Իտալական կրքեր «Սան Սիրոյում». Միլանը հաղթեց Նապոլիին 🎥

Իտալական կրքեր «Սան Սիրոյում». Միլանը հաղթեց Նապոլիին 🎥

12/02/2024 - 12:17

Իտալական Ա սերիայի 24-րդ տուրի կենտրոնական խաղում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց գործող չեմպիոն «Նապոլիի» դեմ։

Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի մեկ գրավում. «ռոսոներիները» հաղթեցին 1:0 հաշվով։

Ստեֆանո Պիոլիի թիմին հաղթանակ պարգևեց Թեո Էրնանդեսի` 25-րդ րոպեին խփած գոլը։

Նշենք, որ միլանյան ակումբն Ա սերիայի շրջանակում անպարտելի է արդեն է 9-րդ խաղում անընդմեջ։

Ներքին առաջնությունում վերջին պարտությունը «Միլանը» կրել է 2023 թ. դեկտեմբերի 9-ին` 2:3 հաշվով զիջելով «Ատալանտային»։

Այս հաղթանակից հետո «Միլանը» վաստակեց 52 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

«Նապոլին», 35 միավորով, 9-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023