Իսպանական Լա լիգայի 1-ին տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Ալմերիայի» դեմ։ Հանդիպումը, կարելի է ասել, շոկային մեկնարկ ունեցավ, քանի որ «Ալմերիան», Լարժի Ռամազանիի` 6-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ, բացեց հաշվը։ Բաց թողած գոլից հետո «արքայական» ակումբն ուներ տոտալ առավելություն` ստեղծելով բազմաթիվ գոլային պահեր, սակայն Կառլո Անչելոտիի թիմին ոչ մի կերպ չհաջողվեց նախքան ընդմիջման գնալը […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է 2021/22 մրցաշրջանի «Լավագույն մարզիչ» մրցանակի հավակնորդները։ Մրցանակին հավակնելու են Կառլո Անչելոտին («Ռեալ Մադրիդ»), Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի») և Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»)։ Կազմակերպությունը հրապարակել է նաև այն մասնագետների ցանկը, որոնց չի հաջողվել ընդգրկվել լավագույն եռյակում. 4. Օլիվեր Գլասներ («Այնտրախտ») – 75 միավոր 5. Ունայի Էմերի («Վիլյառեալ») – 74 6. Ժոզե Մոուրինիո […]
Ավելին
Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի «Օլիմպիական» մարզադաշտում կայացավ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի գործող գավաթակիրները` «Ռեալ Մադրիդն» ու «Այնտրախտը»։ Հանդիպման ողջ ընթացքում «արքայական» ակումբն ուներ տարածքային և խաղային առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Կառլո Անչելոտիի թիմին հաղթանակ պարգևեցին Դավիդ Ալաբայի ու Կարիմ Բենզեմայի խփած գոլերը։ Այսպիսով, «Ռեալը» հոբելյանական` 5-րդ անգամ […]
Ավելին
«Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուսիը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, փարիզյան ակումբի սպորտային խորհրդական Լուիշ Կամպուշն արդեն մի քանի ամիս է գաղտնի աշխատում է իսպանացի կիսապաշտպանի տրանսֆերն իրականացնելու շուրջ։ Աղբյուրի փոխանցմամբ` այժմ ակումբների միջև բանակցությունները վերջնական փուլում են. կողմերը շատ մոտ եմ գործարքն ավարտին հասցնելուն։ Նշվում է, որ Ռուիսի […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հույսեր չի կապում ակումբի աջ պաշտպան Ալվարո Օդրիոսոլայի և կենտրոնական հարձակվող Մարիանո Դիասի հետ։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 63-ամյա մասնագետը ցանկանում է` ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ երկու ֆուտբոլիստներն էլ հեռանան «արքայական» ակումբից։ «Ռեալի» ոչ մի խաղացող թիմի նախամրցաշրջանային շրջագայության ընթացքում ավելի քիչ խաղաժամանակ չի ստացել, քան Օդրիոսոլան և […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է, որ «Բարսելոնան» ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ավելի է ուժեղացել. «Կարծում եմ` «Բարսելոնան» ֆանտաստիկ թիմ է կառուցում, սակայն ինձ անհանգստացնում է միայն «Ռեալը»։ Ես պետք է կենտրոնանամ միայն թիմիս վրա, չպետք է նայեմ ուրիշներին։ «Բարսան» այնպիսի թիմ է, որին միշտ պետք է հարգել։ Այս տարի նրանք կդառնան […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» հաղթեց 1:0 հաշվով` 14-րդ անգամ տիրանալով բաղձալի գավաթին։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, Կառլո Անչելոտին դարձավ առաջին մարզիչը, ով չորս անգամ հաղթել է «ականջավոր գավաթը»` սահմանելով տպավորիչ ռեկորդ։ Այդ ցուցանիշով իտալացի մասնագետը գերազանցեց Զինեդին Զիդանին և Բոբ Փեյսլիին։ Զիդանը «Ռեալի» ղեկին 2016-18 թթ. երեք անգամ անընդմեջ տիրացել է գավաթին։ Փեյսլին նույնպես […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» հաղթեց 1:0 հաշվով` 14-րդ անգամ տիրանալով բաղձալի գավաթին։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսբել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։ «Չեմ կարողանում հավատալ։ Բարդ խաղ էր. մենք տանջվեցինք առաջին խաղակեսում, սակայն, հաշվի առնելով մեր անցկացրած մյուս բոլոր հանդիպումները, կարծում եմ, արժանի էինք հաղթել մրցաշարում։ «Ռեալը» ֆանտաստիկ ակումբ է և շատ […]
Ավելին
Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայացավ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Լիվերպուլն» ու «Ռեալ Մադրիդը»։ Առաջ ընկնելով` նշենք, որ այս հանդիպումը չմեկնարկած պատմական ստացվեց, քանի որ, անվտանգության նկատառումներից ելնելով, այն մեկնարկեց 36 րոպե ուշացումով։ Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, ապա առաջին խաղակեսն ամբողջությամբ անցավ Յուրգեն Կլոպի թիմի խաղային մեծ առավելության […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի վերջին` 38-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում մրցեց «Բետիսի» դեմ։ Մրցաշարային որևէ նշանակություն չունեցող խաղում երկու ակումբներն էլ ունեին մի շարք գոլային պահեր, սակայն ոչ մի կերպ չկարողացան գտնել մրցակցի դարպասը տանող ճանապարհը։ Այսպիսով, այս խաղում այդպես էլ գոլեր չգրանցվեցին, որն ավարտվեց 0:0 հաշվով։ Այս ոչ-ոքիից հետո Կառլո Անչելոտիի թիմն առաջնությունն […]
Ավելին
1 13 14 15 16 17 28

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023