Պաշտոնական. Յուվենտուսի պաշտպանը տեղափոխվեց Ատալանտա

Պաշտոնական. Յուվենտուսի պաշտպանը տեղափոխվեց Ատալանտա

06/08/2021 - 23:35

Ինչպես տեղեկացնում է «Ատալանտայի» պաշտոնական կայքը, «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Մերիհ Դեմիրալը կարիերան կշարունակի Բերգամոն ներկայացնող ակումբի կազմում։

«Ատալանտան» մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը վարաձակալել է թուրք ֆուտբոլիստին, որի դիմաց «բյանկոներիներին» վճարելու է 3 մլն եվրո, իսկ վարձակալության ավարտից հետո ունենալու է 25 մլն եվրոյի դիմաց նրա տրանսֆերային ամբողջական իրավունքները գնելու իրավունք։

Դեմիրալը նոր ակումբի կազմում հանդես է գալու «28» համարի ներքո։

Հիշեցնենք, որ Մերիհ Դեմիրալը «ծեր սենյորայի» կազմում հանդես էր գալիս 2019 թ. հունվարից և մինչ այժմ թուրինյան ակումբի մարզաշապիկով անցկացրել է 32 հանդիպում` դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023