Պաշտոնական. Սալերնիտանան պայմանագիր կնքեց ևս մեկ անվանի ֆուտբոլիստի հետ

Պաշտոնական. Սալերնիտանան պայմանագիր կնքեց ևս մեկ անվանի ֆուտբոլիստի հետ

09/02/2024 - 21:58

Ինչպես տեղեկացնում է իտալական Ա սերիան ներկայացնող «Սալերնիտանայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել հույն անվանի պաշտպան Կոստաս Մանոլասի հետ։

Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2024 թ. հունիսի 30-ը։

32-ամյա պաշտպանի վերջին ակումբն Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Շարժան» էր, որի կազմում հանդես է եկել 2022-24 թթ.` անցկացրած 41 խաղում դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։

Մանոլասն առավել հայտնի է «Ռոմայի» (2014-19 թթ., 206 հանդիպում, 8 գոլ և 6 ասիստ) և «Նապոլիի» (2019-22 թթ., 75 հանդիպում, 4 գոլ և 1 ասիստ) կազմում ունեցած մրցելույթների շնորհիվ։

Հիշեցնենք, որ «Սալերնիտանան» վերջերս պայմանագիր էր կնքել ևս մեկ անվանի ֆուտբոլիստի` Ժերոմ Բոատենգի հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023