Թուրքիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Մերիհ Դեմիրալն ազգայնական ժեստի համար որակազրկվել է երկու խաղով, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ 26-ամյա ֆուտբոլիստը Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի Ավստրիայի դեմ խաղից հետո տեսախցիկների առաջ մատներով ցույց էր տվել թուրքական «Գործ գայլեր» ազգայնական կազմակերպության հայտնի ժեստը, ինչը լայն քննարկումների առիթ էր դարձել։ Այսպիսով, Դեմիրալը բաց կթողնի Եվրո-2024-ի` քառորդ եզրափակիչի Նիդերլանդների դեմ […]
Ավելին
Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի վերջին դիմակայությունում Ավստրիայի հավաքականը Լայպցիգի «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում մրցեց Թուրքիայի թիմի դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ ավստրիացիները ձախողեցին հանդիպումը և պարտվեցին 1:2 հաշվով։ Թուրքիայի հավաքականի կազմից դուբլի հեղինակ դարձավ կենտրոնական պաշտպան Մերիհ Դեմիրալը։ Ռալֆ Ռանգնիկի գլխավորած հավաքականի միակ գոլը խփեց Միքայել Գրեգորիչը։ Այսպիսով, Թուրքիայի հավաքականը պայքարը կշարուանկի Եվրո-2024-ի 1/4 եզրափակիչում, որտեղ […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 6-ին` վաղ առավոտյան` Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ։ Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 7.8 մագնկտուտ։ Արդեն հայտնի է, որ երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 7 հազար մարդ։ Ստեղծված իրավիճակում «Ատալանտայի» պաշտպան Մերիհ Դեմիրալը փորձում է իր փոքրիկ ներդրումն ունենալ ու օգնել աղետի գոտուց տուժած […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 6-րդ տուրում «Ատալանտան» սեփական հարկի տակ մրցեց հետնապահների թվում ընթացող «Կրեմոնեզեի» դեմ։ Չնայած հանդիպման մեծ մասում Բերգամոն ներկայացնող ակումբն ուներ տարածքային ու խաղային առավելություն, միևնույնն է, Ջան Պիերո Գասպերինիի թիմը չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։ «Ատալանտայի» կազմից 74-րդ րոպեին հաշիվը բացեց Մերիհ Դեմիրալը, իսկ հյուրերի պատասխան գնդակը 78-րդ րոպեին խփեց […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 16-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում, որտեղ «Նապոլին» մրցեց «Ատալանտայի» դեմ։ Ինչպես և սպասվում էր, կողմերը գոլառատ, դինամիկ ու գրավիչ ֆուտբոլ պարգևեցին հանդիսականներին` խփելով 5 գոլ, ինչի արդյունքում «Ատալանտան» 3:2 հաշվով հաղթեց մրցակցին։ Ջանպիերո Գասպերինիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ռուսլան Մալինովսկին, Մերիհ Դեմիրալն ու Ռեմո Ֆրոյլերը։ «Նապոլիի» […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» F խմբի շրջանակում «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Ատալանտայի» դեմ։ Չնայած առաջին խաղակեսում «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն ունեին տարածքային առավելություն և ավելի շատ էին հարվածում, կարելի է ասել, մանկունյական ակուկբի համար այն ձախողված էր։ Դրան գումարվեց նաև բաց թողած երկու գնդակը, որոնք 15-րդ ու 29-րդ րոպեներին իրենց անվան դիմաց […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ատալանտան» F խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցում է «Մանչեսթեր Յունայթեդի»։ Առաջին կեսից հետո բավական անակնկալ արդյունք է վառվում «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտի լուսատախտակին, քանի որ Բերգամոն ներկայացնող ակումբը հաղթում է 2:0 հաշվով։ «Ատալանտայի» կազմից մեկական անգամ աչքի են ընկել Մարիո Պաշալիչն ու Մերիհ Դեմիրալը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ատալանտայի» պաշտոնական կայքը, «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Մերիհ Դեմիրալը կարիերան կշարունակի Բերգամոն ներկայացնող ակումբի կազմում։ «Ատալանտան» մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը վարաձակալել է թուրք ֆուտբոլիստին, որի դիմաց «բյանկոներիներին» վճարելու է 3 մլն եվրո, իսկ վարձակալության ավարտից հետո ունենալու է 25 մլն եվրոյի դիմաց նրա տրանսֆերային ամբողջական իրավունքները գնելու իրավունք։ Դեմիրալը նոր ակումբի կազմում հանդես […]
Ավելին
«Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Մերիհ Դեմիրալը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ատալանտայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Բերգամոն ներկայացնող ակումբը կվարաձակալի թուրք ֆուտբոլիստին, ինչից հետո 30 մլն եվրոյի դիմաց կունենա նրան գնելու անմիջական իրավունք։ Վարձակալության դիմաց էլ «Ատալանտան» վճարելու է 3 մլն եվրո։ Բացի դրանից, «Յուվենտուսը» խաղացողի հաջորդ վաճառքից ստանալու է գումարի 10% մասնաբաժինը։ […]
Ավելին
«Տոտենհեմը» շարունակում է տրանսֆերային ակտիվ քաղաքականություն վարել։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիիո Ռոմանոն, լոնդոնյան ակումբն անում է ամեն ինչ, որպեսզի ավարտին հասցնի «Ատալանտայի» կենտրոնական պաշտպան Քրիստիան Ռոմերոյի տրանսֆերը։ Աղբյուրի փոխանցմամբ` 23-ամյա պաշտպանի գործարքը շատ մոտ է կայացմանը։ Լոնդոնյան ակումբը 50 մլն եվրո է առաջարկել նրա տրանսֆերի դիմաց, որը, ամենայն հավանականությամբ, կընդունվի «Ատալանտայի» կողմից։ «Խթաններն» […]
Ավելին
1 2

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023