Իտալական Ա սերիայի 20-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ մրցեց «Վերոնայի» դեմ։ Առաջին խաղակեսում հռոմեական ակումբն ուներ տոտալ առավելություն և լուծեց հանդիպման հաղթողի վերաբերյալ հարցերը։ «Գայլերը» 20-29-րդ րոպեների ընթացքում երեք անգամ գրավեցին «Վերոնայի» դարպասը։ Նախ 20-րդ րոպեին հաշիվը բացեց Ջանլուկա Մանչինին, ապա 22-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Հենրիխ Մխիթարյանը, ով Ա սերիայի շրջանակում […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 20-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ մրցում է «Վերոնայի» դեմ։ Հանդիպման 22-րդ րոպեին հռոմեական ակումբի կազմում իր հերթական գոլը խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Միխթարյանը՝ հաշիվը դարձնելով 2։0։ Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա կիսապաշտպանն Ա սերիայի շրջանակում անցկացնում է 19-րդ հանդիպումը՝ խփելով 9-րդ գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 20-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կընդունի «Վերոնային»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։45, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Իտալական Ա սերիայի 20-րդ տուրի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Բենեվենտոյի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում միլանյան ակումբն ուներ տարածքային և խաղային լուրջ առավելություն, ինչն էլ արտացոլվեց հաշվի տեսքով․ «Ինտերը» հաղթեց 4։0 հաշվով։ Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 7-րդ րոպեին, երբ Քրիստիան Էրիկսենի իրացրած տուգանային հարվածից հետո հյուրերի եզրային կիսապաշտպան Ռիկարդո Իմպորտան գրավեց սեփական դարպասը։ Առաջին […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 20-րդ տուրում «Միլանը» արտագնա խաղում ուժերը չափեց «Բոլոնիայի» դեմ և կարողացավ առավելության հասնել 1։2 հաշվով։ Հանդիպման 26-րդ րոպեին հյուրերը 11-մետրանոց հարվածի իրավունք ստացան․ գնդակին մոտեցավ Զլատան Իբրահիմովիչը, ում հարվածը հետ մղեց «Բոլոնիայի» դարպասապահ Լուկաշ Սկորուպսկին, սակայն վրա հասած Անտե Ռեբիչը, այնուամենայնիվ, բացեց խաղի հաշիվը։ Առաջին խաղակեսի մնացած հատվածը նույնպես անցավ Ստեֆանո Պիոլիի […]
Ավելին
Ինչպես տեկեղացնում է «Ուդինեզեի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Նապոլիի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 1․5 տարով, այսինքն, մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ Հատկանշական է, որ չի հաղորդվում, թե Ուդինեն ներկայացնող ակումբը խաղացողի դիմաց որքան է վճարել «Նապոլիին»։ Լյորենտեն նոր ակումբի կազմում ընտրել է «32» համարի մարշապիկը։ 35-ամյա […]
Ավելին
Interfootball.am-ն այսուհետ յուրաքանչյուր չորեքշաբթի կամ հինգշաբթի օրերին կներկայացնի անցնող մեկ շաբաթվա կտրվածով իր վարկածով թոփ-10 գոլերը, որոնք խփվել են հեղինակավոր մրցաշարերում։ Շաբաթվա լավագույն գոլի հեղինակին կորոշեք դուք՝ Interfootball-ի Telegram-ի ալիքում անցկացվող քվեարկության շրջանակում։ Մեր Telegram-ի ալիքին կարող եք միանալ հետևյալ հղումով․ https://t.me/Interfootball_am Այժմ կներկայացնենք, ըստ Interfootball-ի, հունվարի 20-27-ն ընկած ժամանակահատվածում խփված թոփ-10 գոլերը։ Գնացի՛նք։ 10. […]
Ավելին
«Միլանի» նախկին պաշտպան Ալեսանդրո Կոստակուրտան խոսել է Իտալիայի Գավաթի քառորդ եզրափակչի «Ինտեր» – «Միլան» հանդիպման մասին։ «Ինտերի» խաղում անկայունություն կա, սակայն նրանք ֆավորիտ են միլանյան դերբիում և «Սկուդետոյի» համար պայքարում։ «Միլանը» զվարթ տեսք ունի, իսկ «Ինտերն»՝ ավելի պատրաստված։ Նրանք դաս են քաղել Չեմպիոնների լիգայում անհաջող ելույթներից։ Ավելին՝ եվրագավաթներից բացակայությունը նրանց համար լրացուցիչ առավելություն կարող է […]
Ավելին
Շարունակվում է իտալական Ա սերիայի 19-րդ տուրը, որի շրջանակում «Լացիոն» սեփական հարկի տակ մրցեց «Սասուոլոյի» դեմ և կարողացավ 2։1 հաշվով կամային հաղթանակի հասնել։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկեց, քանի որ արդեն 6-րդ րոպեին «Սասուոլոյի» ֆուտբոլիստները Ֆրանչեսկո Կապուտոյի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։ Բաց թողած գոլից հետո հռոմեական ակումբի տղաներն աստիճանաբար մեծացրին ճնշումը մրցակցի նկատմամբ, որն էլ տվեց […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 19-րդ տուրի շրջանակում «Վերոնան» սեփական հարկի տակ մրցեց «Նապոլիի» դեմ։ Կարելի է ասել, որ Ջենարո Գատուզոյի սաները խաղը սկսեցին հաղթողի դերում, քանի հենց առաջին իսկ գրոհի ժամանակ Իրվինգ Լոզանոն 1-ին րոպեին բացեց խաղի հաշիվը։ «Վերոնայի» ֆուտբոլիստները արագ բաց թողած գոլից հետո ոչ միայն չընկճվեց, այլև նախքան ընդմիջման գնալը 34-րդ րոպեին Ֆեդերիկո Դիմարկոյի […]
Ավելին
1 73 74 75 76 77 112

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023