Հեղինակավոր ESPN պարբերականը կազմել է իր վարկածով աշխարհի լավագույն եզրային պաշտպաններին։ Ցանկը կազմելիս պարբերականը հաշվի է առել ֆուտբոլիստների 2025/26 մրցաշրջանում ունեցած մրցելույթները։ Լավագույնների շարքում ընդգրկվել են նաև այն խաղացողները, որոնք վնասվածքի պատճառով երկար ժամանակ չեն կարողացել խաղադաշտ դուրս գալ։ ԱԱ-2026-ում մրցելույթները ցանկը կազմելիս նշանակալի ազդեցություն չեն ունեցել։ Երկարատև մրցաշարերում անցկացրած խաղերն ավելի բարձր են գնահատվել։ […]
Ավելին
Մադրիդի «Ռեալը» հրապարակել է 2026/27 մրցաշրջանում ակումբում հանդես եկող ֆուտբոլիստների խաղահամարները։ «Արքայական ակումբի» նորեկներից Իբրահիմա Կոնատեն կխաղա «16»-ով, Մարկ Կուկուրելյան` «17»-ով, Կառլոս Էսպին` «19»-ով, Բեռնարդու Սիլվան` «20»-ով, Դենզել Դյումֆրիսը` «24», իսկ Յան Դիոմանդեն` «25» համարով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
ՖԻՖԱ-ն հրապարակել է ԱԱ-2026-ի` երկրպագուների քվեարկության արդյունքում ձևավորված խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ` Վոժինյա (Կաբո Վերդե)։ Պաշտպաններ` Պեդրո Պոռո (Իսպանիա), Լիսանդրո Մարտինես (Արգենտինա), Դայո Ուպամեկանո (Ֆրանսիա), Մարկ Կուկուրելիա (Իսպանիա)։ Կիսապաշտպաններ` Ռոդրի (Իսպանիա), Ջուդ Բելինգհեմ (Անգլիա), Մայքլ Օլիսե (Ֆրանսիա)։ Հարձակվողներ` Լիոնել Մեսի (Արգենտինա), Էլռինգ Հոլանդ (Նորվեգիա), Կիլիան Մբապե (Ֆրանսիա)։ Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակիչում Իսպանիան 1:0 հաշվով հաղթել է […]
Ավելին
ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչում Իսպանիայի ազգային հավաքականը 3:0 հաշվով հաղթեց Ավստրիայի թիմին։ «Ֆուրիա ռոխայից» դուբլ գրանցեց Միկել Օյարսաբալը, գոլ խփեց նաև Պեդրո Պոռոն։ Իսպանացիներից երկու ասիստ կատարեց Մադրիդի «Ռեալի» նորեկ Մարկ Կուկուրելիան։ Եվրոպայի գործող չեմպիոնը մրցաշարում դեռ գոլ բաց չի թողել։ Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմը խմբային փուլի առաջին տուրում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցել Կաբո […]
Ավելին
«Բարսելոնան» նույնպես գումար կստանա «Չելսիի» պաշտպան Մարկ Մուկուրելիայի` Մադրիդի «Ռեալ» տեղափոխության համար, հաստատում է Mundo Deportivo-ն։ Իսպանացի ֆուտբոլիստը «Բարսելոնայի» սան է, ուստի կատալոնական գրանդը համերաշխության վճար ստանալու իրավունք ունի։ ՖԻՖԱ-ի համերաշխության համակարգի համաձայն՝ տրանսֆերի գումարի 5 տոկոսը համամասնորեն բաշխվում է այն բոլոր ակումբների միջև, որոնց համակարգում խաղացողը եղել է 12-23 տարեկանում։ 12-15 տարեկանում գումարի չափը […]
Ավելին
Մադրիդի «Ռեալը» ձեռք է բերել «Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելիային, հայտնում է «Արքայական ակումբի» պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2032թ. հուլիսի 1-ը։ Իսպանացի ֆուտբոլիստի տեղափոխության համար «Լոս Բլանկոսը» «Ազնվականներին» վճարել է 55 միլիոն եվրո։ Լոնդոնյան գրանդը ևս 5 միլիոն էլ բոնուս կստանա։ 27-ամյա պաշտպանը «Չելսիում» հանդես էր գալիս 2022թ. օգոստոսից, 163 խաղում […]
Ավելին
«Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելիան կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերն ամբողջական համաձայնության են հասել։ «Արքայական ակումբն» իսպանացի ֆուտբոլիստի տեղափոխության համար, բոնուսները ներառյալ, կվճարի 60 միլիոն եվրո։ 27-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիր կստորագրի, որի մանրամասները չեն հաղորդվում։ Պաշտպանի տեղափոխությանը մեծապես նպաստել է «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինոն։ Պորտուգալացի մասնագետը շատ է […]
Ավելին
Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները փորձում են խոչընդոտել «Բարսելոնայի» ծրագրին, տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Բլաուգրանան» հետաքրքրված է «Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելիայի ծառայութնուններով, բայց «Ռոխիբլանկոսի» ֆուտբոլիստներ Մարկ Պուբիլը, Ալեքս Բաենան և Մարկոս Լյորենտեն Իսպանիայի ազգային հավաքականի իրենց խաղընկերոջը համոզում են տեղափոխվել մադրիդյան գրանդ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները փորձում են կրկնել, այսպես կոչված, «Խուլիանի բանաձևը»։ Այդ «բանաձևը» ակումբի գլխավոր մարզիչ […]
Ավելին
«Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելիան կարող է վերադառնալ Իսպանիա, հաստատում է Diaro As-ը։ 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ Կուկուրելիան հաջորդ ամռանը կլինի մադրիդյան գրանդի տրանսֆերային գլխավոր նպատակը, սակայն «ազնվականները» մտադիր չեն բաժանվել իսպանացի ֆուտբոլիստից։ «Ռոխիբլանկոսը», բացի Կուկուրելիայից, ձախ պաշտպանի դիրքի ամրապնդման համար դիտարկում է նաև Կառլոս Ռոմերոյի («Էսպանյոլ»), Մաքսիմիլիանո Արաուխոյի («Սպորտինգ Լիսաբոն»), Նաթանիել Բրաունի […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Չելսին» սեփական դաշտում 3:2 հաշվով թրիլերային հաղթանակ տարավ «Վեսթ Հեմի» նկատմամբ։ Առաջին խաղակեսից հետո «մրճահարները» Ջարոդ Բոուենի ու Քրիսենսիո Սամերվիլի գոլերի շնորհիվ հաղթում էին 2:0 հաշվով, բայց տանտերերը կարողացան ֆանտաստիկ comeback անել։ «Ազնվականներից» երկրորդ խաղակեսում մեկական գոլ խփեցին Ժոաո Պեդրոն, Մարկ Կուկուրելիան ու Էնցո Ֆեռնանդեսը։ Վերջինը լոնդոնյան գրանդի հաղթական գնդակը […]
Ավելին
1 2 3 4

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026