Ռուսական ՖՆԼ-ի Գավաթի խաղարկությունում «Փյունիկը» հերթական հանդիպումն է անցկացրել: Հայկական թիմը 1:1 հաշվով է ավարտել «Մորդովիայի» հետ խաղը: «Փյունիկից» նախ 11 մետրանոցից վրիպել է Ալիկ Առաքելյանը, ապա՝ 23-րդ րոպեին հիանալի գոլի հեղինակ է դարձել:
Ավելին
Sport Mediaset-ը հայտնում է, որ ըստ ամենայնի՝ Մաուրիցիո Սարին լքելու է «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնը: Պարբերականը նշում է, որ լոնդոնյան ակումբը մտադիր է պաշտոնանկ անել իտալացուն: Այդ պարագայում թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարելու է Սարիի օգնական Ջանֆրանկո Ձոլան: Հիշեցնենք, որ «Չելսին» 0:6 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Սիթիին», ինչից հետո մասնագետի հեռանալու խոսակցությունները շատացել […]
Ավելին
Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքիով էր ավարտել Բիլբաոյի «Աթլետիկի» հետ հանդիպումը; Հատկանշական է, որ վերջին անգամ կատալոնական թիմը Լա լիգայում գոլ չէր խփել 364 օր առաջ: 2018 թվականի այս օրը՝ փետրվարի 11-ին «Բարսան» նույն 0:0 հաշվով էր ավարտել «Խետաֆեի» հետ հանդիպումը: Այդ խաղին հաջորդած 37 մրցավեճերում «կապտանռնագույնները» դաշտից հեռացել էին նվազագույնը 1 […]
Ավելին
Պորտուգալիայի առաջնության 21-րդ տուրում«Բենֆիկան» սահմանեց թիմի համար նոր ռեկորդ՝ ուղարկելով 10 անպատասխան գնդակ «Նասիոնալի» դարպասը։ Վերջին խոշոր հաշվով հաղթանակը թիմը գրանցել էր 2009 թվականին՝ Ժորժե Ժեզուսի գլխավորությամբ հաղթելով «Վիտորիային» 8:1 հաշվով։ Հետաքրքիրն այն է, որ տանտերերը կատարել են 24 հարված, որից 14-ը դարպասին, 4-ի դեպքում փրկել է դարպասապահը, իսկ մնացած 10 հարվածները վերածվել են գոլի: […]
Ավելին
Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում Բիլբաոյի «Աթլետիկը» հյուրընկալել էր «Բարսելոնային»: Հանդիպումը գոլազուրկ ավարտ ունեցավ: Մի շարք իրավիճակներում իր թիմին վերահաս գոլից փրկել է Մարկ-Անդրե Տեր Շտեգենը, իսկ հանդիպումն, ընդհանուր առմամբ, աչքի չընկավ դիտարժանությամբ: Այս ոչ-ոքիից հետո կատալոնական թիմը 51 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը՝ հետապնդող «Ռեալից» առաջ լինելով 6 միավոր:
Ավելին
Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Միլանը» հյուրընկալել էր «Կալյարիին»: Տանտերերը վստահ հաղթանակ են տարել 3:0 հաշվով: Հանդիպման 13-րդ րոպեին Կեպիտելին պատահմամբ գնդակն ուղարկել է սեփական դարպասը: Մոտ 10 րոպե անց Պակետան կրկնապատկել է հաշիվը: 62-րդ րոպեին Պյոնտեկը հաշիվը դարձրել է խոշոր: Այս հաղթանակից հետո Գատուզոյի գլխավորած թիմը 39 միավորով բարձրացել է 4-րդ հորիզոնական:
Ավելին
Իտալական Ա սերիայի 23-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Սասուոլոյին»: Հանդիպման 23-րդ րոպեին Ռոնալդուի հարվածից հետո դարպասապահը հետ է մղել գնդակը, վրա հասած Խեդիրան այն ուղարկել է դարպասը: 70-րդ րոպեին Ռոնալդուն գլխի հուժկու հարվածով կրկնապատկել է հաշիվը: Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Ռոնալդուի փոխանցումից հետո վայրկյաններ առաջ խաղադաշտ մտած Էմրե Ջանը ձևակերպել […]
Ավելին
ԱՊԼ-ի 26-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 6:0 հաշվով հաղթել է «Չելսիին»: Հանդիպումից անմիջապես հետո «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ձեռքը պարզած մոտեցել է «ազնվականների» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին, ով շտապել է դեպի հանդերձարան: Thoughts on Sarri not shaking Guardiola’s hand? pic.twitter.com/Q4hyXVUutP — SportsDictator (@SportDictatorGB) February 10, 2019
Ավելին
ԱՊԼ-ի 26-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Չելսիին»: «Քաղաքայինները» մրցակցի դարպասն ուղարկեցին 6 անպատասխան գնդակ: Հեթ-տրիկ է ձևակերպել Ագուերոն՝ աչքի ընկնելով 13-րդ, 19-րդ 56-րդ րոպեներին. վերջինը 11 մետրանոցից: Դուբլ է ձևակերպել Ռահիմ Սթերլինգը՝ գոլ խփելով հանդիպման մեկնարկից 4 րոպե անց և խաղավարտից 10 րոպե առաջ: Մեկ անգամ էլ աչքի է ընկել Իլկայ Գյունդողանը: Այս հաղթանակից […]
Ավելին
ԱՊԼ-ի 26-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել է «Չելսիին»: Հանդիպման 13-րդ րոպեին հիանալի գոլի հեղինակ է դարձել Սերխիո Ագուերոն: Ավելի վաղ՝ 4-րդ րոպեին հաշիվը բացել էր Ռահիմ Սթերլինգը:
Ավելին
1 1,773 1,774 1,775 1,776 1,777 1,782

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023