Ներկայացնում ենք «Լեգենդներ» հաղորդաշարի հոբելյանական` 20-րդ թողարկումը։ Այս անգամ հաղորդումը նվիրված է «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Արսենալի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում մերսիսայդյան ակումբը հաղթեց 2:0 հաշվով։ Յուրգեն Կլոպի թիմից հերոսացավ Դիոգու Ժոտան, ով դարձավ դուբլի հեղինակ և «Լիվերպուլին» դուրս բերեց մրցաշարի եզրափակիչ։ Հավելենք, որ պորտուգալացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 27 հանդիպում` դառնալով […]
Ավելին
«Արսենալի» հարձակվող Պիեր-էմերիկ Օբամեյանգը Գաբոնի հավաքականի կազմում չի մասնակցի Աֆրիկայի Ազգերի գավաթի հանդիպումերին։ Ինչպես տեղեկացնում է Գաբոնի ֆուտբոլի ֆեդերացիայի Twitter-ի պաշտոնական էջը, 32-ամյա ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուսով վարակվելուց հետո ի հայտ են եկել սրտի հետ կապված խնդիրներ, ինչի հետևանքով Օբամեյանգը լքել է հավաքականի ճամբարը։ Նման խնդիր ունեն նաև Գաբոնի հավաքականի ևս երկու ֆուտբոլիստներ` Մարիո Լեմինան և […]
Ավելին
Անգլիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» «Էնֆիլ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Արսենալի» դեմ։ Չնայած հանդիպման մեծ մասում մերսիսայդյան ակումբն ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն, միևնույնն է, Յուրգեն Կլոպի սաները չկարողացան կոտրել «Արսենալի» դիմադրությունը։ Հատկանշական է, որ «զինագործները» հանդիպման գրեթե ողջ ընթացքն անցկացրին 10 ֆուտբոլիստներով, քանի որ 24-րդ րոպեին հյուրերի կազմից հեռացվեց Գրանիտ Ջական։ […]
Ավելին
Անգլիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում կմրցի «Արսենալի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչի շրջանակում «Արսենալը» հյուրընկալվելիս մրցեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ։ Հանիպման մեծ մասում «Արսենալը», ունենալով տարածքային շոշափելի առավելություն, չկարողացավ դա վերածել որակի, դեռ ավելին` «Նոթինգհեմ Ֆորեսթի» ֆուտբոլիստները 83-րդ րոպեին Լյուիս Գրաբանի խփած գոլի շնորհիվ կորզեցին հաղթանակ։ Նշենք, որ Միկել Արտետայի սաները ողջ հանդիպման ընթացքում այդպես էլ ոչ մի դիպուկ հարված չկարատեցին. «զինագործների» […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Արսենալի» կիսապաշտպան Էյնսլի Մետլեյնդ-Նայլսին։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թ. հունիսի 30-ը, որի դիմաց «զինագործները» կստանան 500 հազար եվրո։ Նշենք, որ վարձակալության ավարտից հետո հռոմեական ակումբը չի ունենալու 24-ամյա ֆուտբոլիստին գնման իրավունք։ Հավելենք, որ Մետլեյնդ-Նայլսն «Արսենալի» սան է, որի գլխավոր թիմի կազմում անցկացրել […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի մեկնարկային խաղում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Առաջին խաղակեսի մեծ մասն անցավ հյուրերի` «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների տարածքային առավելության պայմաններում (68%), սակայն շատ ավելի լավ տպավորություն էր թողնում «Արսենալը», ինչն էլ նպաստեց, որ «զինագործները» նախքան ընդմիջման գնալն առաջ անցնեն հաշվի մեջ. 31-րդ րոպեին աչքի ընկավ Բուկայո Սական։ Խփած […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Լոնդոնի «Էմիրեյսթ» մարզադաշտում, որտեղ «Արսենալը» կմրցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված 16:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ2» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան վարակվել է կորոնավիրուսով։ Աղբյուրի փոխանցմամբ` իսպանացի մասնագետը պահպանում է բոլոր հակահամաճարակային կանոնները և ինքնամեկուսացել է։ Այպիսով, Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակում հունվարի 1-ին «Մանչեսթեր Սիթիի» դեմ տնային հանդիպման ժամանակ Արտետան չի կարող պահեստայինների նստարանից կառավարել լոնդոնյան ակումբի խաղը։ Հավելենք, որ սա արդեն երկրորդ դեպքն […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023