Հուլիսի 21-ին` Մարոկկոյում, կայացել է հատուկ մրցանակաբաշխություն, որի շրջանակում «Բավարիայի» և Սենեգալի հավաքականի վինգեր Սադիո Մանեն ճանաչվել է Աֆրիկայի 2022 թ. լավագույն ֆուտբոլիստ։ 30-ամյա ֆուտբոլիստը քվեարկության արդյունքում առաջ է անցել Մոհամեդ Սալահից («Լիվերպուլ», Եգիպտոս) և Էդուարդ Մենդիից («Չելսի», Սենեգալ)։ Մանեն 2022 թ. Սենեգալի հավաքականի կազմում դարձել է Աֆրիկայի Ազգերի գավաթի հաղթող, ինչպես նաև օգնել է […]
Ավելին
Աֆրիկայի Ազգերի գավաթի 2023 թ. խաղարկության որակավորման փուլի 1-ին տուրում Սենեգալի հավաքականը L խմբի շրջանակում սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց Բենինի ընտրանուն։ Հանդիպման հերոս դարձավ սենեգալցիների առաջատար Սադիո Մանեն, ով իր անվան դիմաց հեթ-տրիկ գրանցեց` մրցակցի դարպասն ուղարկելով 3 գնդակ։ 30-ամյա վինգերը Սենեգալի հավաքականի կազմում խփած գոլերի քանակը հասցրեց 33-ի և դարձավ «առյուծների» պատմության […]
Ավելին
«Չելսիի» կիսապաշտպան Հակիմ Զիեշը որոշել է ավարտել միջազգային կարիերան և այլս հանդես չի գա Մարոկկոյի հավաքականի կազմում։ «Ես այլևս չեմ վերադառնա հավաքական, և սա իմ վերջնական որոշումն է։ Ինձ համար ակնհայտ է, թե ինչ է կատարվում այնտեղ, և այժմ ես կկենտրոնանամ միայն ակումբում մրցելույթներիս վրա»,- 28-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Չելսիի» պաշտոնական կայքը։ Հավելենք, որ […]
Ավելին
«Լիվերպուլի» և Սենեգալի հավաքականի վինգեր Սադիո Մանեն Աֆրիկայի Ազգերի գավաթը հաղթելուց հետո կիսվել է իր տպավորություններով. «Սա իմ լավագույն օրն է և լավագույն մրցանակը։ Ես հաղթել եմ Չեմպիոնների լիգան և մի շարք այլ տիտղոսներ, սակայն այս մեկը յուրահատուկ է, ավելի կարևոր։ Երբ ես չիրացրի առաջին 11-մետրանոցը, մեծ հարված էր ինձ համար, սակայն թիմակիցներս մոտեցան ինձ […]
Ավելին
Աֆրիկայի Ազգերի գավաթի եզրափակիչի շրջանակում Սենեգալի հավաքականը մրցեց Եգիպտոսի դեմ։ Հանդիպումը բավական ակտիվ սկսեցին սենեգալցիները, ովքեր արդեն 7-րդ րոպեին 11-մետրանոց վաստակեցին։ Գնդակին մոտեցավ Սադիո Մանեն, սակայն նրա հարվածից հետո Եգիպտոսին փրկեց դարպասապահ Գաբասակին։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ Սենեգալի հավաքականն ուներ տարածքային ու խաղային առավելություն, սակայն Ալիու Սիսեի սաներին ամեն անգամ չէր հերիքում դիպուկությունը։ Հանդիպման հիմնական […]
Ավելին
Աֆրիկայի Ազգերի գավաթի եզրափակիչի շրջանակում միմայնց դեմ կմրցեն Սենեգալի և Եգիպտոսի հավաքականները։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Աֆրիկայի Ազգերի գավաթի 3-րդ տեղի հանդիպման շրջանակում Կամերունի հավաքականը մրցեց Բուրկինա Ֆասոյի ընտրանու դեմ։ Հանդիպման ընթացքում բավական անակնկալ արդյունք էր գրանցվում, քանի Բուրկինա Ֆասոն հաղթում էր 3:0 հաշվով. աչքի էին ընկել Սթիվ Յագոն, Ջիբրիլ Ուատարան, իսկ Անդրե Օնանան դարձել էր ինքնագոլի հեղինակ։ Այդուհանդերձ, կամերունցիները բարձր կամային որակներ ցույց տվեցին և 71-87-րդ րոպեների ընթացքում հետ բերեցին […]
Ավելին
Աֆրիկայի Ազգերի լիգայի կիսաեզրափակիչի շրջանակում Եգիպտոսը մրցեց Կամերունի ընտրանու դեմ։ Հանդիպման հիմնական ժամանակն անցավ շատ լարված ու համառ պայքարում, որի ընթացքում երկու կողմերն էլ հաշիվը բացելու լավ պահեր ունեցան, սակայն այդպես էլ գոլեր չտեսանք, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Լրացուցիչ ժամանակում հանդիպման տեմպն ավելի ցածր էր, իսկ կողմերը չէին ցանկանում ռիսկի դիմել։ Ի վերջո, լրացուցիչ […]
Ավելին
Աֆրիկայի Ազգերի գավաթի կիսաեզրափակիչի շրջանակում Սենեգալի հավաքականը մրցեց Բուրկինա Ֆասոյի ընտրանու դեմ։ Հանդիպման առաջին կեսը հիմնականում անցավ հավսար պայքարում, սակայն կողմերը մինչև ընդմիջման գնալը գոլեր չխփեցին։ Երկրորդ խաղակեսում լրիվ այլ պատկեր էր. գոլազուրկ առաջին կեսից հետո կողմերը խփեցին միանգամից 4 գոլ, իսկ Սենեգալի հավաքականը հաղթեց 3:1 հաշվով։ Ալիու Սիսեի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան […]
Ավելին
Աֆրիկայի Ազգերի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում Սենեգալի հավաքականը մրցեց Հասարակածային Գվինեայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեծ մասում Ալիու Սիսեի սաները շատ ավելի լավ տեսք ունեին ու հաղթեցին 3:1 հաշվով։ Սենեգալցիների կազմից մեկական անգամ աչքի ընկան Ֆամարա Դիեդուն, Իսմայիլա Սարն ու Շեյխու Կույատեն, իսկ գվինեացիների միակ գոլը խփեց Յանիկ Բույլան։ Նշենք, որ Սենեգալի հավաքականը Հասարակածային Գվինեայի դեմ […]
Ավելին
1 2 3 4

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022