BolaVip-ը, հղում կատարելով ESPN-ին, հայտնում է, որ «Սևիլիայի» կիսապաշտպան Ալեխանդրո Պապու Գոմեսը դիմել է սև ուժերի զորությանն` Արգենտինայի հավաքականի` ԱԱ-2022-ի հայտացուցակում ընգրկվելու համար։ Աղբյուրի փոխանցմամբ` Գոմեսը դիմել է կախարդին, որպեսզի վերջինս դանդաղեցնի «Վիլյառեալի» կիսապաշտպան Ջովանի Լո Չելսոյի ապաքինումը վնասվածքից։ Գոմեսը կարծում էր, որ Լո Չելսոյի բացակայությունը կօգնի իրեն տեղ ունենալ Արգենտինայի հավաքականի հայտացուցակում։ Հատկանշական է, […]
Ավելին
«Աստոն Վիլլայի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը հայտարարել է, որ աշխարհի չեմպիոն դառնալուց հետո ձեռք չի առել Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին. «Մենք ապշած էինք, քանի որ տոնական շքերթի ժամանակ մարդիկ մեր ուղղությամբ հարյուրավոր տիկնիկներ էին նետում: Ես վերցրի դրանցից մեկը, քանի որ այն ինձ զվարճացրեց: Պահեցի տիկնիկը մի քանի վայրկյան և հետ շպռտեցի: […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է FootGoal հաղորդաշարի նոր թողարկումը։ Նոր տեսանյութը նվիրված է ԱԱ-2022-ի խորհրդանշական հավաքականին, որն ունի հետևյալ տեսքը. Դարպասապահ – Յասին Բունու (Մարոկկո) Պաշտպաններ – Աշրաֆ Հակիմի (Մարոկկո), Նիկոլաս Օտամենդի (Արգենտինա), Դայո Ուպամեկանո, Թեո Էրնանդես (երկուսն էլ` Ֆրանսիա) Կիսապաշտպաններ – Սոֆիան Ամրաբատ (Մարոկկո), Էնցո Ֆերնանդես (Արենտինա), Անտուան Գրիզման (Ֆրանսիա) Հարձակվողներ – Կիլիան Մբապե (Ֆրանսիա), Լեո […]
Ավելին
ԱԱ-2022-ն արդեն մեկ ամսից ավելի է ավարտվել է, սակայն դրա շուրջ խոսակցություններն ու իրադարձությունները չեն դադարում։ Բանն այն է, որ Ուրուգվայի հավաքականի մի շարք ֆուտբոլիստների ՖԻՖԱ-ն որակազրկել է` կապված մրցաշարի խմբային փուլի 3-րդ տուրում Գանայի դեմ կայացած խաղից հետո անվայելուչ պահվածքի հետ։ Այդ խաղում, ճիշտ է, լատինաամերիկացիները հաղթեցին 2:0 հաշվով, սակայն լրացուցիչ ցուցանիշներով պայքարը զիջեցին […]
Ավելին
Արգենտինայի հավաքականի ավագ և առաջատար Լեո Մեսսին Կատարում կայացած աշխարհի առաջնության չեմպիոնական տիտղոսը նվիրել է իր երջանկահիշատակ տատիկին։ Ինչպես տեղեկացնում է El Grafico-ն, տեսախցիկները ֆիքսել են, թե ինչ է ասել Մեսսին Ֆրանսիայի դեմ կայացած եզրափակիչ հանդիպման վճռորոշ 11-մետրանոցից առաջ։ Աղբյուրի փոխանցմամբ` Մեսսին Գաբրիել Մոնտիելի վճռորոշ հարվածից առաջ ասել է հետևյալ խոսքերը. «Տատիկ, դա կարող է […]
Ավելին
ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի («Աստոն Վիլլա», Արգենտինա) վարքագծի մասին. «Դա իմ խնդիրը չէ։ Չեմ ցանկանում ժամանակ ծախսել դատարկ բաների վրա»,- 24-ամյա հարձակվողի խոսքերը մեջբերում է GFFN-ը։ Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դառնալուց հետո Մարտինեսը մի քանի անգամ հրապարակավ ծաղրել է Մբապեին։ 30-ամյա դարպասապահը հավաքականի խաղընկերների […]
Ավելին
Ֆրանսիայի հավաքականի և Կարիմ Բենզեմայի շուրջ շշուկները չեն դադարում։ Give Me Sport-ը, հղում կատարելով, լրագրող Ռոմեն Մոլինային, հայտնում է, որ «եռագույնների» դարպասապահ և ավագ Ուգո Լյորիսն ու կիսապաշտպան Անտուան Գրիզմանն ուրախ են եղել, որ Բենզեման բաց է թողել ԱԱ-2022-ը։ Այդ ֆուտբոլիստները երբեք չեն ցանկացել, որ 35-ամյա հարձակվողը վերադառնա հավաքական։ Defensa Central-ն էլ հայտնում է, որ […]
Ավելին
Լեո Մեսսին, ով Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դառնալուց հետո իր արձակուրդն է վայելում հարազատ Ռոսարիո քաղաքում, բաց կթողնի ՊՍԺ-ի առաջիկա երեք հանդիպումները։ Ինչպես հայտնում է TyC Sports-ը, 35-ամյա հարձակվողը փարիզյան ակումբի կազմում մարզումները կվերսկսի 2023 թ. հունվարի 3-ից։ Նման զարգացումների դեպքում Մեսսին բաց կթողնի «Պարի Սեն-Ժերմենի» առաջիկա 3 հանդիպումները, որոնք կայանալու են համապատասխանաբար «Ստրասբուրի» […]
Ավելին
Էմիլիանո Մարտինեսը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Բանն այն է, որ ինչպես տեղեկացնում է Estadio Deportivo-ն, «Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին դժգոհ է արգենտինացի դարպասապահի վարքագծից։ Հատկանշական է, որ Էմերիի և Մարտինեսի միջև տարաձայնություններն սկսվել են դեռևս «Արսենալում» աշխատելու տարիներից, երբ 30-ամյա ֆուտբոլիստը «զինագործների» պահեստային դարպասապահն էր։ Դրան գումարվել է նաև Մարտինեսի` Արգենտինայի […]
Ավելին
ԶԼՄ-ներին քիչ-քիչ հաջողվում է մարնամասներ պարզել Կարիմ Բենզեմայի և Ֆրանսիայի հավաքականի միջև եղած կոնֆլիկտից։ Ինչպես հայտնում է Public-ը, Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան ԱԱ-2022-ի ժամանակ արգելել է «եռագույնների» ֆուտբոլիստներին «հավանել» Բենզեմայի գրառումներն Instagram-ում։ Ֆրանսիայի հավաքականի դարպասապահների մարզիչ Ֆրանկ Ռավիոն շատ ժամանակ է անցկացրել սոցցանցերում և Դիդիե Դեշամին պատմել է, թե ինչ բովանդակություն ունեն ֆուտբոլիստների գրառումները, ինչպես նաև […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2022