Սերբիայի Սուպերլիգայի 34-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթել է «Չուկարիչկիին»։ Հյուրերից հաշիվը 27-րդ րոպեին բացել է Բրունո Դուարտեն` եզրափակելով Նաիր Թիկնիզյանի ասիստը։ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը Սերբիայի ընթացիկ առաջնությունում կատարել է 5-րդ գոլային փոխանցումը։ 26-ամյա ֆուտբոլիստն իր թիմի մեկնարկային կազմում է եղել` փոխարինվելով 70-րդ րոպեին։ «Ցրվենա Զվեզդան» 85 միավորով առաջին տեղում է։ […]
Ավելին
«Թունը» պատմության մեջ առաջին անգամ դարձել է Շվեյցարիայի չեմպիոն։ Մաուրո Լուստրինելիի գլխավորած թիմը Սուպերլիգայի 35-րդ տուրում հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվել է «Բազելին»։ Ակումբը 74 միավորով առաջին տեղում է` առաջնության ավարտից 3 տուր առաջ անհասանելի դառնալով մրցակցիների համար։ «Թունը» դեռ նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս երկրորդ դիվիզիոնում` Չելենջ լիգայում, որը նույնպես հաղթել էր։ «Թունը» ակումբի128 տարվա […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Ակրոնին»։ «Ցլերի» հաղթական գոլը 72-րդ րոպեին խփեց Ջոն Կորդոբան` եզրափակելով թիմի ավագ Էդուարդ Սպերցյանի ոսկերչական ասիստը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում գրանցել է 12 գոլ ու 15 ասիստ։ Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը 63 միավորով առաջին տեղում է, «Ակրոնը»` 27 միավորով 12-րդ։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Սլովալիայի Նայք լիգայի 30-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» տնային խաղում 1:0 հաշվով հաղթեց «Դունայսկա Ստրեդային»։ Տանտերերի հաղթական գոլը 79-րդ րոպեին փայլուն հարվածով խփեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։ 32-ամյա ֆուտբոլիստը Սլովակիայի ընթացիկ առաջնությունում աչքի ընկավ 9-րդ անգամ։ Նա նաև 6 ասիստ է կատարել։ Բարսեղյանն իր թիմի երկրորդ ամենաարդյունավետ խաղացողն է և զիջում է միայն […]
Ավելին
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 11-րդ տուրում «Օռլանդո Սիթին» մրցակցի դաշտում 4:3 հաշվով թրիլերային հաղթանակ է տարել «Ինտեր Մայամիի» նկատմամբ։ Տանտերերը Յեն Ֆրեյի, Տելասկո Սեգովիայի ու «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսիի գոլերի շնորհիվ 34-րդ րոպեի դրությամբ հաղթում էին 3:0 հաշվով, բայց «Օռլանդոն» կարողացավ անհավանական comeback անել` տանելով գերկամային հաղթանակ։ Մարտին Պերելմանի գլխավորած թիմից հեթ-տրիկ գրանցեց Մարտին […]
Ավելին
«Լևսկին» պատմության մեջ 27-րդ անգամ դարձել է Բուլղարիայի չեմպիոն։ Երկրի բարձրագույն առաջնության 30-րդ տուրում Սոֆիան ներկայացնող ակումբը սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է ԲԿՄԱ 1948-ին։ Խուլիո Վելասկեսի գլխավորած թիմի հաղթական գոլը 71-րդ րոպեին խփել է Մարկո Դուգնաջիչը։ «Կապույտները» 76 միավորով առաջին տեղում են` առաջնության ավարտից 4 տուր առաջ ապահովելով չեմպիոնությունը։ ԲԿՄԱ 1948-ը 62 միավորով երկրորդն […]
Ավելին
Հայաստանն ու Վրաստանը համատեղ կընդունեն ֆուտբոլի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունը, հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Երկրների` մրցաշարն ընդունելու համատեղ հայտն ընդունվել է ապրիլի 28-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացած ՖԻՖԱ-ի Գործկոմի նիստի ժամանակ։ «Սա աննախադեպ իրադարձություն է հայկական ֆուտբոլի համար։Առաջին անգամ մեր երկիրը կհյուրընկալի համաշխարհային մակարդակի խոշորագույն ֆուտբոլային մրցաշար, ինչը վկայում է միջազգային հանրության մեծ […]
Ավելին
ԱՄՆ-ի բաց գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Նյու Էնգլանդ Ռևոլուշնը» սեփական դաշտում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է (3:1) երկրորդ լիգան` ՅՈՒՍԼ Չեմպիոնշիփը ներկայացնող «Ռոդ Այլենդին»։ Հանդիպումը, լրացուցիչ ժամանակը ներառյալ, ավարտվել է 1:1 հաշվով։ 11-մետրանոցների ժամանակ փայլել է տանտերերի դարպասապահ Դոնովան Փարիզյանը` հետ մղելով մրցակցի ֆուտբոլիստների երեք հարված։ Ֆոքսբորոու քաղաքը ներկայացնող ակումբը դուրս է եկել մրցաշարի 1/8 եզրափակիչ, […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափաիիչի պատասխան խաղում «Արսենալը» սեփական դաշտում գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց Լիսանոնի «Սպորտինգի» հետ։ Հիշեցնենք, որ առաջին մրցավեճում «զինագործները» հաղթել էին 1:0 հաշվով։ Այսպիսով, լոնդոնյան գրանդը երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ ամենահեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ։
Ավելին
Մարոկկոյի բարձրագույն առաջնության` Բոթոլա Պրո 1-ի 12-րդ տուրի կենտրոնական խաղում «Մաղրիբը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է «Վիդադին»։ Տաներերի հաղթական գոլը 80-րդ րոպեին խփել է կենտրոնական պաշտպան Դրիս Էլ Ջաբլին` մրցակցի դարպասը գրավելով «ռաբոնա» տեսակ հանրահայտ հարվածով։ 28-ամյա ֆուտբոլիստը ֆանտաստիկ գոլ է խփել։ Ֆես քաղաքը ներկայացնող ակումբը 31 միավորով գլխավորել է մրցաշարային աղյուսակը։ «Մաղրիբը» պայքարում […]
Ավելին
1 52 53 54 55 56 821

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026