բաժին է հասել անվճար։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի գործակալը աշխատում էր այն ուղղությամբ, որ խաղացողի պայմանագիրն ակումբի հետ խզվի, քանի որ Բորինին դժգոհ էր իր ներկա իրավիճակից։ 28-ամյա խաղացողը […]
Ավելին
«Բորնմութի» դարպասապահ Ասմիր Բեգովիչը կարիերան կշարունակի «Միլանի» կազմում։ Բոսնիացի դարպասապահը, ով մրցաշրջանի առաջին մասը վարձակալական հիմունքներով անցկացրել է ադրբեջանական «Ղարաբաղի» կազմում, մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձակալությամբ հանդես կգա «ռոսոներիների» կազմում։ Բեգովիչը ակումբին կմիանա արդեն վաղը։
Ավելին
«Լիվերպուլի» նախկին դարպասապահ Պեպե Ռեյնան վերադարձավ Անգլիա, որտեղ հանդես է եկել 8 մրցաշրջան։ 37-ամյա դարպասապահը մինչև մրցաշրջանի վերջ հանդես կգա «Աստոն Վիլլայի» կազմում։ Ռեյնան 2018 թվականից համարվում է «Միլանի» ֆուտոբլիստ։ Դարպասապահն ընթացիկ մրցաշրջանում Ա սերիայի շրջանակում անցկացրել է 1 հանդիպում։
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Սևիլիայի» 30-ամյա կենտրոնական պաշտպան Սիմոն Կյայերին։ Վարձակալությունը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, որից հետո «Միլանը» կունենա խաղացողի տրանսֆերը գնելու իրավունք։ Խաղացողը մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է «Ատալանտայի» կազմում, սակայն մասնակցել է ընդամենը 5 հանդիպման։
Ավելին
1 67 68 69 70 71 72

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023