ՉԼ. «Արարատ-Արմենիայի» մրցակիցը որակավորման երկրորդ փուլում 📸
ՉԼ. «Արարատ-Արմենիայի» մրցակիցը որակավորման երկրորդ փուլում 📸
15/07/2026 - 02:13

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի «Շեմրոկ Ռովերսի» դեմ։

Որակավորման առաջին փուլում Իռլանդիայի չեմպիոնը պայքարից դուրս թողեց «Ֆլորիանային» (Մալթա)` ընդհանուր դիմակայությունում հաղթելով 5:3 հաշվով (0:2 և 5:1)։

«Արարատ-Արմենիան» երկխաղյա դիմակայությունում շրջանցեց Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» արգելքը։ Դիմակայությունում գրանցվեց 4:3 հաշիվը (2:0 և 2:3)։

«Արարատ-Արմենիա» – «Շեմրոկ Ռովերս» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին Հայաստանում, իսկ պատասխան մրցավեճը` հուլիսի 28-ին Իռլանդիայում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026