Կարլոս Սոլերը, հնարավոր է, վերադառնա Լա լիգա

Կարլոս Սոլերը, հնարավոր է, վերադառնա Լա լիգա

29/05/2023 - 18:49

ՊՍԺ-ի կիսապաշտպան Կարլոս Սոլերը, հնարավոր է, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վերադառնա իսպանական Լա լիգա։

Ինչպես տեղեկացնում է As-ը, 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ատլետիկո Մադրիդը»։

Աղբյուրի փոխանցմամբ` «ռոխիբլանկոն» Սոլերին ցանակցել է ձեռք բերել, երբ վերջինս դեռ հանդես էր գալիս «Վալենսիայի» կազմում, սակայն այդ ժամանակ գործարքը ձախողվեց։

Նշվում է, որ հաջորդ շաբաթ «հնդկացիների» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ակումբի նախագահ Էնրիկե Սերեսոյի և ակումբի տնօրենների հետ քննարկելու է տրանսֆերային հետագա ծրագերը։

Սպասվում է, որ ամռանն «Ատլետիկոն» մեծ գումարներ չի ծախսելու, սակայն, ամենայն հավանականությամբ, մադրիդյան ակումբը մի շարք նորեկներ կունենա, իսկ տրանսֆերային գլխավոր նպատակը կլինի հենց Սոլերին ձեռք բերելը։

Ակնկլավում է, որ «Ատլետիկոն» Սոլերին ձեռք բերելու համար պատրաստ կլինի գնման իրավունքով վարձակալել նրան։

Հավելենք, որ 26-ամյա կիսապաշտպանը Լա լիգակում հանդես գալու հարուստ փորձ ունի։ Նա «Վալենսիայի» սան է, որի կազմում անցկացրել է 226 հանդիպում` դառնալով 36 գոլի և 31 գոլային փոխանցման հեղինակ։

Սոլերն ընթացիկ մրցաշրջանից առաջ 18 մլն եվրոյի դիմաց համալրեց ՊՍԺ-ի շարքերը, որի մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 34 անգամ` դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023