Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչի շրջանակում «Ռոման» մրցում է «Ֆեյենորդի» դեմ։ 32-րդ րոպեին հռոմեական ակումբի կազմից աչքի ընկավ Նիկոլո Ձանիոլոն` բացելով հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչի շրջանակում «Ռոման» մրցում է «Ֆեյենորդի» դեմ։ Հռոմեական ակումբի կազմից հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսել էր նաև Հենրիխ Մխիթարյանը, սակայն, ցավոք, 17-րդ րոպեին հայազգի կիսապաշտպանը վնասվածքի պատճառով չկարոցավավ շարունակել հանդիպումը` խաղադաշտում տեղը զիջելով Սերժիու Օլիվեյրային։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի «Արենա Կոմբետարե» մարզադաշտում կկայանա Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը, որի շրաջանակում միմյանց դեմ կմրցեն «Ռոման» ու «Ֆեյենորդը»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Այաքսի» աջ պաշտպան Նուսայիր Մազրաուրիի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 4 տարով` մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ 24-ամյա ֆուտբոլիստը մյունխենյան ակումբի շարքերը համալրելու է ազատ գործակալի կարգավիճակով։ Հավելենք, որ մարոկկացի ֆուտբոլիսն «Այաքսի» սան է, որի կազմում անցկացրել է 136 հանդիպում` դառնալով 10 գոլի […]
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակվել են այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավիրվել են հավաքական` պատրաստվելու Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության 1-4-րդ տուրերի հանդիպումներին։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Դավիթ Յուրչենկո-«Ալաշկերտ» Արսեն Բեգլարյան-«Ուրարտու» Ստանիսլավ Բուչնև-«Փյունիկ» Հենրի Ավագյան-«Նորավանք» Պաշտպաններ Վարազդատ Հարոյան-«Կադիս» (Իսպանիա) Հովհաննես Համբարձումյան-«Անորտոսիս» (Կիպրոս) Կամո Հովհաննիսյան-«Աստանա» (Ղազախստան) Հայկ Իշխանյան-«Փյունիկ» Արման Հովհաննիսյան-«Փյունիկ» […]
Ավելին
Իսրայելու շարունակվում է Մ-17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որի շրջանակուն արդեն ավարտվել է մրցաշարի խմբային փուլը։ 8 հավաքականներ նվաճել են 1/4 եզրափակիչի ուղեգիր` ձևավորելով հետևյալ զույգերը. Գերմանիա – Ֆրանսիա, 25.05, 18:30 Հոլանդիա – Իտալիա, 25.05, 21:00 Դանիա – Սերբիա, 26.05, 18:30 Իսպանիա – Պորտուգալիա, 26.05, 21:00 Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են լինելու հունիսին կայանալիք Ֆինալիսիմայի ու Ազգերի լիգայի հանդիպումներին։ «Սկուադրա աձուրիի» հայտացուցակն ունի հետևյալ տեսքը. Դարպասապահներ – Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ), Ալեսիո Կրանիո («Կալյարի»), Ալեքս Մերետ («Նապոլի»), Սալվատորե Սիրիգու («Ջենոա») Պաշտպաններ – Ֆրանչեսկո Աչերբի, Լուիս Ֆելիպե, Մանուել Լացարի (բոլորը` «Լացիո»), Քրիստիանո Բիրագի («Ֆիորենտինա»), Ալեսանդրո Բաստոնի, […]
Ավելին
Թուրքական Սուպերլիգայի վերջին` 38-րդ տուրում «Ադանա Դեմիրսպորը» սեփական հարկի տակ պարզապես քարը քարի վրա չթողեց «Գյոզթեփեին»` ջախջախելով 7:0 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ իտալացի անվանի հարձակվող Մարիո Բալոտելին, ով դարձավ պենտա-տրիկի հեղինակ` 5 անգամ գրավելով մրցակցի դարպասը։ Հատկապես տպավորիչ ստացվեց 31-ամյա հարձակվողի վերջին գոլը, ով հիանալի անցում ձեռնարկեց ու «ռաբոնա» տեսակի հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ Հավելենք, […]
Ավելին
Ռուսական Պրեմիեր լիգայի վերջին` 30-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ մրցեց «Ախմատի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Տանտերերին 90+2-րդ րոպեին պարտությունից փրկեց Էդուարդ Սպերցյանը, ով հեռահար հարվածով դարձավ հիասքանչ գոլի հեղինակ։ Նշենք, որ «ցլերը» վաստակեցին 50 միավոր ու առաջնությունն ավարտեցին 4-րդ հորիզոնականում։ Ինչ վերաբերում է Սպերցյանին, ապա հայազգի կիսապաշտպանը ՌՊԼ-ի շրջանակում անցկացրած 25 խաղում դարձավ 8 […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի վերջին` 30-րդ տուրում «Ռուբինը» սեփական հարկի տակ մրցեց «Ուֆայի» դեմ։ Կազանը ներկայացնող ակումբը, որը կատարելապես ձախողեց մրցաշրջանի գարնանային հարվածը, առաջին կեսից հետո հաղթում էր 1:0 հաշվով. 37-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի ընկավ Վիտալի Լիսակովիչը։ Այդուհանդերձ, երկրորդ կեսում հյուրերը կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու ոչ միայն հավասարեցրին հաշիվը, այլև հաղթանակ կորզեցին։ Նախ 54-րդ րոպեին […]
Ավելին
1 226 227 228 229 230 543

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023