«Մոնակոյի» կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը ընդգրկված է թիմի հայտացուցակում և պատրաստ է խաղալ Լիգա 1-ի 25-րդ տուրում «Նանտի» դեմ։ Ռուս ֆուտբոլիստի մասնակցությունն հանդիպմանը հարցի տակ էր՝ անցած տուրում «Մոնպելյեի» հետ խաղում ստացած վնասվածքի պատճառով։ «22-ամյա Գոլովինը կարողացել է խուսափել լուրջ վնասվածքից և կարող է խաղադաշտ դուրս գալ,- հայտնում է «Մոնակոյի» Twitter-ի էջը։
Ավելին
«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը շարունակում է վերականգնվել վնասվածքից։ Բրազիլացին Բարսելոնում դիմել է մի քանի բժիշկների, այդ թվում մասնագետների, ովքեր աշխատում են հենց «Բարսելոնայի» հետ, որի կազմում ժամանակին նա հանդես էր գալիս։ Չնայած «Բարսելոնայի» հետ բոնուսների վճարման պատճառով ընթացող դատական գործին՝ Նեյմարը շարունակում է կապ պահել ակումբի ֆուտբոլիստների և ղեկավարության հետ։ Բրազիլացին շատ լավ գիտի կապտանռնագույնների բժշկական […]
Ավելին
ՊՍԺ-ում արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի հայտարարել, որ թիմի գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգան է և դուրս մնալ պայքարից դեռ, օրինակ, 1/8-րդ եզրափակչից։ Թիմը այսօր կարևոր հանդիպում է անցկացնելու. փլեյ-օֆ փուլի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ դիմակայության առաջին մրցավեճն է: Խաղից առաջ փարիզյան թիմը մնացել է առանց մի շարք առջատարների։ Հարկ է նշել, որ մրցակիցը […]
Ավելին
Ֆուտբոլային աշխարհը շարունակում է սգալ արգենտինացի 28-ամյա ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի մահը: Հիշեցնենք, որ Լա Մանշում ավիավթարի էր ենթարկվել ֆուտբոլիստին տեղափոխող ինքնաթիռը, որում նա էր և օդաչուն: Դիահերձումը ցույց է տվել, որ Սալայի մահը վրա է հասել գլխի և մարմնի վնասվածքներից,- հայտնում է SkyNews-ը: Էմիլիանոյի դին գտնվել էր փետրվարի 8-ին Լա Մանշի հատակում:
Ավելին
Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրում «Նանտը» սեփական հարկի տակ 2:4 հաշվով պարտվել է «Նիմին»: Հանդիպումից առաջ տանտերերի երկրպագուները հուզիչ պերֆորմանս էին պատրաստել՝ ի հիշատակ ավիավթարից զոհված թիմի նախկին ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի: Ի դեպ, «Նանտի» բոլոր ֆուտբոլիստների խաղաշապիկին Սալայի անունն էր:
Ավելին
Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» 1:0 հաշվով հաղթել է «Բորդոյին»: Հանդիպման ընթացքում անհավանական սեյվ է կատարել փարիզյան թիմի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը:
Ավելին
«Նանտի» նախկին գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը նույնպես սգացել է Էմիլիանո Սալայի մահը, որը պաշտոնապես հաստատվել է: Սալան ֆրանսիական ակումբ է տեղափոխվել այն ժամանակ, երբ հայազգի մասնագետը թիմի մարզիչն էր: Տեր-Զաքարյանն իր զորակցությունն է հայտնել զոհված ֆուտբոլիստի ընտանիքին. «Ողբերգություն է. իմ բոլոր մտքերն իր ընտանիքի և սիրելիների հետ են։ Էմիլիանոն պարզ և ազնիվ մարդ էր»,- մարզչի […]
Ավելին
Ավիավթարի հետևանքով մահացած Էմիլիանո Սալայի հիշատակը հարգել է «Նանտը»: Ֆրանսիական ակումբը շրջանառությունից հանել է 9 համարը, որով թիմում հանդես էր գալիս արգենտինացին: Այս մասին հայտնում է «Նանտի» թվիթերյան էջը: Այսօր՝ փետրվարի 8-ին պաշտոնապես հաստատվել է Սալայի մահը. գտնվել է նրա մարմինը: Սալան «Նանտում» էր հանդես գալիս 2015 թվականին, իսկ տրանսֆերը այս ձմռանը ձեռք էր բերել […]
Ավելին
«Բորդոյի» հարձակվող Յան Կարամոն ժամանակավորապես հեռացվել է գլխավոր թիմից: Ակումբը նման որոշում է կայացրել այն բանի համար, որ իվուարցին իր թիմի հանդիպման ընթացքում («Մարսելի» հետ՝ 0:1) Instagram-ի իր էջում ուղիղ միացում է կատարել՝ լինելով առևտրի կենտրոնում: Այս մասին հայտնում է Goal.com-ը: «Բորդոն» նման արարքը համարում է անհարգալից վերաբերմունք ակումբի և երկրպագուների հանդեպ: Նշվում է, որ […]
Ավելին
Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթեց «Ռենին»: Հանդիպման մեկնարկից 7 րոպե անց Կավանին գլխի դիպուկ հարվածով բացել է հաշիվը, իսկ 28-րդ րոպեին Նիանգը հավասարեցրել է այն: 60-րդ րոպեին Դի Մարիան դարձյալ առաջ է մղել փարիզյան թիմին, իսկ 6 րոպե անց Մբապեն ընդգծել է տանտերերի առավելությունը: Եւս 5 րոպե […]
Ավելին
1 255 256 257 258

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023