«Արարատ-Արմենիան» պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ։ Հայաստանի չեմպիոնը «Շեմրոկ Ռովերսի» դեմ դիմակայության պատասխան խաղում պարտվեց 1:2 հաշվով, բայց կշարունակի պայքարը։ Մանուել Տուլիպայի գլխավորած թիմն առաջին մրցավեճում մրցակցին պարտության էր մատնել 2:0 հաշվով։ Իռլանդիայի չեմպիոնը պատասխան խաղում առաջին խաղակեսում երկու գնդակի առավելություն ստացավ Մեթյու Հիլիի ու Արոն Գրինի գոլերի շնորհիվ։ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեց Իռլանդիայի չեմպիոն «Շեմրոկ Ռովերսին»։ Հայաստանի չեմպիոնի հաղթական գոլերը երկրորդ խաղակեսում Սանդրո Լիման ու Զիդան Բանջաքին։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 28-ին Դուբլինում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմրցի իռլանդական «Շեմրոկ Ռովերսի» դեմ։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Արարատ-Արմենիա» – «Շեմրոկ Ռովերս» դիմակայության առաջին հանդիպման մրցավարական անձնակազմը։ Գլխավոր մրցավար` Դեյվիդ Դիքինսոն։ Եզրային մրցավարներ` Դեյվիդ Մաքգիչի, Ջոնաթան Բել։ Չորրորդ մրղավար` Քոլին Սթիվեն։ Տեսաօգնականներ` Կեյվին Քլինսի, Ռայան Լի։ Բոլոր մրցավարները Շոտլանդիայից են։ Հայաստանի ու Իռլանդիայի չեմպիոնների միջև հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցները։ Որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը կկայանա հուլիսի 20-ին, մեկնարկը` ժամը 14:00-ին։ Հայաստանի չեմպիոնը որակավորման երկրորդ փուլում կմրցի իռլանդական «Շեմրոկ Ռովերսի» դեմ։ Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին Երևանում, իսկ պատասխան մրցավեճը` հուլիսի 28-ին Դուբլինում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի […]
Ավելին
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի «Շեմրոկ Ռովերսի» դեմ։ Որակավորման առաջին փուլում Իռլանդիայի չեմպիոնը պայքարից դուրս թողեց «Ֆլորիանային» (Մալթա)` ընդհանուր դիմակայությունում հաղթելով 5:3 հաշվով (0:2 և 5:1)։ «Արարատ-Արմենիան» երկխաղյա դիմակայությունում շրջանցեց Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» արգելքը։ Դիմակայությունում գրանցվեց 4:3 հաշիվը (2:0 և 2:3)։ «Արարատ-Արմենիա» – «Շեմրոկ Ռովերս» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» որակավորման առաջին փուլում լատվիական «Ռիգայի» արգելքը հաղթահարելու դեպքում կհանդիպի «Ֆլորիանա» (Մալթա) – «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա) դիմակայության հաղթողին։ Որակավորման առաջին փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 7-8-ին, իսկ պատասխան մրցավեճերը` հուլիսի 14-15-ին։ Ակումբները որակավորման երկրորդ փուլի առաջին խաղերը կանցկացնեն հուլիսի 21-22-ին, իսկ պատասխան խաղերը` հուլիսի 28-29-ին։ […]
Ավելին
Հունիսի 16-ին կկայանա Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է որակավորման առաջին փուլից պայքարն սկսող ակումբների հավանական մրցակցիները։ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» մրցաշարի այդ փուլում կհանդիպի հետևյալ 7 ակումբներից մեկին. Վիճակահանությունը Երևանի ժամանակով կմեկնարկի 18:00-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Հայաստանի նորընծա չեմպիոն «Արարատ-Արմենիան» ամռամը կմասնակցի Չեմպիոնների լիգային` պայքարն սկսելով որակավորման առաջին փուլից։ Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը վիճակահանության ժամանակ կլինի երկրորդ զամբյուղում, որտեղ մրցակից կստանա հետևյալ ակումբներից մեկին. Որակավորման առաջին փուլի վիճակահանությունը կկայանա հունիսի 16-ի, իսկ առաջին հանդիպումները` հուլիսի 7-8-ին, պատասխան մրցավեճերը` հուլիսի 14-15-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ չեխական «Մլադա Բոլեսլավի» նկատմամբ։ Ռուի Մոտայի գլխավորած թիմի հաղթանակը հավակնում է ճանաչվել մրցաշարի առաջին տուրի լավագույն մրցելույթ, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Հայկական ակումբի «մրցակիցը» իռլանդական «Շեկրոկ Ռովերսն» է, որը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում տանը […]
Ավելին
1 2

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026