Ղազախստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Աստանան» չկարողացավ կոտրել «Տարազի» դիմադրությունը։ Խաղն ավարտվել է 1։1 հաշվով։ «Աստանայի» կազմում միակ գնդակը 4-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը։ 26-ամյա հայ կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում խփել է իր 2-րդ գնդակը։ Հավելենք, որ «Աստանան» անցկացրած 6 խաղերից հետո վաստակել է 11 միավոր և զբաղեցնում […]
Ավելին
Ներկայացնում ենք տեսանյութ Չեմպիոնների լիգայի 4 գերզհոր ինտրիգների մասին։ Վերլուծություն այս մրցաշարում հանդես եկող բոլոր ակումբների վերաբերյալ։ Մանրամասն կվերլուծենք արդեն կայացած 4 դիմակայությունները, ինչպես նաև կխոսենք, հանելուկային սպասվող ինտրիգներից։ Ի՞նչ մարտավարական հնարքների շնորհիվ Պեպ Գվարդիոլան հաղթեց Զինեդին Զիդանին, ինչպե՞ս «Բավարիան» իսկական «մեքենայի» վերածվեց, ինչպե՞ս ֆանտաստիկ Լեո Մեսսին լուծեց «Նապոլիի» հարցերը, ի՞նչ պատճառով «Յուվեն» մրցաշարին հրաժեշտ […]
Ավելին
Այսօր` հուլիսի 1-ին, գրեթե չորս ամիս անց վերսկսվել է Ղազախստանի Պրեմիեր լիգան։ Առաջնության 4-րդ տուրի շրջանակում «Կայրաթը» մրցում է «Ժետիսուի» դեմ։ Հանդիպման 11-րդ րոպեին տանտերերին առաջ է մղել Հայաստանի ազգային հավաքականի պաշպտման Կամո Հովհաննիսյանը` գրավելով նախկին թիմի դարպասը։ Հանդիպման 53-րդ րոպեի դրությամբ «Կայրաթը» հաղթում է 1:0 հաշվով։
Ավելին
Կորոնավիրուսի զարգացման և տարածման պատճառով դադարեցվել է նաև Ղազախստանի Պրեմիեր լիգան։ Ինչպես տեղեկացնում է Sports.kz-ն, առաջնությունը կվերսկսվի ապրիլի 15-ին։ Դադարեցվել են նաև Ղազախստանի գավաթն ու ցածր դիվիզիոնների առաջնությունները։ Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 15-ին, առաջնության 3-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Աստանան» հյուրընկալվելիս 2։3 հաղթեց «Կասպիին»։ Հանդիպման 18-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան […]
Ավելին
Մինչ ողջ Եվրոպան տառապում է կորոնավիրուսից, Ղազախաստանում շարունակվում է ներքին առաջնությունը։ Մեկնարկել է Ղազախստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրը։ Այսօր գործող չեմպիոն «Աստանան» հյուրընկալվելիս 2։3 հաշվով առավելության է հասել «Կասպիի» նկատմամբ։ «Աստանայի» կազմում հանդիպման 18-րդ րոպեին հաշիվը կրկնապատկել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։ Այս գոլը դարձել է հայ կիսապաշտպանի պաշտոնական հանդիպումներում առաջին գնդակը։
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ՀՖՖ-ն և Կարագանդայի «Շախտյորի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն եկել են համաձայնության, ըստ որի 33-ամյա դարպասապահը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում: ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հանդիպել է Յուրչենկոյին և նրան հանձնել Հայաստանի ազգային ընտրանու անվանական մարզաշապիկը: Յուրչենկոն արդեն մարտին կմիանա Հայաստանի ազգային հավաքականին՝ պատրաստվելու Ուզբեկստանի և Ղազախստանի հավաքականների հետ հանդիպումներին: Դավիթ […]
Ավելին
Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Հայկ Իշխանյանը, ով վերջերս էր մեկ տարվա պայմանագիր կնքել Ղազախստանը ներկայացնող «Ժետիսուն», հեռացվել է թիմից։ Այս մասին տեղեկացնում է sport.inform.kz կայքի խմբագիր Այդին Կոժախմետը: «Մի քանի անգամ լսել եմ, որ «Ժետիսուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Օգայը ֆուտբոլիստների նկատմամբ բռնապետական մոտեցումներ ունի։ Խաղադաշտում կարգապահության հետ կապված ամեն ինչ պարզ է, սակայն առօրյա կայնքում […]
Ավելին
Այսօր Ղազախստանի առաջնության ներկայացուցիչ «Տոբոլի» և Կիևի «Դինամոյի» միջև ընկարական հանդիպում է տեղի ունեցել, որն ավարտվել է ղազախական ակումբի 4։2 հաշվով կամային հաղթանակով։ Ղազախական ակումբի կազմում հանդիպման 72-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Պետրոն Ավետիսյանը՝ դնելով հանդիպման վերջակետը։
Ավելին
Հայաստանի հավաքականի և «Գանձասար-Կապանի» եզրային պաշտպան Արման Հովհաննիսյանը համալրել է Ղազախստանի առաջնությունը ներկայացնող «Տոբոլի» շարքերը։ Այս մասին տեղեկացնում է «Տոբոլի» պաշտոնական կայքը։ Կնքված պայմանագրի մանրամասները դեռևս հայտնի չեն։ Հովհաննիսյանն առաջարկ է ունեցել նաև ղազախական «Օկժետպեսից», սակայն մերժել է այդ ակումբին: Հիշեցնենք, որ նախորդ ամիս «Տոբոլի» կազմը համալրել է նաև Հայաստանի հավաքականի մեկ այլ խաղացող Պետրոս […]
Ավելին
Ղազախստանի առաջնությունը միշտ էլ հայ ֆուտբոլիստների համար կարիերան շարունակելու նախընտրելի տարբերակներից մեկն է եղել։ Սակայն վերջերս հայազգի ֆուտբոլիստների թիվը Ղազախստանի առաջնությունում նկատելիորեն մեծացել է։ Եվ ահա այս թեմային որոշեց անդրադառնալ նաև մեր ծաղրանկարիչը։
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023