Պաշտոնական. Սալերնիտանայում մարզչական փափոխություն տեղի ունեցավ

Պաշտոնական. Սալերնիտանայում մարզչական փափոխություն տեղի ունեցավ

11/02/2024 - 19:00

Ինչպես տեղեկացնում է «Սալերնիտանայի» պաշտոնական կայքը, ակումբում մարզչական փոփոխություն է տեղի ունեցել։

Սալերնոն ներկայացնող ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ֆաբիո Լիվերանին, ով փոխարինել է Ֆիլիպո Ինձզագիին։

Ինձզագին «Սալերնիտանայի» գլխավոր մարզիչ էր նշանակվել 2023 թ. հոկտեմբերին։ Ակումբը նրա գլխավորությամբ անցկացրել է 18 հանդիպում, տարել 3 հաղթանակ, կրել 11 պարտություն և 4 անգամ էլ գրանցել ոչ-ոքի։

Ինչ վերաբերում է Լիվերանիին, ապա 47-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է «Կալյարին», որը մարզել է 2022 թ. հունիսից դեկտեմբեր։

Ժամանակին նա մարզել է նաև «Պարման», «Լեչեն», «Տերնանան», «Ջենոան» և անգլիական «Լեյթոն Օրիենթը»։

Հավելենք, որ «Սալերնիտանան» Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 24 խաղից հետո վաստակել է ընդամենը 13 միավոր և զբաղեցնում է վերջին` 20-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023