Անգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրի մեկնարկային խաղում «Լիվերպուլը» մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթեց առաջնության նորեկ «Իպսվիչ Թաունին»։ Մերսիսայդյան գրանդից երեք րոպեում երկու գոլ խփեց Ալեասանդր Իսակը` գրանցելով դուբլ։ Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվողը մրցակցի դարպասը գրավեց 6-րդ ու 9-րդ րոպեներին։ 26-ամյա ֆուտբոլիստին երկու դեպքում էլ ասիստ կատարեց Կոդի Գակպոն։ «Կարմիրները» նոր մրցաշրջանում ու գլխավոր մարզիչ Անդոնի […]
Ավելին
Ֆրանսիայի Լիգա 1-ի երրորդ տուրում ՊՍԺ-ն սեփական դաշտում 1:2 հաշվով անսպասելի պարտություն կրեց «Մոնակոյից»։ Փարիզյան գրանդը 31-րդ րոպեին` թիմի ավագ Մարկինյոսի գոլից հետո բացեց հաշիվը, բայց մոնեգասկյան ակումբը երկրորդ կեսում կարողացավ երկու անգամ գրավել մրցակցի դարպասն ու տանել կամային հաղթանակ։ Ֆելիպե Լուիսի գլխավորած թիմից 58-րդ ու 72-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Նազինյոն ու Սթանիս Իդումբոն։ […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 4-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի դաշտում 0:1 հաշվով անսպասելի պարտություն կրեց «Բետիսից»։ Անդալուզյան ակումբի հաղթական գոլը 81-րդ րոպեին խփեց Թրոյ Փերոթը։ Իռլանդացի հարձակվողը վերջերս է տեղափոխվել «Բետիս»` նոր թիմում աչքի ընկնելով առաջին անգամ։ Դրվագներից մեկում «Բետիսի» պաշտպաններ Նաթանն ու Մարկ Մարկ Բարտրան Կիլիան Մբապեի հարվածներից հետո հեռացրին գնդակը դատարկ դարպասից։ 87-րդ րոպեին […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի երրորդ տուրում «Կոմոն» արտագնա խաղում 4:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ջենոայի» նկատմամբ։ Տանտերերից 19-րդ րոպեին հաշիվը բացեց Միլուտին Օսմայիչը, բայց հետագայում Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմից Ասանե Դիաոն դուբլ գրանցեց, իսկ Մարտին Բատուրին ու Նիկո Պասն էլ աչքի ընկան մեկական անգամ։ «Բիանկոբլուն» 7 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Ջենոան» բոլոր խաղերում պարտվել է ու […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 4-րդ տուրի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» Սևիլիայում հյուրընկալվելիս մրցում է «Բետիսի» դեմ։ 43-րդ րոպեին «Արքայական ակումբից» հաշիվը բացելու հիասքանչ հնարավորություն ուներ, բայց Կիլիան Մբապեն երկու անգամ վրիպեց անչափ նպաստավոր դիրքից։ Ֆրանսիացի հարձակվողի առաջին հարվածից հետո գնդակի ճանապարհին կանգնեց Նաթանը, իսկ երկրորդ փորձից հետո գնդակը դատարկ դարպասից հեռացրեց Մարկ Բարտրան։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 5-րդ տուրում «Ալ Ահլին» սեփական դաշտում մրցում է «Ալ Ռիադի» դեմ։ Տանտերերից 43-րդ րոպեին տպավորիչ հարվածով աչքի ընկավ Էդուարդ Սպերցյանը` հաշիվը դարձնելով 2:0։ Հայաստանի ազգային հավաքականի ավագը նոր թիմում խփեց երրորդ գոլը։ 7 խաղում նա նաև 4 ասիստ է կատարել։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
«Օլիմպիակոսը» ձեռք է բերել «Ասթոն Վիլայի» վինգեր Լեոն Բեյլիին, հայտնում է հունական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` Պիրեյը ներկայացնող ակումբը ճամայկացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 5 միլիոն եվրո։ 29-ամյա եզրայինը «Վիլայում» հանդես էր գալիս 2021թ. օգոստոսից, 163 խաղում գրանցել է 23 գոլ ու 25 […]
Ավելին
«Ալ Հիլալը» ձեռք է բերել «Արսենալի» վինգեր Գաբրիել Մարտինելիին, հայտնում է սաուդյան ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կսպառվի 2030թ. հուլիսի 1-ին։ Transfermarkt-ի տվյալներով` «Ալ Հիլալը» բրազիլացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 70 միլիոն եվրո։ «Զինագործները» իրականացրել են ակումբի պատմության մեջ տրանսֆերի ամենաթանկարժեք վաճառքը։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2017թ. օգոստոսին, երբ Ալեքս Օքսլեյ-Չեմբեռլենը […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր նվաճած բոլոր 36 ակումբների հայտացուցակները։ Interfootball-ը ներկայացնում է «Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստներին։ «Բարսելոնա» Դարպասապահներ` Ժոան Գարսիա, Վոյցեխ Շչեսնի, Դիմինիկ Լիվակովիչ։ Պաշտպաններ` Ժոաու Կանսելու, Ալեխանդրո Բալդե, Պաու Կուբարսի, Չավի Էսպարտ, Անդրեաս Քրիստենսեն, Ժերար Մարտին, Ժյուլ Կունդե, Էրիկ Գարսիա։ Կիսապաշտպաններ` Գավի, Պեդրի, Ռոդրի, Ֆրենկի […]
Ավելին
Տրանսֆերային պատուհանի փակման օրը «Բարսելոնայից» հեռացել է միանգամից չորս ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Բլաուգրանայի» կիսապաշտպան Մարկ Կասադոն մինչև 2027թ. հուլիսի 1-ը վարձավճարով համալրել է Իսպանիայի Լա լիգայի նորեկ «Դեպորտիվոյի» կազմը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով` Լա Կորունիան ներկայացնող ակումբը հաջորդ ամռանը կունենա 30 միլիոն եվրոյով իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքի գնման պայմանագրային հնարավորություն։ 22-ամյա ֆուտբոլիստը […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026