Interfootall-ն իր հետևորդների դատին է հանձնում հերթական տեսանյութը։ Նախ կդիտենք «Ժիլինայի» հայազգի կիսապաշտպան Վահան Բիչխաչյանի «պանենկա» տեսակի հարվածով հիանալի գոլը, իսկ այնուհետև կվերհիշենք, թե Հայաստանի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, երբ մարզում էր «Սևիլիան», ինչպես խոշոր հաշիվներով հաղթեց «Ռեալին» ու «Բարսելոնային»։ Դե իսկ վերջում էլ կխոսենք Եվրո-2020-ի շրջանակում կայացած կիսաեզրափակիչ խաղերի մասին։ Հաճելի դիտում։ […]
Ավելին
«Բարսելոնայի» նորեկ Մեմֆիս Դեպայը համաձայնել է նախապես որոշված աշխատավարձի չափից վաստակել ավելի քիչ։ Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, ֆինանսական խնդիրների պատճառով կատալոնական ակումբն ստիպված է կրճատել հոլանդացի ֆուտբոլիստի աշխատավարձը։ Աղբյուրի փոխանցմամբ` նախապես որոշված էր, որ 27-ամյա հարձակվողի տարեկան աշխատավարձը նոր ակումբում կազմելու է 7 մլն եվրո + հավելավճարներ, սակայն հետագայում պարզ է դարձել, որ «Բարսելոնան» Դեպային […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Ռապիդ Վիեննայի» 18-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Յուսուֆ Դեմիրին։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը, որի դիմաֆ կատալոնական ակումբը վճարելու է 500 հազար եվրո։ Հաղորդվում է, որ վարձակալության ավարտից հետո «Բարսելոնան» ավստրիացի ֆուտբոլիստին 10 մլն եվրոյի դիմաց ոչ պարտադիր գնման իրավունք […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ատլետիկո Մադրիդի» պաշտոնական կայքը, ակումբը նոր պայմանագիր է կնքել գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ։ Ըստ նոր համաձայնագրի` արգենտինացի մասնագետը «հնդկացիների» ղեկին կմնա մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Հիշեցնենք, որ «Էլ չոլոն» «Ատելտիկոն» գլխավորում է 2012 թ. հունվարից և ակումբի ղեկին երկուական անգամ դարձել է Լա լիգայի չեմպիոն, Եվրոպա լիգայի հաղթող ու ՈՒԵՖԱ-ի […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» նախկին կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը, ով վերջերս համալրեց ՊՍԺ-ի շարքերը, կարիերան կարող էր շարունակել անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբներից մեկում։ Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, 35-ամյա պաշտպանի հետ ցանկացել է պայմանագիր կնքել «Արսենալը», սակայն Ռամոսը հրաժարվել է տեղափոխվել լոնդոնյան ակումբ, քանի որ ցանկացել է հանդես գալ Չեմպիոնների լիգայում։ Աղբյուրի փոխանցմամբ` «Մանչեսթեր Սիթին» նույնպես պայմանագիր […]
Ավելին
Եվրո-2020-ի շրջանակում իր մրցելույթներն էլ ավարտեց նաև Դանիայի հավաքականը` մրցաշարի կիսաեզրափակչում լրացուցիչ ժամանակում 1:2 հաշվով պարտվելով Անգլիայի ընտրանուն։ Դեռ մրցաշարի մեկնարկից առաջ` հունիսի 11-ին, Interfootball-ի Telegram -ի պաշտոնական ալիքում հարցում տեղադրվեց, որպեսզի պարզենք, թե, ըստ մեր հետևորդների, որ հավաքականն է Եվրո-2020-ի թաքնված ֆավորիտը` «темная лошадка»-ն։ Ըստ Interfootball-ի հետևորդների մեծ մասի` մրցաշարի թաքնված ֆավորիտը Դանիայի հավաքականն […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Պարի Սեն-Ժերմենի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» նախկին կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թ. հունիսի 30-ը, իսկ 35-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կազմելու է 12 մլն եվրո։ Իսպանացի պաշտպանը ՊՍԺ-ի շարքերը համալրել է անվճար, քանի որ դարձել էր ազատ գործակալ։ Հիշեցնենք, […]
Ավելին
«Ռեալի» նախկին կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը կարիերան շարունակելու է ՊՍԺ-ի կազմում։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 35-ամյա ֆուտբոլիստը 2 տարվա պայմանագիր է համաձայնեցրել փարիզյան ակումբի հետ։ Հուլիսի 7-ին էլ իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ի իր միկրոբլոգում գրառում էր կատարել, որ Ռամոսն արդեն մեկնել է Փարիզ, այնտեղ բուժզննում է անցել իր նոր ակումբի համար և […]
Ավելին
ՖԻՖԱ-ի նախկին մրցավար Յունաս Էրիկսոնը քննադատել է ՈՒԵՖԱ-ին` Եվրո-2020-ի վճռորոշ հանդիպումների մրցավարների ընտրության հարցում. «Անցել է 5 տարի այն պահից, երբ սպասարկել եմ Եվրո-2016-ի Պորտուգալիա – Ուելս կիսաեզրափակիչ հանդիպումը։ Չնայած ես հպարտ ու երջանիկ էի, երբ հանդիպումը մեկնարկեց, սակայն իմ գործընկերները հիասթափված էին, և բոլորիս մոտ հարց էր ծագել, թե ինչո՞ւ մեզ չթողեցին սպասարկել եզրափակիչ […]
Ավելին
Եվրո-2020-ի շրջանակում Իսպանիայի հավաքականը 11-մետրանոցներով (հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով) պարտվեց Իտալիային և լքեց պայքարը։ «Ֆուրիա ռոխայի» միակ գնդակը 80-րդ րոպեին խփեց Ալվարո Մորատան` հաշիվը դարձնելով 1:1։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, 28-ամյա հարձակվողը Եվրոպայի առաջնությունների շրջանակում խփեց իր 6-րդ գնդակը և գերազանցեց Ֆերնանդո Տորեսի ցուցանիշը` դառնալով Իսպանիայի հավաքականի լավագույն ռմբարկուն մրցաշարի պատմության մեջ։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023