Մոսկվայի «Սպարտակը» դարձավ Ռուսաստանի 5-ակի գավաթակիր։ Մրցաշարի սուպեր եզրափակիչում մոսկովյան ակումբը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց «Կրասնոդարին»։ Հանդիպման հիմնական ժամանակում գրանցվեց 1:1 հաշիվը։ Խուան Կարսեդոյի գլխավորած թիմից հաշիվը 37-րդ րոպեին բացեց Պաբլո Սոլարին։ «Ցլերից» 57-րդ րոպեին աչքի ընկավ Դուգլաս Ավգուստոն` եզրափակելով թիմի ավագ Էդուարդ Սպերցյանի զարգացած գեղեցիկ գրոհը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը իրացրեց իր հետխաղյա 11-մետրանոցը։ «Սպարտակը» […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին` 38-րդ տուրում «Չելսին» մրցակցի դաշտում 1:2 հաշվով պարտվեց «Սանդեռլենդին»։ Տանտերերից աչքի ընկավ Թրեյ Հյումը, իսկ «ազնվականների» պաշտպան Մալո Գյուստոն ինքնագոլ գրանցեց։ Լոնդոնյան գրանդից աչքի ընկավ Քոուլ Պալմերը։ «Սանդեռլենդը» 54 միավորով բարձրացավ 7-րդ տեղ` պատմության մեջ առաջին անգամ նվաճելով Եվրոպա լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։ Դեռ նախորդ մրցաշրջանում «Սև կատուները» հանդես էին գալիս […]
Ավելին
«Բարնլիի» պաշտպան Քայլ Ուոքերը խոսել է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի` Անգլիայի ազգային հավաքականի` ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակից դուրս մնալու մասին, տեղեկացնում է talkSPORT-ը։ «Չլսված բան է, որ «Ռեալի» ֆուտբոլիստը չհրավիրվի հավաքական, բայց չգիտես` ինչու Թոմաս Տուխելը որոշել է գնալ այդ ճանապարհով։ Նա է ղեկավարում է հավաքականի խաղը, ու պետք է վստահենք նրանք։ Կարծում եմ` […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունու Ֆեռնանդեշը «Բորնմութի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին` 38-րդ տուրի խաղում ասիստ կատարաեց Պատրիկ Դորգուին և պատմական ռեկորդ գրանցեց։ Պորտուգալացի ֆուտբոլիստը դարձավ Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանի ընթացքում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստը` 21։ Նախորդ ռեկորդակիրները «Արսենալի» լեգենդար հարձակվող Թիերի Անրին և «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Կևին դե Բրույնեն էին, որոնք համախատասխանաբար 2003/04 […]
Ավելին
Ռոբինը Քինը հեռացել է «Ֆերենցվարոշի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Հունգարական ակումբն իռլանդացի մասնագետի գլխավորությամբ հանդես էր գալիս 2025թ. հունվարից, 82 խաղում տարել է 52 հաղթանակ, գրանցել 14 ոչ-ոքի, կրել 16 պարտություն, մեկական անգամ դարձել երկրի չեմպիոն ու գավաթակիր։ «Ֆերենցվարոշն» ավարտված մրցաշրջանում չկարողացավ 8-րդ անգամ անընդմեջ դառնալ Հունգարիայի չեմպիոն։ Տիտղոսը սենսացիոն կերպով […]
Ավելին
Հայաստանի նորընծա չեմպիոն «Արարատ-Արմենիան» ամռամը կմասնակցի Չեմպիոնների լիգային` պայքարն սկսելով որակավորման առաջին փուլից։ Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը վիճակահանության ժամանակ կլինի երկրորդ զամբյուղում, որտեղ մրցակից կստանա հետևյալ ակումբներից մեկին. Որակավորման առաջին փուլի վիճակահանությունը կկայանա հունիսի 16-ի, իսկ առաջին հանդիպումները` հուլիսի 7-8-ին, պատասխան մրցավեճերը` հուլիսի 14-15-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի վերջին` 38-րդ տուրում «Բարսելոնան» «Մեստալիա» ստադիոնում 1:3 հաշվով պարտվեց «Վալենսիային»։ «Բլաուգրանայից» հաշիվը բացեց ակումբից հեռացող հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որին «Չղջիկները» պատասխանեցին Խավի Գեռայի, Լուիս Ռիոխայի ու Գվիդո Ռոդրիգեսի գոլերով։ Կատալոնական գրանդը 94 միավորով գրավեց առաջին տեղը։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը դեռ 35-րդ տուրից հետո էր ապահովել չեմպիոնությունը։ «Վալենսիան» 49 միավորով զբաղեցրեց 9-րդ […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի վերջին` 38-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Բեռնաբեու» ստադիոնում 4:2 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Ատլետիկին»։ «Արքայական ակումբից» գոլերը խփեցին Գոնսալո Գարսիան, Ջուդ Բելինգհեմը, Կիլիան Մբապեն ու Բրահիմ Դիասը։ Բասկյան ակումբից աչքի ընկան Գորկա Գուրուսետան և Իսետան։ Մադրիդյան գրանդի կազմում վերջին հանդիպումն անցկացրին թիմի ավագ Դանի Կարվախալն ու Դավիդ Ալաբան, որոնք հեռանում են ակումբից։ «Լոս բլանկոսը» […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի վերջին` 38-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս գերգոլառատ ոչ-ոքի (3:3) գրանցեց «Բոլոնիայի» հետ։ «Ներաձուրին» հանդիպման ընթացքում պարտվում էր 1:3 հաշվով, բայց խաղավերջում կարողացավ խուսափել պարտությունից։ «Ռոսոբլուից» գոլերը խփեցին Տոմազո Պոբեգան, Ֆեդերիկո Բեռնարդեսկին, իսկ մրցակցի կիսապաշտպան Պյոտր Զելինսկին ինքնագոլ գրանցեց։ Քրիստիան Կիվուի գլխավորված թիմից աչքի ընկան Ֆեդերիկո Դիմարկոն, Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն ու Անդի Դիուֆը։ Միլանյան […]
Ավելին
«Արարատ-Արմենիան» պատմության մեջ երրորդ անգամ դարձավ ֆուտբոլի Հայաստանի առաջնության չեմպիոն։ Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը չեմպիոնությունն ամրագրեց «Նոայի»` 13-րդ տուրից հետաձգված խաղում «Փյունիկի» հետ գոլազուրկ ոչ-ոքի գրանցելուց հետո։ «Արարատ-Արմենիան» վերջին տուրից առաջ 57 միավորով առաջին տեղում է, «Նոան»` 53 միավորով երկրորդ, «Փյունիկը»` 52 միավորով երրորդ։ Երևանյան ակումբը չեմպիոն էր դարձել նաև 2018/19 և 2019/20 մրցաշրջաններում։ «Արարատ-Արմենիան» […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026