Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, հնարավոր է, որակազրկում ատանա Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։ Աղբյուրի փոխանցմաբ` ֆեդերացիան կարգապահական գործընթաց է սկսել Անչելոտիի նկատմամբ Լա լիգայի 12-րդ տուրում «Ժիրոնայի» դեմ կայացած խաղից հետո (1:1) մրցավար Մարիո Մելերո Լոպեսի դեմ արտահայտվելու համար: Այդ հանդիպմանը Մելերո Լոպեսը 77-րդ րոպեին Մարկո Ասենսիոյի ձեռքով խաղի պատճառով […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 12-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Ժիրոնայի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին. «Դժվար հանդիպում էր, իսկ նման հանգամանքներում դա նորմալ է։ Բովանդակային առումով լավ խաղ էր, բայց 11-մետրանոցը մեզ համար միավորներ արժեցավ։ Մեր դարպասին 11-մետրանոց չկար։ Ես խոսել եմ Ասենսիոյի հետ. […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 12-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Ժիրոնայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ հյուրերին հաջողվեց ոչ-ոքի կորզել. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։ «Արքայական» ակումբի կազմից աչքի ընկավ Վինիսիուսը, իսկ կատալոնական ակումբի գոլը խփեց Քրիստիան Ստուանին` դիպուկ իրացնելով 11-մետրանոցը։ Այս ոչ-ոքիից հետո Կառլո Անչելոտիի թիմը վաստակեց 32 […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» F խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Լայպցիգի» դեմ։ Հանդիպման մեկնարկում «ցլերը» պարզապես սառը ցնցուղ էին պատրաստել «արքայական» ակումբի համար և արդեն 18-րդ րոպեի դրությամբ հաղթում էին 2:0 հաշվով։ Մարկո Ռոզեի թիմի կազմից 13-րդ ու 18-րդ րոպեներին մեկական անգամ աչքի ընկան համապատասխանաբար Յոշկո Գվարդիոլն ու Քրիստոֆեր Նկունկուն։ Նախքան ընդմիջում Կառլո Անչելոտիի […]
Ավելին
«Տոտենհեմի» հարձակվող Հին Մին Սոնը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Sport1-ը, հարավկորեացի վինգերին իր շարքերում ցանկանում է տեսնել «Ռեալ Մադրիդը»։ Հաղորդվում է, որ Սոնի ծառայություններով հետաքրքրված է անձամբ «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ով լրջորեն հետևում է նրա խաղին։ Նշվում է, որ 30-ամյա ֆուտբոլիստը վերջին շրջանում նույնպես սկսել է մտածել […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի11-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Սևիլիայի» դեմ։ Մոտ 79 րոպե անդալուսական ակումբը կարողացավ հավասար պայքար առաջարկել «սերուցքայիններին» և «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտի լուսատախտակին վառվում էր1:1 հաշիվը։ 5-րդ րոպեին «արքայական» ակումբին առաջ մղեց Լուկա Մոդրիչը, իսկ հյուրերի պատասխան գոլը 54-րդ րոպեին խփեց Էրիկ Լամելան։ Այդուհանդերձ, Կառլո Անչելոտիի թիմը խաղավերջում միացրեց շարժիչները` հաղթելով […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրում գործող չեմպիոն «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Էլչեի» դեմ։ «Արքայական» ակումբը հանդիպման ողջ ընթացքում ուներ տարածքային մեծ առավելություն` ջախջախելով 3:0 հաշվով։ Կառլո Անչելոտիի թիմին հաղթանակ պարգևեցին Ֆեդե Վալվերդեի, Կարիմ Բենզեմայի ու Մարկո Ասենսիոյի խփած գոլերը։ Նշենք, որ հանդիպման ընթացքում VAR համակարգը երեք անգամ էլ չեղարկել է «Ռեալի» խփած գոլերը։ Այս հաղթանակից […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրում կայացավ հերթական Էլ կլասիկոն, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Ռեալ Մադրիդն» ու «Բարսելոնան»։ Հանդիպումը մեկնարկեց «արքայական» ակումբի առավելությամբ, ինչի արդյունքում արդեն 12-րդ րոպեին Կարիմ Բենզեմայի ջանքերով Կառլո Անչելոտիի թիմը բացեց հաշիվը։ Բաց թողած գոլից հետո «բլաուգրանան» նետվեց առաջ` կորցրածը հետ բերելու։ Խավիի թիմը որոշ ժամանակ տիրեց նախաձեռնությանը, սակայն հյուրերի խաղում […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրում կկայանա հերթական Էլ կլասիկոն, որի շրջանակում «Ռեալ Մադրիդը» կմրցի «Բարսելոնայի» դեմ։ Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հաստատել է, որ ակումբի հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան բաց է թողնելու «բլաուգրանայի» դեմ հանդիպումը. «Կուրտուայի մոտ ամեն ինչ կարգին է, սակայն ֆիզիկական տեսանկյունից անհանգստություն ունի, քանի որ քիչ է մարզվել […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» F խմբի շրջանակում Վարշավայում մրցեց «Շախտյոր Դոնեցկի» դեմ։ Չնայած հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն, Կառլո Անչելոտիի թիմը միայն մեկ անգամ կարողացավ գրավել մրցակցի դարպասը։ Հատկանշական է, որ հանդիպման 46-րդ րոպեից հաղթում էին «հանքափորները». գլխի դիպուկ հարվածով աչքի էր ընկել Ալեքսանդր Զուբկովը։ «Ռեալը» միայն 90+5-րդ րոպեին […]
Ավելին
1 15 16 17 18 19 33

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023