19 ակումբ նվաճել է Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։ Եվրագավաթային ամենահեղինակավոր մրցաշարին արդեն որակավորվել են «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը», «Վիլյառեալը», Մադրիդի «Ատլետիկոն», «Բետիսը» (բոլորը` Իսպանիա), «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» (բոլորը` Անգլիա), «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան», «Լայպցիգը» (բոլորը` Գերմանիա), ՊՍՎ-ն, «Ֆեյենորդը» (երկուսն էլ` Նիդերլանդներ), ՊՍԺ-ն, «Լանսը» (երկուսն էլ` Ֆրանսիա), «Պորտուն» (Պորտուգալիա), Դոնեցկի «Շախտյորը» (Ուկրաինա), «Գալաթասարայը» (Թուրքիա) և […]
Ավելին
Ամռանը Մադրիդի «Ատլետիկոյի» տրանսֆերային քաղաքականությունը կախված է ակումբի հարձակվող Խուլիան Ալվարեսի ապագայից, հաստատում է Cadena SER-ը։ «Ռոխիբլանկոսի» բազմաթիվ ներկայացուցիչներ կարծում են, որ արգենտինացի ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ ակումբից։ Մադրիդյան գրանդում տեղյակ են, որ 26-ամյա հարձակվողի գործակալները բանակցել են «Բարսելոնայի», ՊՍԺ-ի և «Արսենալի» հետ։ Մադրիդյան գրանդն Ալվարեսի տեղափոխության վերաբերյալ դեռ որևէ առաջարկ չի ստացել։ «Ատլետիկոն» իր […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ՊՍԺ – «Արսենալ» հանդիպման մրցավարական անձնակազմը։ Գլխավոր մրցավար – Դանիել Զիբերտ (Գերմանիա)։ Եզրային մրցավարներ – Յան Զայդել, Ռաֆայել Ֆոլտին (երկուսն էլ` Գերմանիա)։ Տեսաօգնականներ – Բաստիան Դանկերտ, Ռոբերտ Շրյոդեր (երկուսն էլ` Գերմանիա), Կառլոս դել Սերո Գրանդե (Իսպանիա)։ Չորրորդ մրցավար – Սանդրո Շերեր (Շվեյցարիա)։ Պահեստային մրցավար – Գվադելուպե Պորաս […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Օլիմպիական» ստադիոնում 1:0 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»։ Միկել Արտետայի գլխավորած թիմի հաղթական գնդակը 83-րդ րոպեին խփեց Լեանդրո Տրոսարը։ Հանդիպման 90+5-րդ րոպեին «մրճահարները» Կալում Վիլսոնի ջանքերով խփեցին պատասխան գոլը, բայց գլխավոր մրցավար Քրիս Քավանան, տևական ժամանակ դրվագը քննարկելով VAR համակարգի պատասխանատուների հետ, չեղարկեց դարպասի գրավումը` արձանագրելով հարձակում դարպասապահի վրա։ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կմրցեն «Պարի Սեն-Ժերմենը» և «Արսենալը»։ Հանդիպումը կկայանա մայիսի 30-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ստադիոնում, մեկնարկը` ժամը 20:00-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml View this post on Instagram A post shared by UEFA Champions League (@championsleague)
Ավելին
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակի (1:0) մասին, հայտնում է Sky Sports-ը։ «Անհավատակի երեկո էր։ Մենք միասին պատմություն կերտեցինք։ Ես ավելի երջանիկ և ավելի հպարտ չեմ կարող լինել այն մարդկանցով, որոնք կապված են այս թիմի հետ։ Այն մթնոլորտը, որը ստեղծեցին երկրպագուները, նրանց էներգիան այս […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Արսենալը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին»։ Դիմակայության առաջին մրցավեճում գրանցվել էր 1:1 հաշիվը։ Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում կայացած պատասխան խաղում Միկել Արտետայի գլխավորած թիմի հաղթական գոլը 44-րդ րոպեին խփեց Բուկայո Սական։ Այսպիսով, «զինագործները» դիմամայությունում հաղթեցին 2:1 հաշվով` 20 տարի անց ու պատմության մեջ միայն երկրորդ անգամ դուրս գալով Չեմպիոնների […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում կմրցի Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում գրանցվել է 1:1 հաշիվը։ Պատասխան հանդիպումը կմեկնարկի ժամը 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Ակումբները դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումների մրցավարական անձնակազմերը։ «Արսենալ» – «Ատլետիկո Մադրիդ»` 5.05, 23:00 (առաջին խաղը` 1:1) Գլխավոր մրցավար – Դանիել Զիբերտ (Գերմանիա) Եզրային մրցավարներ – Յան Զայդել, Ռաֆայել Ֆոլտին (երկուսն էլ` Գերմանիա)։ Տեսաօգնականներ – Բաստիան Դանկերտ, Ռոբերտ Շրյոդեր (երկուսն էլ` Գերմանիա)։ Չորրորդ մրցավար – Թոբիաս Շթիլեր (Գերմանիա)։ «Բավարիա» – ՊՍԺ` […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս թրիլերային ոչ-ոքի (3:3) գրանցեց «Էվերթոնի» հետ։ «Քաղաքաբնակները» 43-րդ րոպեին Ժերեմի Դոկուի խփած գոլի շնորհիվ հաղթում էին 1:0 հաշվով, բայց երկրորդ խաղակեսում ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի համար։ Մերսիդայդյան գրանդից 64-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ ֆրանսիացի հարձակվող Թիերնո Բարին, որը գրանցեց դուբլ։ Տանտերերից մեկ […]
Ավելին
1 … 3 4 5 6 7 … 96

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026