Ավստրիայի թիմի դեմ ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի խաղում (3:0) Իսպանիայի ազգային հավաքականը 68 տարվա վաղեմության ցուցանիշ է կրկնել, հաստատում է Opta-ն։ Իսպանիան 1958թ. ի վեր առաջին հավաքականն է, որի փլեյ-օֆֆ-ի հանդիպման համար նախատեսված մեկնարկային կազմում եղել է 20 տարեկանը չբոլորած երկու ֆուտբոլիստ` Լամին Յամալը (18 տ.) և Պաու Կուբարսին (19 տ.)։ Նախորդը Բրազիլիայի հավաքականն էր նման […]
Ավելին
Հուլիսի 1-ին բազմաթիվ անվանի ֆուտբոլիստներ դարձել են ազատ գործակալ։ Առանց ակումբի են մնացել հետևյալ ֆուտբոլիստները. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Ունայի Սիմոնն Ավստրիայի թիմի դեմ ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի խաղում (2:0) գոլ բաց չի թողել` գրանցելով պատմական ռեկորդ, հայտնում է Opta-ն։ Բիլբաոյի «Ատլետիկի» ֆուտբոլիստը դարձել է աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենաերկար «չոր» շարք անցկացրած դարպասապահը։ 29-ամյա ֆուտբոլիստը Մունդիալներում գոլ բաց չի թողնում արդեն 519 րոպե անընդմեջ։ Սիմոնը Մունդիալում նախորդ գնդակը բաց է […]
Ավելին
ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի կենտրոնական դիմակայությունում Պորտուգալիայի ազգային հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Խորվաթիայի թիմի նկատմամբ։ Հաշիվը 53-րդ րոպեին բացեց խորվաթների 37-ամյա վետերան վինգեր Իվան Պերիշիչը։ 68-րդ րոպեին պորտուգալացիներից հաշվի հավասարակշռությունը վերականգնեց Կրիշտիանու Ռոնալդուն` աչքի ընկնելով 11-մետրանոցից։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը կարիերայի առաջին գոլը խփեց Մունդիալների փլեյ-օֆֆ-ում։ Թվում էր, թե հանդիպումը կշարունակվի լրացուցիչ ժամանակում, բայց […]
Ավելին
ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչում Իսպանիայի ազգային հավաքականը 3:0 հաշվով հաղթեց Ավստրիայի թիմին։ «Ֆուրիա ռոխայից» դուբլ գրանցեց Միկել Օյարսաբալը, գոլ խփեց նաև Պեդրո Պոռոն։ Իսպանացիներից երկու ասիստ կատարեց Մադրիդի «Ռեալի» նորեկ Մարկ Կուկուրելիան։ Եվրոպայի գործող չեմպիոնը մրցաշարում դեռ գոլ բաց չի թողել։ Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմը խմբային փուլի առաջին տուրում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցել Կաբո […]
Ավելին
ԱՄՆ-ի ազգային հավաքականի հարձակվող Ֆոլարին Բալոգանն աշխարհի առաջնությունների պատմության մեջ յուրահատուկ ցուցանիշ է կրկնել, հայտնում է Mister Chip-ը։ Բալոգանը միայն չորրորդ ֆուտբոլիստն է, որը Մունդիալի փլեյ-օֆֆ-ի խաղում ինչպես գոլ է խփել, այնպես էլ կարմիր քարտ ստացել։ «Մոնակոյի» ֆուտբոլիստը Բոսնիա և Հերցեգովինայի դեմ ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի խաղում 45-րդ րոպեին գոլ է խփել, իսկ 64-ին հեռացվել դաշտից։ […]
Ավելին
«Բենֆիկան» Մադրիդի «Ատլետիկոյից» վարձակալել է կենտրոնական պաշտպան Կլեման Լանգլեին, հայտնում է պորտուգալական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը վարձակալական պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2027թ. հուլիսի 1-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը վարձակալական համաձայնագրի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կդառնա «Բենֆիկայում» լիիրավ անդամ։ Նա Լիսաբոնը ներկայացնող ակումբի հետ մինչև 2029թ. հուլիսի 1-ը պայմանագիր է կնքել։ 31-ամյա պաշտպանը «Ատլետիկոյում» հանդես […]
Ավելին
«Բարսելոնայի» ու Իսպանիայի ազգային հավաքականի վինգեր Լամին Յամալը կարծում է, որ կդառնա աշխարհի չեմպիոն, հայտնում է COPE-ն։ «Երբ որևէ մրցաշար է մեկնարկում, ես մտածում եմ, որ կհաղթեմ այն։ Հենց դա եմ այժմ մտքումս պահում։ Կարծում եմ` կհաղթեմ այս աշխարհի առաջնությունը»,- ասել է 18-ամյա ֆուտբոլիստը։ Իսպանիայի հավաքականն ԱԱ-2026-ում դուրս է եկել 1/16 եզրափակիչ, որտեղ հուլիսի 2-ին […]
Ավելին
Խիլբերտո Մորան Մեքսիկայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է Էկվադորի թիմի դեմ ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի խաղին (2:0)` դառնալով Մունդիալների պատմության մեջ երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը հանդես է եկել փլեյ-օֆֆ-ում, տեղեկացնում է Opta-ն։ Մեքսիկական «Տիխուանայի» կիսապաշտպանը հանդիպման օրը եղել է 17 տարեկան և 259 օրական։ Պատանի կիսապաշտպանն այդ ցուցանիշով զիջել է միայն «Ֆուտբոլի արքա» Պելեին։ Պելեն Բրազիլիայի […]
Ավելին
ԱԱ-2026-ում ձևավորվել է 1/8 եզրափակիչի ևս երկու զույգ. Ավելի վաղ Մունդիալի 1/8 եզրափակիչում զույգ էին ձևավորել նաև Կանադայի ու Մարոկկոյի հավաքականները, որոնց հանդիպումը կկայանա հուլիսի 4-ին, մեկնարկը` ժամը 21:00-ին։ Պայքարը կշարունակի նաև Մեքսիկան, որի մրցակիցը հայտնի կդառնա հուլիսի 1-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026