Ամերիկայի գավաթի խաղարկության C խմբի երրորդ տուրում մրցաշարի տանտեր ԱՄՆ-ի հավաքականը մրցեց Ուրուգվայի թիմի դեմ։ Վերջին տուրից առաջ ԱՄՆ-ի հավաքականին պայքարը շարունակելու համար անհրաժեշտ էր միայն հաղթանակ տանել, սակայն Գրեգ Բերալթերի թիմը ձախողվեց ու պարտվեց 0:1 հաշվով։ Ուրուգվայցիների հաղթական գոլը 66-րդ րոպեին խփեց իտալական «Նապոլիի» պաշտպան Մաթիաս Օլիվեռան։ C խմբի մյուս խաղում գրանցվեց հետևյալ արդյունքը. […]
Ավելին
Կոպա Աներիկա-2024-ի C խմբի առաջին տուրում պայքարն սկսեց մրցաշարի տանտերը` ԱՄՆ-ի հավաքականը, որն Առլինգթոնում մրցեց Բոլիվիայի թիմի դեմ։ Հանդիպման ամբողջ ընթացքում ունենալով խաղային տոտալ առավելություն` ամերիկացիները հաղթեցին 2:0 հաշվով։ Գրեգ Բերալթերի թիմից գոլերը խփեցին «Միլանի» վինգեր Քրիստիան Պուլիշիչն ու «Մոնակոյի» հարձակվող Ֆոլարին Բալոգանը։ Խմբի մյուս խաղում Ուրուգվայի հավաքականը նույնպես մեկնարկեց վստահ հաղթանակով ու առավելության հասավ […]
Ավելին
Բրազիլիայի հավաքականն Օռլանդոյում արտագնա ընկերական հանդիպում անցկացրեց ԱՄՆ-ի դեմ։ Չնայած հանդիպման մեծ մասում «պենտակամիոններն» ունեին խաղային լուրջ առավելություն, միևնույնն է, չկարողացան կոտրել ամերիկացիների դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն, որին տանտերերը 26-րդ րոպեին պատասխանեցին «Միլանի» վինգեր Քրիստիան Պուլիշիչի դիպուկ հարվածով։ Հանդիպման հերոսներից դարձավ ԱՄՆ-ի հավաքականի դարպասապահ Մեթ Թերները, […]
Ավելին
ԱԱ-2022-ն քիչ-քիչ մոտենում է տրամաբանական ավարտին։ Արդեն հայտնի են դարձել 1/4 եզրափակիչի բոլոր զույգերը։ 17 օր անընդմեջ ֆուտբոլ դիտելուց հետո մունդիալի շրջանակում երկու օր ընդմիջում է լինելու։ Կվերալիցքավորվենք, մի փոքր կկարոտենք ֆուտբոլային կրքերին, իսկ մինչ այդ մաս-մաս կվերլուծենք 1/8 եզրափակիչի բոլոր հանդիպումները։ Նիդեռլանդներ 3:1 ԱՄՆ Նիդեռլանդների հավաքականը Լուի վան Գալի գլխավորությամբ, 2021 թ. սկսած, դեռևս […]
Ավելին
ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում Հոլանդիայի հավաքականը մրցեց ԱՄՆ հավաքականի դեմ։ Կարելի է ասել` «նարնջագույնները» հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 10-րդ րոպեին Մեմֆիս Դեպայը բացեց խաղի հաշիվն` աչքի ընկնելով Դենզել Դումֆրիսի կատարած փոխանցումից հետո։ Բաց թողած գոլից հետո ամերիկացիները տիրեցին նախաձեռնությանը և ունեին ինչպես տարածքային, այնպես էլ խաղային առավելություն, սակայն Գրեգ Բերալթերի թիմի […]
Ավելին
ԱԱ-2022-ի B խմբի 3-րդ տուրում ԱՄՆ-ի հավաքականը Դոհայի «Ալ Թամումա» մարզադաշտում մրցեց Իրանի ընտրանու դեմ։ Այս անչափ սկզբունքային դիմակայությունում գրանցվեց ընդամենը մեկ դարպասի գրավում. ամերիկացիներին հաղթանակ պարգևեց Քրիստիան Պուլիշիչի 38-րդ խփած միակ գոլը։ Այսպիսով, Գրեգ Բերալթերի թիմը հաղթեց 1:0 հաշվով։ Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. Ուելս 0:3 Անգլիա B խմբի մրցաշարային աղյուսակը վերջնական […]
Ավելին
ԱՄՆ հավաքականի պաշտոնական կայքում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընդգրկվել են ԱԱ-2022-ի վերջնական հայտացուցակում։ Ամերիկացիների գլխավոր մարզիչ Գրեգ Բերալթերը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Էթան Հորվաթ («Լութոն Թաուն», Անգլիա), Շոն Ջոնսոն («Նյու-Յորք Սիթի»), Մեթ Թրներ («Արսենալ», Անգլիա) Պաշտպաններ – Քեմերոն Քարթեր-Վիքերս («Սելթիկ», Շոտլանդիա), Սերժինիո Դեստ («Միլան», Իտալիա), Արոն Լոնգ («Նյու-Յորք Ռեդ Բուլ»), Շաք […]
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու որակավորման փուլի 13-րդ տուրի շրջանակում Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականը սեփական հարկի տակ մրցեց Պանամայի դեմ։ Տանտերերը հանդիպման մեծ մասում ունեին խաղային լուրջ առավելություն և մրցակցին ջախջախեցին 5:1 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ Քրիստիան Պուլիշիչը, ով իր անվան դիմաց հեթ-տրիկ գրանցեց, մեկական անգամ աչքի ընկան Պոլ Արիոլան և Խեսուս Ֆերեյրան։ 0:5 […]
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի գոտու որակավորման փուլի 11-րդ տուրի շրջանակում Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականը Մինեսոտայի «Ալիանց Ֆիլդ» մարզադաշտում մրցեց Հոնդուրասի ընտրանու դեմ։ Տանտերերը որևէ հնարավորություն չտվեցին մրցակցին, ինչի արդյունքում Գրեգ Բերալթերի սաները հաղթեցին խոշոր` 3:0 հաշվով։ Ամերիկացիների կազմից մեկական անգամ աչքի ընկան Վեսթոն Մաքենին, Վոլքեր Ցիմերմանն ու Քրիստիան Պուլիշիչը։ Հատկանշական է, […]
Ավելին
Կայացան աշխարհի 2022 թ. առաջնության Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի գոտու որակավորման փուլի 9-րդ տուրի հանդիպումները։ Ամերիկայի Միցյալ Նահանգների հավաքականը Կոլամբուսում մրցեց Սալվադորի ընտրանու դեմ։ Չնայած Գրեգ Բերալթերի սաները հանդիպման մեծ մասում ունեին տարածքային ու խաղային առավելություն, սակայն ընդամենը մեկ գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը. 52-րդ րոպեին ամերիկացիներին հաղթանակ պարգևեց Էնթոնի Ռոբինսոնը։ Վերոնշյալ հանդիպմանը հանդիպմանը Մեքսիկայի հավաքականը […]
Ավելին
1 2

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023