Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» 3:1 հաշվով հաղթել է «Ուոթֆորդին»: «Քաղաքայինների կազմում հեթ-տրիկ է ձևակերպել Ռահիմ Սթերլինգը՝ գոլ խփելով 46-րդ, 50-րդ և 59-րդ րոպեներին: «Ուոթֆորդի» միակ գոլը խփել է Դելոֆեուն: Այս հաղթանակից հետո Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 74 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը: Տուրի հանդիպումը դեռ չանցկացրած «Լիվերպուլն» ակտիվում ունի 70 միավոր:
Ավելին
Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Ռայո Վալեկանոյին»: Կատալոնական թիմը հաղթեց 3:1 հաշվով: Հանդիպման 24-րդ րոպեին Դե Թոմասը բացել է խաղի հաշիվը: 38-րդ րոպեին տուգանայինից Մեսսիի փոխանցումից հետո Պիկեն գլխի դիպուկ հարվածով հավասարեցրել է հաշիվը: 51-րդ րոպեին Մեսսին հստակ է իրացրել 11 մետրանոցը, իսկ հիմնական ժամանակի ավարտից 8 րոպե առաջ Սուարեսը ձևակերպել է վերջնարդյունքը՝ […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 25-րդ տուրում առաջատարներ «Բավարիան» և Դորտմունդի «Բորուսիան» հաղթել են: Մյունխենյան թիմը «Վոլֆսբուրգին» ջախջախել է 6:0 հաշվով. դուբլ է ձևակերպել Լևանդովսկին, մեկական անգամ աչքի են ընկել Գնաբրին, Խամեսը, Մյուլերը և Կիմիխը: Դորտմունդյան թիմը 3:1 հաշվով հաղթել է «Շտուտգարտին»: «Մեղուներից» աչքի են ընկել Ռոյսը, Ալկասերը և Պուլիշիչը, «Շտուտգարտի» միակ գոլը խփել է Կեմպֆը: «Բավարիան» և […]
Ավելին
«Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Քինը Իտալիայի առաջնության 27-րդ տուրի «Ուդինեզեի» դեմ հանդիպման ժամանակ դարձավ դուբլի հեղինակ: 19-ամյա ֆուտբոլիստը դարձել է թուրինցիների ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով Ա Սերիայում 37 տարվա ընթացքում կարողացել է մեկ խաղում երկու գնդակ հեղինակել: Նրանից առաջ՝ 1982 թվականին դուբլ էր ձևակերպել 18-ամյա Ջուզեպե Գալդերիզիին:
Ավելին
Ֆուտբոլային հետաքրքիր weekend է սպասվում: Ներկայացնում ենք հայկական հեռուստաեթերում սպասվող հանդիպումները: Մարտի 9 Հայաստան, Բարձրագույն խումբ. YouTube-ում ՀՖՖ-ի պաշտոնական ալիք Ժամը՝ 15:00. «Արարատ-Արմենիա» – «Գանձասար-Կապան» Իսպանիա, Լա լիգա. «Կենտրոն» հեռուստաընկերություն 21:30. «Բարսելոնա» – «Ռայո Վալեկանո» Իտալիա, Ա սերիա. 5 TV 23:30. «Կիևո» – «Միլան» Մարտի 10 Հայաստան, Բարձրագույն խումբ. YouTube-ում ՀՖՖ-ի պաշտոնական ալիք 14:00. «Արցախ» – «Արարատ»15:00. […]
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն աչքի է ընկել յուրօրինակ կարծիքով: Մասնագետի կարծիքով կատալոնական թիմը հետագայում կարող է կին գլխավոր մարզիչ ունենալ. «Ճշմարտությունն այն է, որ ֆուտբոլային աշխարհն առաջ է գնում մեծ քայլերով: Կանայք սկսում են մեծ դեր ունենալ ֆուտբոլում, մենք արդեն ունենք վառ օրինակներ: Տղամարդկանց ֆուտբոլում կանանց դերը նույնպես մեծանալու է: Ապագայում նույնիսկ «Բարսելոնան» կարող […]
Ավելին
Երեկ՝ մարտի 7-ին «Ռոման» հայտնել էր Էուսեբիո դի Ֆրանչեսկոյին պաշտոնանկ անելու մասին: Հռոմեական ակումբը հայտնում է, որ թիմի նոր գլխավոր մարզիչը Կլաուդիո Ռանիերին է: Գործարքի մանրամասները դեռ չեն հրապարակվել: «Ես ուրախ եմ տուն վերադառնալու համար: Երբ քեզ զանգահարում են «Ռոմայից» անհնար է ասել ոչ»,- ասել է մարզիչը: Հիշեցնենք, որ «Լեսթերի» չեմպիոնական հեքիաթի հեղինակ մասնագետը օրերս […]
Ավելին
Marca-ն գրում է, որ «Ռեալի»կիսապաշտպան Իսկոն ներողություն է խնդրել թիմակիցներից, նրանց հետ ավտոբուսով «Այաքսի» դեմ հանդիպմանը մեկնելուց հրաժարվելու համար: Նախօրէին հայտնի էր դարձել, որ 26-ամյա կիսապաշտպանը, իմանալով, որ չի հայտնվել թիմի հայտացուցակում, ակումբի բազան լքել էր իր մեքենայով: Դա թիմում դժգոհություն է առաջացրել, այդ թվում թիմի ավագ Սերխիո Ռամոսի մոտ:Իսկոն հասկացել է իր սխալը և […]
Ավելին
Ինչպես արդեն հայտնել էինք, Interfootball-ին է միացել ծաղրանկարիչ, ով անդրադառնալու է ֆուտբոլային կարևոր իրադարձություններին: Մեր ծաղրանկարչի հերթական «զոհը» Անխել դի Մարիան է, ով «Բարսելոնայից» ստացած ապտակից հետո պատժվել է այս անգամ «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից: Հիշեցնենք, որ արգենտինացին ՄՅՈւ-ի հետ առաջին խաղի ընթացքում ծաղրական արձագանք էր տրվել խաղադաշտ նետված գարեջրի շիշը վերցնելուց հետո:
Ավելին
«Այաքսի» կիսապաշտպան Դուշան Տադիչը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ: «Ռեալի» դեմ 1/8-րդ եզրափակիչ պատասխան հանդիպմանը (1:4) 30-ամյա ֆուտբոլիստը աչքի ընկավ մեկ գոլով և երկու գոլային փոխանցումով: Սերբն այս անվանակարգում առաջ է անցել Ռոմելու Լուկակուից («Մանչեսթեր Յունայթեդ»), Ուգո Լյորիսից («Տոտենհեմ») և «Պորտուի» հարձակվող Մուսա Մարեգայից:
Ավելին
1 1,747 1,748 1,749 1,750 1,751 1,775

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023