«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը խոսել է ակումբի ամբիցիաների մասին. «Այս ակումբում պետք է խաղան միայն մեծանուն ֆուտբոլիստներ, քանի որ սպասելիքները շատ բարձր են։ «Մանչեսթեր Յունայթեդը» ամենամեծ կամ, հավանաբար, աշխարհի երկրորդ-երրորդ ակումբն։ Ակումբն աշխարհում ունի ամենամեծ ֆան-շարժումը, այդ պատճառով սպասելիքները միշտ մեծ են։ Յուրաքանչյուր ոք իր կարծիքն ունի «Մանչեսթեր Յունայթեդի» մասին, բայց այստեղ […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում հունական «Օլիմպիակոսը» Բիրմինգհեմում հյուրընկալվելիս մրցեց «Ասթոն Վիլայի» դեմ։ Հանդիպումն անցավ անչափ թեժ, հետաքրքիր և համառ պայքարում, որն անակնկալ արդյունք ունեցավ. «Օլիմպիակոսը» գոլառատ խաղում հաղթեց 4:2 հաշվով։ Խոսե Լուիս Մենդիլիբարի թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ մարոկկացի հարձակվող Այուբ Էլ Կաբին, որը Կոնֆերենցիաների լիգայում խփած գոլերի քանակը հասցրեց 8-ի և հավասարվեց մրցաշարի լավագույն […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարոտում է ակումբի նախկին կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի խաղային որակները, գրում է Mundo Deportivo-ն։ Աղբյուրի փոխանցմամբ` 2023/24 մրցաշրջանում 53-ամյա մասնագետին պակասում է գերմանացի կիսապաշտպանի խաղային որակներն ու հեղինակությունը հանդերձարանում։ Այժմ Գվարդիոլան զղջում է, որ չի ստիպել, որպեսզի Գյունդողանը երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։ Գվարդիոլան չի ցանկացել, որ Գյունդողանը հեռանա «Սիթիից», բայց […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է, թե ինչու է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի` Մյունխենի «Բավարիայի» դեմ առաջին խաղում (2:2) փոխարինել Ջուդ Բելինգհեմին. «Ջուդը ոտքերի ջղաձգություն ուներ։ Երբ փոխարինում էի կատարում, թարմ ուժեր էի փնտրում։ Պետք էր ինչ-որ բան փոխել։ Մենք հավելյալ ֆուտբոլիստներ ունեինք պահեստայինների նստարանին, որոնց ես ցանկանում էի տեսնել գործի մեջ»,- իտալացի մասնագետի […]
Ավելին
Մյունխենի «Բավարիայի» հաջորդ գլխավոր մարզիչը, ամենայն հավանականությամբ, լինելու է Ռալֆ Ռանգնիկը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ մյունխենյան ակումբը 65-ամյա մասնագետի տեղափոխության հարցում շատ մոտ է Ավստրիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ վերջնական համաձայնության հասնելուն. Ռանգնիկն այժմ մարզում է այդ երկրի ազգային հավաքականը, որի ղեկին մասնակցելու է Եվրո-2024-ին։ Կողմերը բավական հաջող բանակցություններ են վարում։ Սպասվում է, որ […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը խոսել է անգլիական Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի չեմպիոնական մրցավազքի մասին. ««Արսենալի» խնդիրն այն է, որ պայքարում է «Մանչեսթեր Սիթիին դեմ, որը պատմության լավագույն ակումբներից մեկն է։ Այո՛, «Արսենալը» առաջընթաց է գրանցում, և եթե հաղթի մնացած երեք խաղերում, միավորների քանակով կգերազանցի նախորդ մրցաշրջանի ցուցանիշը, բայց խնդիրը «Ման. Սիթին» է։ Նախորդ […]
Ավելին
Անգլիայի երկրորդ դիվիզիոնի` Չեմպիոնշիփի, նախավերջին` 45-րդ տուրում «Լեսթերը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց «Պրեսթոնին»։ «Աղվեսների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ջեյմի Վարդին, մեկ գոլ էլ խփեց Քեյսի Մաքաթիրը։ 37-ամյա Վարդին Չեմպիոնշիփի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 18-ի և լավագույն ռմբարկուների պայքարում բարձրացավ 5-րդ տեղ։ Ցուցակը 25 գոլով գլխավորում է «Բլեքբեռնի» իռլանդացի հարձակցող Սեմի Շմոդիքսը։ Էնցո […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ։ Պեպ Գվարդիոլայի թիմը հերթական հաղթանակը տարավ` առավելության հասնելով 2:0 հաշվով։ «Քաղաքաբնակների» հաղթական գոլերը խփեցին Յոշկո Գվարդիոլն ու Էրլինգ Հոլանդը։ Նորվեգացի հարձակվողը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփեց 21-րդ գոլն ու միանձնյա գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը։ Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 79 […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում կայացավ հյուսիսլոնդոնյան հերթական դերբին. «Արսենալը» հյուրընկալվելիս մրցեց «Տոտենհեմի» դեմ։ «Զինագործները» փայլուն առաջին խաղակես անցկացրին և նախքան ընդմիջում երեք անպատասխան գնդակ ուղարկեցին Գիլելմո Վիկարիոյի դարպասը. աչքի ընկան Բուկայո Սական, Կայ Հավերցը, իսկ Պիեր Հոյբերգը գրավեց սեփական դարպասը։ Մինչև 64-րդ րոպեն ամեն ինչ Միկել Արտետայի թիմի վերահսկողության տակ էր, սակայն հյուրերի դարպասապահ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում կկայանա հյուսիսլոնդոնյան հերթական դերբին. «Տոտենհեմը» սեփական մարզադաշտում կընդունի առաջնության առաջատար «Արսենալին»։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 17:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
1 2 3 4 606

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023