Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ` նվիրված Հենրիխ Մխիթարյանի նվաճած եվրոպական բոլոր տիտղոսներին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մայիսի 28-ին Փարիզում մեկնարկել և ընթանում է թենիսի Մեծ սաղավարտի Ֆրանսիայի բաց առաջնությունը` Ռոլան Գարոսը։ Մրցաշարին մասնակցում է նաև Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը, ով առաջին փուլում, 6:3, 2:6, 6:4 հաշվով, հաղթեց Բելինդա Բենչիչին (Շվեյցարիա), ով WTA դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։ Բենչիչը նաև սպորտաձևի օլիմպիական գործող չեմպիոնն է, ով ոսկե մեդալ է […]
Ավելին
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին հայտարարել է, որ պատրաստվում է հեռանալ ակումբից. «Երբեմն մենք բաժանվում ենք նաև մեծ սիրո պատճառով։ Ես հեռանում եմ և չեմ մնալու ակումբի ղեկին։ Չկա որևէ տարբերակ, որ դիրքորոշումս փոխեմ։ «Նապոլին» միայն լավագույնին է արժանի, իսկ ես այժմ չեմ կարող դա տալ ակումբին։ Շաբաթներ առաջ ակումբի ղեկավարությանը հայտնել եմ, որ ինձ […]
Ավելին
ՊՍԺ-ի կիսապաշտպան Կարլոս Սոլերը, հնարավոր է, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վերադառնա իսպանական Լա լիգա։ Ինչպես տեղեկացնում է As-ը, 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ատլետիկո Մադրիդը»։ Աղբյուրի փոխանցմամբ` «ռոխիբլանկոն» Սոլերին ցանակցել է ձեռք բերել, երբ վերջինս դեռ հանդես էր գալիս «Վալենսիայի» կազմում, սակայն այդ ժամանակ գործարքը ձախողվեց։ Նշվում է, որ հաջորդ շաբաթ «հնդկացիների» գլխավոր մարզիչ Դիեգո […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուն, ով 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածն անցկացրեց «Բավարիայի» կազմում, վարձակալության ավարտից հետո կվերադառնա մանկունյական ակումբ։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մյունխենյան ակումբը չի օգտվելու 70 մլն եվրոյի դիմաց 29-ամյա ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերային իրավունքները գնելու հնարավորությունից։ Աղբյուրի փոխանցմամբ` «Ման. Սիթին» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել Կանսելուին, ում ծառայութուններով հետաքրքրված […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Մաուրիսիո Պոչետինոն։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թ. հունիսի 30-ը, որն ունի այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։ Նշենք, որ Պոչետինոյի վերջին աշխատավայրը ՊՍԺ-ն էր, որն արգենտինացի մասնագետը մարզել է 2021-2022 թթ.։ Ժամանակին 51-ամյա մասնագետը մարզել է նաև «Տոտենհեմը» (2014-19 թթ.), […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 37-րդ տուրում «Էսպանյոլը» «Մեստալիա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Վալենսիայի» դեմ։ Հանդիպումն ունեցավ բավական դրամատիկ ընթացք ու ավարտ։ Առաջին կեսում «չղջիկներն» ունեին խաղային առավելություն և 38-րդ րոպեին Դիեգո Լոպեսի ջանքերով առաջ անցան հաշվի մեջ։ Տանտերերի հաջողությունը շատ կարճ տևեց, քանի որ արդեն 40-րդ րոպեին «թութակները» խփեցին պատասխան գոլն. աչքի ընկավ Սեզար Մոնտեսը։ Կողմերն ընդմիջման […]
Ավելին
Իտալական Ա սերիայի նախավերջին` 37-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Թուրինի «Ալիանց» մարզադաշտում, որտեղ «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Յուվենտուսի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «ռոսոներիներին» հաղթանակ պարգևեց Օլիվիե Ժիրուի 40-րդ րոպեին խփած միակ գոլը։ Այսպիսով, «Միլանը» հաղթեց 1:0 հաշվով, վաստակեց 67 միավոր և առաջնության ավարտից 1 տուր առաջ նվաճեց Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության խմբային […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի նախավերջին` 37-րդ տուրում, «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Մալյորկայի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «բլաուգրանան» ուներ տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 3:0 հաշվով։ Խավիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Անսու Ֆաթին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Գավին։ Այս հաղթանակից հետո կատալոնական ակումբը վաստակեց 88 միավոր և գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Մալյորկան», 47 միավորով, […]
Ավելին
Ավարտվեց անգլիական Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի առաջնությունը, որի վերջին` 38-րդ տուրում, ոչինչ չորոշող խաղում «Սաութհեմպտոնն» ու «Լիվերպուլը» պարզապես թրիլլերային հանդիպում պարգևեցին «Սեյնթ Մերի» մարզադաշտում հավաքված երկրպագուներին. գրանցվեց 4:4 հաշիվը։ Նշենք, որ հանդիպման ընթացքում «սրբերը» նախ պարտվում էին 0:2, ապա հաղթում` 4:2 հաշվով, սակայն, ամեն դեպքում Յուրգեն Կլոպի թիմը կարողացավ փրկել հանդիպումն ու կորզել ոչ-ոքի։ «Լիվերպուլի» […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026