Man of the match.  Squawka-ն կազմել է ՉԼ եզրափակիչներում լավագույն ֆուտբոլիստ ճանաչվածների ռեյտինգը

Man of the match. Squawka-ն կազմել է ՉԼ եզրափակիչներում լավագույն ֆուտբոլիստ ճանաչվածների ռեյտինգը

25/05/2020 - 21:31

Squawka պարբերականը հրապարակել է 21-րդ դարում կայացած Չեմպիոնների լիգայի բոլոր եզրափակիչներում լավագույն ֆուտբոլիստ ճանաչված լավագույն ֆուտբոլիստների քսանյակը։ Ցանկում հայտնվել են միայն այն ֆուտբոլիստները, ովքեր ճանաչվել են եզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Ըստ աղբյուրի՝ 21-րդ դարի ՉԼ եզրափակիչների լավագույն ֆուտբոլիստ ճանաչվածներից լավագույնը «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին է, ով 2010/11 մրցաշրջանում կատալոնական ակումբի հետ նվաճել է բաղձալի գավաթը՝ եզրափակիչում 3։1 հաշվով հաղթելով «Մանչեսթեր Յունայթեդին»։

Լավագույն քսանյակն ունի հետևյալ տեսքը․

1․ Լեո Մեսսին (2010/11 «Բարսելոնա» 3։1 «Մանչեսթեր Յունայթեդ»)

2. Զինեդին Զիդան (2001/02 «Ռեալ» 2։1 «Բայեր»)

3. Խավի (2008/09 «Բարսելոնա» 2։0 «Մանչեսթեր Յունայթեդ»)

4. Սթիվեն Ջերարդ (2004/05 «Լիվերպուլ» 3։3 (3։2) «Միլան)

5․ Օլիվեր Կան (2000/01 «Բավարիա» 1։1 (5։4) «Վալենսիա)

6. Դիդիե Դրոգբա (2011/12 «Չելսի» 1։1 (4։3) «Բավարիա»)

7. Արյեն Ռոբեն (2012/13 «Բավարիա» 2։1 «Բորուսիա Դորտմունդ)

8. Անխել դի Մարիա (2013/14 «Ռեալ» 4։1 «Ատլետիկո»)

9. Գարեթ Բեյլ (2017/18 «Ռեալ» 3։1 «Լիվերպուլ»)

10. Դիեգո Միլիտո (2009/10 «Ինտեր» 2։0 «Բավարիա»)

11. Կրիշտիանու Ռոնալդու (2016/17 «Ռեալ» 4։1 «Յուվենտուս»)

12. Սթիվ Մակմանաման (1999/00 «Ռեալ» 3։0 «Վալենսիա»)

13. Անդրես Ինիեստա (2014/15 «Բարսելոնա» 3։1 «Յուվենտուս»)

14. Սերխիո Ռամոս (2015/16 «Ռեալ» 1։1 (5։3) «Ատլետիկո)

15. Էդվին վան դեր Սար (2007/08 «Մանչեսթեր Յունայթեդ» 1։1 (6։5) «Չելսի»)

16․ Դեկու (2003/04 «Պորտու» 3։0 «Մոնակո»)

17. Պաոլո Մալդինի (2002/03 «Միլան» 0:0 (3:2) «Յուվենտուս»)

18․ Վիրջիլ վան Դեյկ (2018/19 «Լիվերպուլ» 2։0 «Տոտենհեմ»)

19. Սամուել Էտo’Օ (2005/06 «Բարսելոնա» 2։1 «Արսենալ»)

20. Ֆիլիպո Ինձզագի (2006/07 «Միլան» 2։1 «Լիվերպուլ»)

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023