ԵԼ. Փլեյ-օֆֆ-ի ուղեգիր նվաճած բոլոր ակումբները

ԵԼ. Փլեյ-օֆֆ-ի ուղեգիր նվաճած բոլոր ակումբները

04/11/2022 - 15:25

Նոյեմբերի 3-ին կայացան Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրի հանդիպումները, որոնց ավարտից հայտնի դարձան մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճած բոլոր ակումբները։

Նշենք, որ խմբերում առաջին հորիզոնականները զբաղեցրած ակումբները պայքարը կսկսեն 1/8, իսկ երկրորդ հորիզոնականները` 1/16 եզրափակիչից։

1/16 եզրափակիչում հանդես կգան նաև Չեմպիոնների լիգայի խմբերում 3-րդ հորիզոնականները զբաղեցրած ակումբները։

1/8 եզրափակիչի ուղեգիր են նվաճել հետևյալ ակումբները.

«Արսենալ», «Ֆենեբախչե», «Բետիս», «Ունիոն Սենթ Ժիլուա», «Ռեալ Սոսիեդադ», «Ֆեյենորդ», «Ֆրայբուրգ», «Ֆերենցվարոշ»

1/16 եզրափակիչում հանդես կգան հետևյալ ակումբները.

ՊՍՎ, «Ռեն», «Ռոմա», «Ունիոն Բեռլին», «Մանչեսթեր Յունայթեդ», «Միդյուլան», «Նանտ», «Մոնակո», «Այաքս», «Բայեր Լևերկուզեն», «Բարսելոնա», «Սպորտինգ Լիսաբոն», «Շախտյոր Դոնեցկ», «Զալցբուրգ» «Սևիլիա», «Յուվենտուս»

Հավելենք, որ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 7-ին` Երևանի ժամանակով 16:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023