Բավարիան հաղթում է և էլ ավելի ամրապնդում առաջատարի դիրքերը  🎥

Բավարիան հաղթում է և էլ ավելի ամրապնդում առաջատարի դիրքերը 🎥

17/01/2021 - 20:56

Գերմանական Բունդեսլիգայի 16-րդ տուրի շրջանակում առաջատար «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունեց «Ֆրայբուրգին» և կարողացավ 2։1 հաշվով առավելության հասնել՝ էլ ավելի ամրապնդելով առաջատարի դիրքերը։

Հանդիպման 7-րդ րոպեին Թոմաս Մյուլլերի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց Ռոբերտ Լևանդովսկին։ Թիմերն ընդմիջման գնացին 1։0 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսի 62-րդ րոպեին հյուրերի հարձակվող Նիլս Պետերսենը գլխի հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը՝ 1։1։

Մյունխենյան ակումբից 13 րոպե պահանջվեց՝ հաշվի մեջ կրկին առաջ անցնելու համար․ այս անգամ արդեն Մյուլլերն ինքը դարձավ գոլի հեղինակ՝ փոխանցում ստանալով Լերոյ Սանեից՝ 2։1։ Ինչպես պարզվեց հետագայում, սա խաղի վերջնական հաշիվն էր։

Հարկ է նշել որ խաղի գրեթե ողջ ընթացքում տանտերերը հսկայական ճնշում էին գործադրում մրցակցի վրա․ բավական է նշել, որ գնդակին տիրելու հարաբերությունը 60% – 40% էր «Բավարիայի» օգտին, իսկ դարպասի ուղղությամբ 26 հարվածին հյուրերը պատասխանել էին միայն 8 անգամ։

Այսպիսով՝ երկու անընդմեջ պարտություններից հետո («Հոլշտայն Քիլ»-«Բավարիա»՝ 3։2, «Բորուսիա Մյունխենգլադբախ»-«Բավարիա»՝ 2։3) Հանս-Դիտեր Ֆլիկի սաները վերջապես հաղթանակ են տոնում։

Այս հաղթանակից հետո Բունդեսլիգայի առաջատարն էլ ավելի ամրապնդվեց իր դիրքերը՝ վաստակելով 36 միավոր և երկրորդ հորիզոնականում ընթացող «Լայպցիգին» գերազանցելով արդեն 4 միավորով («Լայպցիգը» հյուրընկալվելիս 2։2 հաշիվ գրանցեց «Վոլֆսբուրգի» դեմ խաղում)։

«Ֆրայբուրգը» 8-րդ հորիզոնականում է․ թիմն իր ակտիվում ունի 23 միավոր։

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023