Հիասքանչ Ռեյնջերս. Ջիոյի թիմը հյուրընկալվելիս հաղթեց  Բորուսիա Դորտմունդին🎥

Հիասքանչ Ռեյնջերս. Ջիոյի թիմը հյուրընկալվելիս հաղթեց Բորուսիա Դորտմունդին🎥

17/02/2022 - 23:36

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի շրջանակում «Ռեյնջերսը» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Բորուսա Դորտմունդի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ շոտլանդական ակումբը շոկի ենթարկեց տանտերեին ու հաղթեց 4:2 հաշվով։

Ջիովանի վան Բրոնխորստի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ջեյմս Տավերնիերը, Ալֆրեդո Մորելոսն ու Ջոն Լունդստրեմը, իսկ «Բորուսիայի» պաշտպան Դան-Աքսել Զագադուն գրավեց սեփական դարպասը։

«Իշամեղուների» գելերն էլ խփեցին Ջուդ Բելինգհեմն ու Ռաֆայել Գերեյրուն։

Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 24-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023