Պաշտոնական․ Մուստաֆին հեռացավ Արսենալից

Պաշտոնական․ Մուստաֆին հեռացավ Արսենալից

02/02/2021 - 12:08

Ինչպես տեղեկացնում է «Շալկե-04»-ի պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Արսենալի» կենտրոնական պաշտպան Շկոդրան Մուստաֆիի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ պայմանագիրը նախատեսված է մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը։ 28-ամյա պաշտպանը Գելզենկիրխենը ներկայացնող ակումբ է տեղափոխվել անվճար։

Մուստաֆին նոր ակումբի կազմում հանդես կգա «30» համարի մարզաշապիկով։

Հավելենք, որ «Շալկեն» Մուստաֆիին ձեռք բերեց որպես Օզան Կաբակի փոխարինողի, ով ձմեռային տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը համալրեց «Լիվերպուլի» շարքերը։

Շկոդրան Մուստաֆին «Արսենալում» հանդես էր գալիս 2016 թվականից։ Այդ ժամանակ լոնդոնյան ակումբը խաղացողի դիմաց «Վալենսիային» վճարեց 41 մլն եվրո և մինչ այժմ նա «զինագործների» կազմում անցկացրել է 151 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023