Copa del Rey. Ռեալը դարձյալ 2 գոլի տարբերությամբ հաղթեց Ժիրոնային (տեսանյութ)

Copa del Rey. Ռեալը դարձյալ 2 գոլի տարբերությամբ հաղթեց Ժիրոնային (տեսանյութ)

01/02/2019 - 02:25

Իսպանիայի Գավաթի խաղարկության պատասխան խաղում «Ռեալը» հյուրընկալվել էր «Ժիրոնային»: Դիմակայության առաջին խաղում «արքայական» թիմը հաղթել էր 4:2 հաշվով:

Պատասխան հանդիպումը ևս ավարտվեց մադրիդյան թիմի հաղթանակով՝ 3:1:

27-րդ և 43-րդ րոպեներին գոլ է խփել Կարիմ Բենզեման: 71-րդ րոպեին Պորոն կրճատել է հաշվի տարբերությունը:

76-րդ րոպեին Լյորենտեն ձևակերպել է վերջնարդյունքը՝ 3:1:

«Ռեալը» ընդհանուր 7:3 հաշվով հաղթելով՝ դուրս է գալիս Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023