Տոտենհեմը մոտ է ևս մեկ խոշոր տրանսֆեր իրականացնելուն

Տոտենհեմը մոտ է ևս մեկ խոշոր տրանսֆեր իրականացնելուն

03/08/2021 - 14:25

«Տոտենհեմը» շարունակում է տրանսֆերային ակտիվ քաղաքականություն վարել։

Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիիո Ռոմանոն, լոնդոնյան ակումբն անում է ամեն ինչ, որպեսզի ավարտին հասցնի «Ատալանտայի» կենտրոնական պաշտպան Քրիստիան Ռոմերոյի տրանսֆերը։

Աղբյուրի փոխանցմամբ` 23-ամյա պաշտպանի գործարքը շատ մոտ է կայացմանը։ Լոնդոնյան ակումբը 50 մլն եվրո է առաջարկել նրա տրանսֆերի դիմաց, որը, ամենայն հավանականությամբ, կընդունվի «Ատալանտայի» կողմից։

«Խթաններն» արդեն վաղուց անձնական պայմանագիր են համաձայնեցրել Ռոմերոյի հետ. կողմերը կնքելու են 5 տարվա պայմանագիր։

Այժմ Բերգամոն ներկայացնող ակումբը փորձում է ձեռք բերել «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Մերիհ Դեմիրալին` որպես Ռոմերոյի փոխարինող։

Նիլոլո Սկիրայի տեղեկություններով, «Ատալանտան» պատրաստ է 5 մլն եվրոյի դիմաց վարձակալել թուրք ֆուտբոլիստին, ինչից հետո 25 մլն եվրոյով գնել նրա ամբողջական տրանսֆերը։

Նշվում է, որ երկու կողմերն օգոստոսի 3-ին հանդիպելու են` փորձելով ավարտին հասցնել այդ գործարքը։

«Ատալանտան» Մերիհ Դեմիրալին գնելուց հետո, ամենայն հավանականությամբ, կընդունի «Տոտենհեմի» առաջարկը` վաճառելով Քրիստիան Ռոմերոյին։

Նշենք, որ Ռոմերոն «Ատալանտայի» կազմում հանդես է գալիս 2020 թ. հոկտեմբերից և մինչ այս պահը Բերգամոն ներկայացնող ակումբի մարզաշապիկով անցկացրել է 42 հանդիպում` դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Ինչ վերաբերում է Մերիհ Դեմիրալին, ապա վերջինս «Յուվենտուսի» գույները պաշտպանում է 2019 թ. հուլիսից և թուրինյան ակումբի կազմում մասնակցել է 32 հանդիպման` խփելով 1 գոլ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023