Ֆանտաստիկ ֆուտբոլ «Էնֆիլդում». Ռեալը հիասքանչ comeback-ով ջախջախեց Լիվերպուլին🎥

Ֆանտաստիկ ֆուտբոլ «Էնֆիլդում». Ռեալը հիասքանչ comeback-ով ջախջախեց Լիվերպուլին🎥

22/02/2023 - 01:52

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալ Մադրիդը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Լիվերպուլի» դեմ։

Յուրգեն Կլոպի թիմը պարզապես սառը ցնցուղ էր պատրաստել «արքայական» ակումբի համար, քանի որ արդեն 4-րդ րոպեին Դարվին Նունյեսի կրնկով խփած ֆանտաստիկ գոլի շնորհիվ բացեց հաշիվը։

Հյուրերը դեռ չէին հասցրել ուշքի գալ, երբ 14-րդ րոպեին Տիբո Կուրտուան կոպտագույն սխալ թույլ տվեց, ինչի հետևանքով Մոհամեդ Սալահը գրավեց դատարկ դարպասը` հաշիվը դարձնելով 2:0։

Թվում էր` «սերուցքայինները» նման շոկային մեկնարկից հետո ուքշի չեն գա, սակայն Կառլո Անչելոտիի թիմը նախքան ընդմիջում ոչ միայն կրճատեց, այլև հավասարեցրեց հաշիվը. դուբլի հեղինակ դարձավ Վինիսիուսը։

Պետք է նշենք, որ բրազիլացի վինգերի երկրորդ գոլի ժամանակ էլ կոպտագույն սխալ թույլ տվեց մերսիսայդյան ակումբի դարպասապահ Ալիսոն Բեկերը։

Կողմերն ընդմիջման գնացին 2:2 հաշվով։

Երկրորդ խաղակեսում «Ռեալը» դաշտում պարզապես ճախրում էր` անելով այն, ինչ ցանկանում էր։

«Արքայական» ակումբն, օգտվելով «Լիվերպուլի» պաշտպանության խայտառակ բացթողումներից, ևս երեք գոլ ուղարկեց տանտերերի դարպասը. դուբլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման, մեկ անգամ էլ աչքի ընկավ Էդեր Միլիտաոն։

Այսպսիով, «Ռեալ Մադրիդը» ֆանտաստիկ comeback արեց` հաղթելով 5:2 հաշվով։

Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 15-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023