Ինչպես տեղեկացնում է Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, այդ երկրի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Էդուարդո Բերիցոն։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրասները չեն հաղորդվում, իսկ ֆեդերացիան արգենտինացի մասնագետին կներկայացնի մայիսի 30-ին։ 52-ամյա մասնագետն ավելի վաղ արդեն աշխատել է Չիլիի հավաքականում և 2007-2010 թվականներին ընդգրկված է եղել գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսայի շտաբում։ Նշենք, որ Էդուարդո […]
Ավելին
Աուդիտորական ծառայություններ մատուցող աշխարհահռչակ KPMG ընկերությունը ներկայացրել է Եվրոպայի ամենաթանկարժեք ակումբների ցանկը։ Ցանկը չորրորդ տարին անընդմեջ գլխավորում է «Ռեալ Մադրիդը», որը գնահատվում է 3.184 մլրդ եվրո։ Նախորդ տարվա համեմատ` երկրորդ հորիզոնական է բարձել «Մանչեսթեր Յունայթեդը» (2.883), իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Բարսելոնան» (2.814)։ Նշենք, որ «Միլանը», 2021 թ. համեմատ, գրանցել է լավագույն աճը, որի արժեքն […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Լիդսի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Զալցբուրգի» կիսապաշտպան Բրենդեն Արոնսոին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 5 տարով` մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ յորքշիրյան ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «ցլերին» վճարել է 28 մլն եվրո։ Նշենք, որ ամերիկացի ֆուտբոլիստը «Զալցբուրգի» կազմում հանդես էր գալիս 2021 թ. հունվարից, որի մարզաշապիկով անցկացրել է 65 […]
Ավելին
Լիբերտադորեսի գավաթի խմբային փուլի 6-րդ տուրում «Ռիվեր Փլեյթը» F խմբի շրջանակում պարզապես քարը քարի վրա չթողեց Պերուն ներկայացնող «Ալյանսա Լիմային»` ջախջախելով 8:1 հաշվով։ «Ռիվերի» կազմից փայլեց 22-ամյա հարձակվող Խուլիան Ալվարեսը, ով դարձավ գեկսա-տրիկի հեղինակ` մրցակցի դարպասն ուղարկելով 6 գոլ։ Բուենոս Այրեսը ներկայացնող ակումբի կազմից մեկական անգամ էլ աչքի ընկան Սանտիագո Սիմոնն ու Էլիաս Գոմեսը։ «Ալյանսայի» […]
Ավելին
«Սպարտա Պրահայի» հարձակվող Ադամ Հլոժեկը կարիան կշարունակի «Բայեր Լևերկուզենի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Լևերկուզենը ներկայացնող ակումբն ավարտին է հասցրել 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, որի դիմաց կվճարի 13 մլն եվրո։ Սպասվում է, որ «Սպարտան» չեխ ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից կունենա 30% մասնաբաժին։ Նշենք, որ կողմերի միջև կնքվելիք պայմանագրից մանրամասներ չեն հաղորդվում։ Հավելենք, որ Ադամ Հլոժեկը […]
Ավելին
«Այաքսի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը կարիերան կշարունակի «Բավարիայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մյունխենյան ակումբը 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում վերջնական համաձայնության է հասել «Այաքսի» հետ։ «Բավարիան» Գրավենբերխի տրանսֆերի դիմաց Ամստերդամը ներկայացնող ակումբին կվճարի 20 մլն եվրո, որին հետագայում հավելավճարների տեսքով կավելանա ևս 5 միլիոն եվրո։ Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից «Այաքսը» կունենա 7% […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում «Ռոման» 1:0 հաշվով հաղթեց «Ֆեյենորդին»` դառնալով մրցաշարի պատմության առաջին հաղթողը։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, հռոմեական ակումբը գլխավորող Ժոզե Մոուրինիոն դարձավ առաջին մարզիչը, ով հաղթել է բոլոր երեք եվրագավաթային մրցաշարերում։ «Յուրահատուկը» կարիերայի ընթացքում երկուական անգամ էլ հաղթել է նաև Չեմպիոնների լիգան ու Եվրոպա լիգան/ՈւԵՖԱ-ի գավաթը։ Պորտուգալացի մասնագետը 2002/03 մրցաշրջանում «Պորտուի» ղեկին նախ հաղթել է ՈՒԵՖԱ-ի […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում «Ռոման» 1:0 հաշվով հաղթեց «Ֆեյենորդին»` դառնալով մրցաշարի պատմության առաջին հաղթողը։ «Գայլերի» կազմից հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով, ցավոք, վնասվածքի պատճառով փոխարինվեց 17-րդ րոպեին։ Բաղձալի գավաթը նվաճելուց հետո հայազգի ֆուտբոլիստը սոցցանցերի իր էջերում լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել։ Նշենք, որ 33-ամյա ֆուտբոլիստը պարգևատրման արարողությանը ներկայացել էր Հայաստանի դրոշով։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Տիրանայի «Արենա Կոմբետարե» մարզադաշտում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Ռոման» ու «Ֆեյենորդը»։ Հանդիպման առաջին խաղակեսն անցավ հոլանդական ակումբի տարածքային առավելության պայմաններում, սակայն դաշտում գործնականում դիրքային պայքար էր ընթանում։ Կարելի է ասել` կողմերին խանգարում էր լարվածությունն ու զգուշավորությունը, սակայն «գայլերը» առաջին կեսի միակ իրական գոլային պահը կարողացան վերածել դարպասի գրավման. 32-րդ րոպեին […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչի շրջանակում «Ռոման» մրցում է «Ֆեյենորդի» դեմ։ 32-րդ րոպեին հռոմեական ակումբի կազմից աչքի ընկավ Նիկոլո Ձանիոլոն` բացելով հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 227 228 229 230 231 545

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023