Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունեց ՊՍԺ-ին։ Հանդիպման արդեն 3-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո մյունխենյան ակումբի ֆուտբոլիստները քիչ մնաց բացեին խաղի հաշիվը, սակայն Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգի գլխով կատարած հարվածից հետո «Փարիզին» փրկեց դարպասաձողը։ Այդ դրվագում փարիզեցիները նետվեցին հակագրոհի, ինչի արդյունքում Նեյմարը հարվածային դիրք դուրս բերեց Կիլիան Մբապեին, ով էլ դիպուկ […]
Ավելին
ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն համեմատել է աշխարհի առաջնության ու Չեմպիոնների լիգայի կարևորությունները․ «Չեմպիոնների լիգան ինձ համար ավելի կարևոր է։ Աշխարհի առաջնությունում վաղ հաղթանակը ես այդքան էլ լավ չգիտակցեցի։ Լավ, դա ինձ համար առաջին անգամն էր, մենք հաղթեցինք, շարժվեցինք առաջ, իսկ հաղթանակից հետո կարելի է գնալ տուն։ Ես միանգամից հաղթեցի՝ չհանդիպելով լուրջ դժվարությունների, […]
Ավելին
Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 1-ին տուրի շրջանակում Ֆրանսիայի հավաքականը սեփական հարկի տակ մրցեց Ուկրաինայի ընտրանու դեմ։ Խաղի մեկնարկում ֆրանսիացիները տեսանելի առավելություն ունեին, ինչի արդյունքում էլ 19-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը․ պտտեցրած հարվածով անչափ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Անտուան Գրիզմանը։ Նախքան ընդմիջման գնալն էլ Դիդիե Դեշամի սաները կարող էին ավելի մեծացնել իրենց առավելությունը, սակայն […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Cadena SER պարբերականը, «Ռեալը» դիտարկում է «Տոտենհեմի» կենտրոնական հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերը գնելու տարբերակը։ Իրադարձությունների նման զարգացում «արքայական» ակումբում դիտարկում են միայն այն դեպքում, եթե չկարողանան ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին, կամ «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդին։ Քեյնի հետ բանակցությունների առավելությունն այն է, որ բանակցող կողմերը քննարկելու են տրանսֆերի կետերն առանց […]
Ավելին
«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Լուիս Սուարեսը բարձր է գնահատել «Բորուսիա Դորտմունդի» ֆուբտոլիստ Էրլինգ Հալանդի որակները․ «Նա տպավորիչ ֆուբտոլիստ է, ով գտնվում է հիացնող մակարդակում։ Հալանդի ֆիզպատրաստությունն անհավանական է։ Նա ներկա պահին լավագույն կենտրոնական հարձակվողներից մեկն է և հետագայում կշրջի դարաշրջանը։ Մբապե՞, թե՞ Հալանդ։ Ես փոքր առավելություն տալիս եմ Հալանդին, սակայն Մբապեն նույնպես անհավանական մակարդակի ֆուտբոլիստ է»,- […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 30-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում ՊՍԺ-ն արտագնա խաղում 4։2 հաշվով առավելության հասավ «Լիոնի» նկատմամբ։ Այդ խաղում իր անվան դիմաց դուբլ գրանցեց մայրաքաղաքային ակումբի հարձակվող Կիլիան Մբապեն ։ Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, ֆրանսիացի ֆուտբոլիստը Լիգա 1-ի շրջանակում հատեց 100 գոլի սահմանագիծը։ Այդ պահի դրությամբ Մբապեն եղել է 22 տարեկան 91 օրական։ Աղբյուրի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է LEquipe պարբերականը, ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է Լիգա 1-ի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Նախորդ ամիս ներքին առաջնության շրջանակում ֆրանսիացին հեղինակել է 4 գոլ և քվեարկության արդյունքում հավաքել ձայների 39%-ը։ Ամսվա լավագույն ֆուտբոլիստի համար նրա մրցակիցներն են եղել Վիսամ Բեն-Յեդերը («Մոնակո», 33%) և Մեմֆիս Դեպայը («Լիոն», 28%)։ Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Մբապեն […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօբյեկտիվ շուկայական արժեքները, հետաքրքիր վիճակագրական տվյալներ է ներկայացրել։ Պորտալն առանձնացրել է այն ֆուտբոլիստներին, ովքեր 21-րդ դարում ամենաշատն են դարձել հեթ-տրիկի հեղինակ։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․ 1․ Կրիշտիանու Ռոնալդու – 57 («Ռեալ» – 44, Պորտուգալիայի հավաքական – 9, «Յուվենտուս» – 3, «Մանչեսթեր Յունայթեդ» – 1) 2․ Լեո Մեսսի – 54 […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը խոսել է ՊՍԺ-ի և Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստների՝ Կիլիան Մբապեի և Էրլինգ Հալանդի՝ «սերուցքայինների» կազմ հավանական տեղափոխության մասին․ «Ես կցանկանայի, որ նրանք երկուսն էլ տեղափոխվեին «Ռեալ», սակայն եթե պետք է ընտրություն կատարել երկուսի միջև, ապա այս պահին ավելի հեշտ է Հալանդի տրանսֆերն իրականացնել։ Մբապեի հետ կապված խնդրի ֆինանսական մասն ավելի բարդ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Le Parisien-ը, ՊՍԺ-ն կրկին սկսել է հետաքրքրություն ցուցաբերել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ այն պատճառով, որ դեռևս հայտնի չէ՝ արդյո՞ք փարիզյան ակումբը կերկարաձգի պայմանագիրը Կիլիան Մբապեի հետ, թե՞՝ ոչ։ Փարիզյան ակումբում հետաքրքրությամբ հետևում են 36-ամյա ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրադարձություններին, քանզի տեղեկություն կա, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլից «Յուվենտուսի» դուրս մնալուց հետո […]
Ավելին
1 27 28 29 30 31 40

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023