Թոփ-5 առաջնությունների ամենաթանկարժեք մեկնարկային կազմ ունեցող ակումբներն` ըստ CIES-ի

Թոփ-5 առաջնությունների ամենաթանկարժեք մեկնարկային կազմ ունեցող ակումբներն` ըստ CIES-ի

31/10/2022 - 14:58

Ֆուտբոլային հետազոտությունների միջազգային կենտրոնը` CIES-ը, ներկայացրել է եվրոպական թոփ-5 առաջնությունների ամենաթանկարժեք մեկնարկային կազմ ունեցող ակումբներին։

Հետազոտությունը հիմնված է այն բանի վրա, թե որքան գումար են ակումբները ծախսել իրենց մեկնարկային կազմի ֆուտբոլիստներին գնելու համար։

Թոփ-5 առաջնությունների ամենաթանկարժեք մեկնարկային կազմ ունեցող ակումբների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.

  1. «Մանչեսթեր Սիթի» – 605 մլ եվրո
  2. ՊՍԺ – 510 մլն եվրո
  3. «Մանչեսթեր Յունայթեդ» – 480 մլն եվրո
  4. «Լիվերպուլ»– 409 մլն եվրո
  5. «Չելսի» – 393 մլն եվրո
  6. «Արսենալ» – 382 մլն եվրո
  7. «Ռեալ Մադրիդ» – 370 մլն եվրո
  8. «Բարսելոնա» – 334 մլն եվրո
  9. «Յուվենտուս» – 300 մլն եվրո
  10. «Բավարիա» – 294 մլն եվրո

Նշենք, որ բոլոր ակումբների մեկնարկային կազմի արժեքները հաշվելիս CIES-ը դրանք միջինացրել է։

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» իր ամենաթանկարժեք մեկնարկային կազմը (726 մլն եվրո) դուրս է բերել անգլիական Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Բրայթոնի» դեմ կայացած խաղում (3:1)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023