Պապու Գոմեսը կախարդին խնդրել է դանդաղեցնել Լո Չելսոյի վերականգնումն` ԱԱ-2022-ի հայտացուցակում ընդգրկվելու համար

Պապու Գոմեսը կախարդին խնդրել է դանդաղեցնել Լո Չելսոյի վերականգնումն` ԱԱ-2022-ի հայտացուցակում ընդգրկվելու համար

19/03/2023 - 11:52

BolaVip-ը, հղում կատարելով ESPN-ին, հայտնում է, որ «Սևիլիայի» կիսապաշտպան Ալեխանդրո Պապու Գոմեսը դիմել է սև ուժերի զորությանն` Արգենտինայի հավաքականի` ԱԱ-2022-ի հայտացուցակում ընգրկվելու համար։

Աղբյուրի փոխանցմամբ` Գոմեսը դիմել է կախարդին, որպեսզի վերջինս դանդաղեցնի «Վիլյառեալի» կիսապաշտպան Ջովանի Լո Չելսոյի ապաքինումը վնասվածքից։

Գոմեսը կարծում էր, որ Լո Չելսոյի բացակայությունը կօգնի իրեն տեղ ունենալ Արգենտինայի հավաքականի հայտացուցակում։

Հատկանշական է, որ «ալբիսելեստեի» մարզչական շտաբն իմացել է Գոմեսի այդ քայլն, ինչի հետևանքով չեն հրավիրել նրան հավաքական` մասնակցելու Պանամայի և Կյուրասայոի դեմ կայանալիք ընկերական հանդիպումներին։

Ընդ որում, 35-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերի իր էջերում հայտնել է, որ հավաքականի հայտացուցակից դուրս մնալը կապված է միայն վնասվածքի հետ։

Հավելենք, որ Պապու Գամեսն, ամեն դեպքում, Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցեց ԱԱ-2022-ի, որի շրջանակում անցկացրեց 2 հանդիպում և դարձավ չեմպիոն, իսկ Լո Չելսոն վնասվածքի պատճառով բաց թողեց մրցաշարը։

Ավելացնենք, որ Պապու Գոմեսն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 18 հանդիպում` դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023