Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող «Արարատ-Արմենիան» առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել` 3:2 հաշվով հաղթելով Դանիայի Սուպերլիգան ներկայացնող «Վայլեին»։ Ակումբը չի նշել գոլի հեղինակներին։ Մանուել Տուլիպայի գլխավորած հաջորդ ընկերական խաղում կմրցի բուլղարական «Բոտև Վրացայի» դեմ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml Посмотреть эту публикацию в Instagram Публикация от FC Ararat-Armenia (@fc_ararat_armenia)
Ավելին
Արաբական Միացյալ Էմիրություններում ուսումնամարզական հավաք անցկացնող «Փյունիկը» հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել` 1:0 հաշվով «Ալ Իթիֆակին»։ Արտակ Օսեյանի գլխավորած թիմի հաղթական գոլը խփել է պորտուգալացի պաշտպան Ֆիլիպե Ալմեյդան։ ԱՄԷ-ի երկրորդ լիգան ներկայացնող «Ալ Իթիֆակի» կազմում հանդիպմանը մասնակցել է իտալացի անվանի հարձակվող, թիմի նորեկ Մարիո Բալոտելին։ «Փյունիկը» հունվարի 27-ին ևս մեկ ընկերական հանդիպում է անցկացրել` ոչ-ոքի […]
Ավելին
«Փյունիկը» Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող ուսումնամարզական հավաքի ժամանակ երրորդ ընկերական հանդիպումն է անցկացրել` ոչ-ոքի (1:1) գրանցելով Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» հետ։ «Փյունիկի» գոլը խփել է թիմի նորեկ Մոմո Յանսանեն` հավասարեցնելով հաշիվը։ Արտակ Օսեյանի գլխավորած թիմն առաջին ընկերական խաղում 5:0 հաշվով հաղթել էր ԱՄԷ-ի երկրորդ լիգան ներկայացնող «Յունայթեդ Սպորտին»։ Հայկական ակումբը երկրորդ խաղում պարտվել էր Եկատերինբուրգի «Ուրալին» […]
Ավելին
«Ուրարտուն» հունվարի 26-ից փետրվարի 13-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում։ Հավաքի ընթացքում Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը կանցկացնի 5 ընկերական հանդիպում։ Առաջին խաղում հայկական ակումբը կմրցի Ուզբեկստանի ազգային հավաքականի դեմ, որն ամռանը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի աշխարհի առաջնության խմբային փուլին։ Ուզբեկներին մարզում է իտալացի լեգենդար պաշտպան, «Ոսկե գնդակի» 2006թ. դափնեկիր Ռաբիո Կանավարոն։ «Ուրարտուի» ընկերական […]
Ավելին
Հայաստանի ու Բելռաուսի ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Հանդիպումը կկայանա մարտի 29-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, մեկնարկը` ժամը 18:00-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Football Federation of Armenia (@armenian_ff)
Ավելին
ՄԼՍ-ի նորընծա գավաթակիր «Ինտեր Մայամին» նախամրցաշրջանային պատրաստության ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել` հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվելով պերուական «Ալիանսա Լիմային»։ «Ալիանսայից» դուբլ է գրանցել 42-ամյա լեգենդար հարձակվող, Պերուի ազգային հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկու (41 գոլ), «Բավարիայի» ու «Համբուրգի» նախկին ֆուտբոլիստ Պաոլո Գերերոն։ Պերուական ակումբից մեկ գոլ էլ խփել է Լուիս Ռամոսը։ «Ինտեր Մայամիից» հանդիպմանը […]
Ավելին
«Բավարիան» ընկերական խաղում 5:0 հաշվով ջախջախել է ավստրիական «Զալցբուրգին»։ Մյունխենյան գրանդից դուբլ է գրանցել 17-ամյա կիսապաշտպան Լենարտ Կառլը, մեկական գոլ խփել են Հիրոկի Իտոն, Ֆելիպե Չավեսն ու Տոմ Բիշոֆը։ «Ռեկորդ մայսթերը» 2026-ի առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի հունվարի 11-ին և Գերմանիայի Բունդեսլիգայի 16-րդ տուրում «Ալիանց Արենա» ստադիոնում կմրցի «Վոլֆսբուրգի» դեմ, մեկնարկը` ժամը 20:30-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Անգլիայի ազգային հավաքականը 2026թ. մարտին երկու ընկերական հանդիպում կանցկացնի։ ԱԱ-2026-ի նախապատրաստական շրջանում «երեք առյուծները» Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում մարտի 27-ին կհանդիպեն Ուրուգվայի, իսկ մարտի 31-ին` Ճապոնիայի հավաքականին։ Առաջին խաղը Երևանի ժամանակով կմեկնարկի 23:45-ին, իսկ երկրորդը` 22:45-ին։ Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ անգլիացիները հունիսին ԱՄՆ-ում ևս երկու ընկերական հանդիպում կանցկացնեն, որի մրցակիցները կհրապարակվեն ավելի ուշ։ Թոմաս Տուխելի գլխավորած […]
Ավելին
Սենեգալի ազգային հավաքականը Թուրքիայի Անթալիա քաղաքում ընկերական խաղում 8:0 հաշվով ջախջախել է Քենիայի թիմին։ Պապե Թիավի գլխավորած թիմից հեթ-տրիկ է գրանցել անվանի վինգեր Սադիո Մանեն, Նիկոլաս Ջեքսոնն աչքի է ընկել երկու անգամ, իսկ Էլ Հաջի Մալիկ Դիուֆը, Իբրահիմա Մբայեն ու Շերիֆ Նդիայեն մեկական գոլ են խփել։ Transfermarkt-ի տվյալներով` «տերանգայի առյուծները» տարել են իրենց պատմության մեջ […]
Ավելին
«Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոյեմբերի 18-ին Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաստատում է Mundo Deportivo-ն։ Թրամփը նույն օրն իր նստավայրում կընդունի նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանին։ The Athletic-ի տվյալներով` ակնլալվում է, որ Թրամփն ու «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը կքննարկեն նաև Ատլանտայի «Մերսեդենց Բենց» ստադիոնում 2026թ. […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026