Փոփոխություն ՉԼ-ի 1/4 եզրափակչի խաղացանկում

Փոփոխություն ՉԼ-ի 1/4 եզրափակչի խաղացանկում

15/03/2019 - 16:31

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում կազմավորվել են հետևյալ զույգերը.

«Այաքս» – «Յուվենտուս»
«Լիվերպուլ» – «Պորտու»
«Տոտենհեմ» – «Մանչեսթեր Սիթի»
«Բարսելոնա» – «Մանչեսթեր Յունայթեդ»

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթիի» խաղացանկի փոփոխություններով պայմանավորված՝ տեղափոխություն կլինի նաև «Յունայթեդի» խաղացանկում:

Նախապես պլանավորվածի փոխարեն «Բարսելոնա»-«Մանչեսթեր Յունայթեդ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա Մանչեսթերում:

Փոփոխության չի ենթարկվի «Տոտենհեմ»-«Մանչեսթեր Սիթի» դիմակայության խաղացանկը. առաջին խաղը Լոնդոնում, պատասխանը Մանչեսթերում:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023