Իտալական Ա սերիայի 10-րդ տուրում «Կալյարին» սեփական հարկի տակ մրցեց «Ֆրոզինոնեի» դեմ։ Հյուրերը բավական վստահ անցկացրին առաջին խաղակեսը և Մաթիաս Սուլեի դուբլի շնորհիվ նախքան ընդմիջում երկու գնդակի առավելություն ստացան։ Նոր-նոր էր մեկնարկել երկրորդ կեսը, երբ 49-րդ րոպեին Էուսեբիու Դե Ֆրանչեսկոյի թիմը եռապատկեց առավելությունը. աչքի ընկավ Մարկո Բրեշիանինին։ Թվում էր` «Ֆրոզինոնեն» հեշտ հաղթանակ կտոնի, սակայն սարդինական […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 10-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինի «Ալիանց» մարզադաշտում մարզադաշտում մրցեց «Վերոնայի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «բյանկոներիներն» ունեին տոտալ առավելություն, սակայն ոչ մի կերպ չէին կարողանում խփել այդքան ցանկալի գոլը։ Հանդիպման ընթացքում էլ VAR համակարգը երկու անգամ չեղարկեց Մոյզե Կենի խփած գոլերը։ Թվում էր` Մասիմիլիանո Ալեգրիի թիմը կարևոր միավորներ կկորցնի, սակայն 90+7-րդ րոպեին, ամեն դեպքում, […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 9-րդ տուրի կենտրոնական խաղում «Յուվենտուսը» «Սան Սիրո» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Միլանի» դեմ։ Համառ պայքարում ընթացած խաղում «բյանկոներիները» հաղթեցին 1:0 հաշվով։ Մասիմիլիանո Ալեգրիի թիմին հաղթանակ պարգևեց 63-րդ րոպեին Մանուել Լոկատելիի խփած միակ գոլը։ Հանուն արդարության` նշենք, որ «ռոսոներիները» 40-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստներով. վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց Մալիկ Թիաուն։ Այս […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 9-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա «Սան Սիրո» մարզադաշտում, որտեղ «Միլանը» սեփական հարկի տակ կմրցի «Յուվենտուսի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 22:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Իտալական Ա սերիայի 9-րդ տուրում «Ինտերը» Թուրինի «Օլիմպիական» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Տորինոյի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո «ներաձուրիները» հիանալի հանդիպում անցկացրին` «ցլերին» ջախջախելով 3:0 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմից գոլերը խփեցին Մարկուս Թյուրամը, Լաուտարո Մարտինեսն ու Հական Չալհանօղլուն։ Այս հաղթանակից հետո միլանյան ակումբը վաստակեց 22 միավոր` գլխավորելով Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։ «Տորինոն», 9 միավորով, 14-րդն է։
Ավելին
«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Նիկոլո Ֆաջիոլին լուրջ խնդրի առջև է կանգնել։ Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, 22-ամյա ֆուտբոլիստի դեմ հետաքննություն է սկսվել` անօրինական խաղաղրույքներ կատարելու կասկածանքով։ Աղբյուրի փոխանցմամբ` Ֆաջիոլին խաղադրույքներ է կատարել անօրինական հարթակներում։ Վերջերս Թուրինի դատախազությունը համացանցում գործող անօրինական խաղադրույքների հարթակներում հետաքննությունն է իրականացրել, ինչի արդյունքում ոստիկանությունը դուրս է եկել Ֆաջիոլիի […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Գրանադայի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։ «Բլաուգրանայի» կամզից հանդիպմանը մասնակցեց նաև Լամին Յամալը, ով 45+1-րդ րոպեին կրճատեց հաշիվն` այն դարձնելով 1:2։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Յամալը դարձել է Լա լիգայի ու «Բարսելոնայի» պամտության ամենաերիտասարդ գոլի հեղինակը։ Հանդիպման օրը Յամալը եղել է 16 տարեկան և 87 օրական։ Mister Chip-ը […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 8-րդ տուրում «Միլանը» «Լուիջի Ֆերարիս» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ջենովայի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «ռոսոներիները» հաղթեցին 1:0 հաշվով։ Ստեֆանո Պիոլիի թիմին հաղթանակ պարգևեց 87-րդ րոպեին Քրիստիան Պուլիշիչի խփած միակ գոլը։ Նշենք, որ հանդիպման վերջնամասը պարզապեզ թրիլլերային ստացվեց։ Ամենատպավորիչն այն էր, որ երկու ակումբների դարպասապահներն էլ մի քանի րոպեների տարբերությամբ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 8-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Բոլոնիայի» դեմ։ «Ներաձուրիները» բավական վստահ սկսեցին հանդիպումն ու բավական արագ երկու գնդակի առավելություն ստացան. 11-րդ և 13-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Ֆրանչեսկո Աչերբին ու Լաուտարո Մարտինեսը։ Այդուհանդերձ, հյուրերը կարողացան հետ բերել երկու գնդակի կորուստն ու ոչ-ոքի կորզել։ Տիագո Մոտայի թիմի գոլերը խփեցին Ռիկարդո Օրսոլինին ու […]
Ավելին
«Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան լուրջ խնդրի առջև է կանգնել։ Սույն թվականի օգոստոսի 20-ին հայտնի դարձավ, որ 30-ամյա ֆուտբոլիստը դրական դոպինգ թեստ է հանձնել։ Դոպինգ ստուգման արդյունքում պարզ էր դարձել, որ Պոգբան գերազանցել է տեստոստերոնի սահմանված չափաբաժինը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը կրկնակի դոպինգ փորձաքննություն էր պահանջել, որը, ինչպես հայտնում է Sky Sports Italia-ն, կրկին դրական […]
Ավելին
1 26 27 28 29 30 127

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025