ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին, հնարավոր է, շուտով հեռանա ՊՍԺ-ից։ Ինչպես տեղեկացնում է Calciomercato.com-ը, իտալացի ֆուտբոլիստը հիասթափվել է Չեմպիոնների լիգայից դուրս գալուց հետո ենթարկված կոշտ քննադատությունից։ Մրցաշարի 1/8 եզրափակիչի շրջանակում «Բավարիայի» դեմ կայաված պատասխան խաղում (0:2) Վերատին տուգանային հրապարակի մատույցներում սխալ թույլ տվեց, ինչից հետո մրցակիցը խլեց գնդակը, որը հայտնվեց Թոմաս Մյուլլերի, ով հարվածային դիրք դուրս […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդն» անելու է ամեն ինչ` ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թոփ հարձակվող ձեռք բերելու համար։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ն, այդ դիրքի ամրապնդման համար «կարմիր սատանաները» դիտարկում են Հարի Քեյնի («Տոտենհեմ»), Վիկտոր Օսիմենի («Նապոլի») և Դուշան Վլահովիչի («Յուվենտուս») տարբերակները։ Այդուհանդերձ, մանկունյական ակումբը հրաժարվել է Քեյնին գնելու մտքից և չի պատրաստվում որևէ բանակցություն սկսել «Տոտենհեմի» հետ։ Աղբյուրի […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Յուվենտուսը» Թուրինի «Ալիանց» մարզադաշտում մրցեց «Ֆրայբուրգի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամեմը մեկ գրավում. «բյանկոներիներին» հաղթանակ պարգևեց 53-րդ Անխել Դի Մարիայի գլխով խփած միակ գոլը։ Այսպիսով, Մասիմիլինո Ալեգրիի թիմը հաղթեց 1:0 հաշվով։ Նշենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 16-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի 25-րդ տուրում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Յուվենտուսի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «գայլերին» հաղթանակ պարգևեց 53-րդ րոպեին Ջանլուկա Մանչինիի խփած միակ գոլը։ Այսպիսով, «Ռոման» հաղթեց 1:0 հաշվով, վաստակեց 47 միավոր` բարձրանալով 4-րդ հորիզոնական։ «Բյանկոներիները», 35 միավորով, 8-րդն են։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի 24-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ գոլառատ խաղում 4:2 հաշվով հաղթեց «Տորինոյին»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել թուրինյան ակումբի պաշտպան Գլեյսոն Բրեմերն, ով վերոնշյալ խաղում խփեց իր թիմի հաղթական գոլը։ «Մենք հիանալի հանդիպում անցկացրինք, ճիշտ է, խաղի մեկնարկը լավ չստացվեց, սակայն, արդյունքում հաղթեցինք, ինչն ամենակարևորն է։ «Յուվենտուսը» դաշտում ցույց է տալիս, […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 24-րդ տուրի վերջին և կենտրոնական խաղում կայացավ թուրինյան հերթական դերբին, որի շրջանակում «Ալիանց» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին «Յուվենտուսն» ու «Տորինոն»։ «Ցլերը» պարզապես սառը ցնցուղ էին պատրաստել «բյանկոներիների» համար, քանի որ արդեն 2-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Յան Կարամոն առաջ մղեց հյուրերին։ Իվան Յուրիչի թիմի ուրախությունը կարճ տևեց, քանի որ արդեն 16-րդ րոպեին […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց ֆրանսիական «Նանտին»։ Հանդիպման հերոս դարձավ թուրինյան ակումբի վինգեր Անխել Դի Մարիան` իր անվան դիմաց գրանցեց հեթ-տրիկ։ Հատկապես գեղեցիկ ստացվեց արգենտինացի ֆուտբոլիստի առաջին գոլը, ով պտտեցրած ֆանտաստիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս մրցեց ֆրանսիական «Նանտի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա «բյանկոներիներն» ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 3:0 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ Անխել Դի Մարիան, ով խփեց իր թիմի բոլոր գոլերն` իր անվան դիմաց գրանցելով հեթ-տրիկ։ Այսպիսով, Մասինիլիանո Ալեգրիի […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել ֆրանսիական «Նանտի» դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հանդիպումից հետո Sky Sport Italia-ի տաղավարում լրագրողները միտք են արտահայատել, ըստ որի, իրենք կարծել են, թե թուրինյան ակումբը Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորությամբ սկսելու է ավելի շատ հաշիվ պահել այն ժամանակ, երբ առաջինը հաջողության հասնի։ Այդ միտքը սաստիկ զայրացրել […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց ֆրանսիական «Նանտի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ թուրինյան ակումբն, ունենալով խաղային լուրջ առավելություն, չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։ «Բյանկոներիների» կազմից հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց Դուշան Վլահովիչը, իսկ հյուրերի պատասխան գոլը 60-րդ րոպեին խփեց Լյուդովիկ Բլան։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023