«Բարսայի» ծրագիրը վտանգված է. գործին խառնվել են «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները
Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները փորձում են խոչընդոտել «Բարսելոնայի» ծրագրին, տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Բլաուգրանան» հետաքրքրված է «Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելիայի ծառայութնուններով, բայց «Ռոխիբլանկոսի» ֆուտբոլիստներ Մարկ Պուբիլը, Ալեքս Բաենան և Մարկոս Լյորենտեն Իսպանիայի ազգային հավաքականի իրենց խաղընկերոջը համոզում են տեղափոխվել մադրիդյան գրանդ
«Ատլետիկոյի» ֆուտբոլիստները փորձում են կրկնել, այսպես կոչված, «Խուլիանի բանաձևը»։ Այդ «բանաձևը» ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կիրառել է Խուլիան Ալվարեսի տրանսֆերի ժամանակ` անձամբ ներգրավվելով բանակցային գործընթացին։
«Բարսելոնան» ուզում է վերադարձնել իր սանին։ Կուկուրելիան կատալոնական գրանդի համակարգում եղել է 2012-2019 թվականներին։ Նա «Կապտանռնագույնների» երիտասարդական թիմում` «Բարսելոնա Բ»-ում 54 խաղում 1 գոլ ու 8 ասիստ է գրանցել։
27-ամյա ձախ պաշտպանը «Չելսիում» է 2022թ. օգոստոսից, որի կազմում մասնակցել է 163 հանդիպման, մրցակիցների դարպասը գրավել է 9 անգամ, կատարել 13 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ալեքս Բայենա, Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Դիեգո-Սիմեոնե, Իսպանիայի հավաքական, Մարկ Կուկուրելիա, Մարկ Պուբիլ, Մարկոս Լյորենտե, տրանսֆերներ