Ռեալը գերգոլառատ խաղում հաղթեց Ալ Հիլալին` դառնալով ԱԱԱ-ի հնգակի հաղթող🎥

Ռեալը գերգոլառատ խաղում հաղթեց Ալ Հիլալին` դառնալով ԱԱԱ-ի հնգակի հաղթող🎥

12/02/2023 - 00:56

Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում մրցեց Սաուդյան Արաբիան ներկակացնող «Ալ Հիլալի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ գերգոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց «արքայական» ակումբի հաղթանակով` 5:3 հաշվով

Կառլո Անչելոտիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձան Վինիսիուսն ու Ֆեդե Վալվերդեն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Կարիմ Բենզեման։

Արաբական ակումբի կազմից էլ դուբլի հեղինակ դարձավ Լուսիան Վիետոն, մեկ գոլ էլ խփեց Մուսա Մարեգան։

Այսպիսով, «Ռեալը» հինգերորդ անգամ դարձավ աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023