Ինտերը պատրաստվում է փոխանակում առաջարկել Ատալանտային

Ինտերը պատրաստվում է փոխանակում առաջարկել Ատալանտային

16/12/2020 - 12:24

«Ինտերն» ու «Ատալանտան», հավանական է, փոխանակվեն ֆուտբոլիստներով։

«Ատալանտայի» ավագ Ալեխանդրո Գոմեսը, ով կոնֆլիկտ ունի ակումբի գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինիի հետ, ցանկանում է հեռանալ ակումբից և նոր ակումբ է փնտրում։

Ինչպես տեղեկացնում է  Sempre Inter-ը՝ հղում կատարելով Tuttosport-ին, «Ինտերը» ցանկանում է ձեռք բերել Գոմեսին, իսկ նրա փոխարեն առաջարկել Մաթիաս Վեսիոյի ծառայությունները։

Աղբյուրի փոխանցմամբ՝ արգենտինացի կիսապաշտպանին իր շարքերում են ցանկանում տեսնել նաև «Միլանն» ու «Տորինոն»։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում խոսակցություններ տարածվեցին, որ Ալեխանդրո Գոմսեը «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինիի հետ լուրջ կոնֆլիկտ ունի։ Նշվում է, որ նրան ՉԼ-ի 5-րդ տուրի «Միդյուլլանի» դեմ հանդիպումից հետո նույնիսկ ձեռնամարտի են բռնվել։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023