Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալում է «Պարի Սեն Ժերմենին»: Թիմերը հանդիպումը սկսելու են հետևյալ կազմերով. «Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա, Լինդելյոֆ, Բայի, Յանգ, Շոու, Մատիչ, Էրերա, Պոգբա, Մարսիալ, Լինգարդ, Ռեշֆորդ ՊՍԺ. Բուֆոն, Տ. Սիլվա, Կիմպեմբե, Բենյատ, Ալվեշ, Կերեր, Մարկինյոս, Վերատի, Դի Մարիա, Դրաքսլեր, Մբապե Ուղիղ հեռարձակումը՝ ստորև
Ավելին
Իսպանական Marca-ն հայտնում է, որ «Ռեալ Մադրիդի» նախկին պաշտպան Ալվարո Արբելոան պատմել է, թե ինչպես է վերաբերվում «Բարսելոնային» և նրա առաջատար Լիոնել Մեսսիին։ «Ես դեմ չեմ «Բարսելոնային», բայց մաղթում եմ նրանց պարտություններ, քանի որ դա լավ է «Ռեալի» համար։ Կցանկանամ, որ կատալոնացիները չանցնեն Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ։ Մեկ հակառակորդ քիչ կլինի։ «Բարսելոնան» միշտ էլ լավ […]
Ավելին
Այսօր հայտնի էր դարձել, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը հեռացել է լեհական «Սանդեցյայից»: Մեր ֆուտբոլիստը տեղափոխվել է մակեդոնական «Ռաբոտնիչկի»,- հայտնում է transfermarkt-ը: Մակեդոնիայի ընթացիկ առաջնության առաջին հատվածից հետո «Ռաբոտնիչկին» 4-րդ հորիզոնականում է: Նշենք, որ 28-ամյա Մանոյանը Հայաստանի հավաքականի կազմում 26 հանդիպման է մասնակցել:
Ավելին
Այսօր՝ փետրվարի 12-ին կայացել է ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի ասուլիսը: Իսպանացին ներկայացրել էր Հայաստան գալու իր դրդապատճառները և իր ծրագրերի բովանդակությունը.  «Չնայած նրան, որ ինձ ճանաչում են, կարծում եմ՝ լավ կլիներ, այդուհանդերձ,  ևս մեկ անգամ նշել, թե ինչի համար եմ աշխատում ՀՖՖ-ում: Սիրում եմ մարտահրավերներ, այդ իսկ պատճառով էլ լքեցի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Ցանկանում […]
Ավելին
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը հեռացել է լեհական «Սանդեցյայից»: Ակումբի պաշտոնական կայքը շնորհակալություն է հայտնել Դավիթին թիմում անցկացրած ժամանակահատվածի համար: Հիշեցնենք, որ Մանոյանը Լեհաստանի 1-ին դիվիզիոնի թիմ էր տեղափոխվել նախորդ տարվա հուլիսին: Այս ընթացքում «Սանդեցյայում» 9 հանդիպման է մասնակցել: Դեռևս հայտնի չէ, թե Դավիթը որտեղ է շարունակելու կարիերան:
Ավելին
ՊՍԺ-ում արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի հայտարարել, որ թիմի գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգան է և դուրս մնալ պայքարից դեռ, օրինակ, 1/8-րդ եզրափակչից։ Թիմը այսօր կարևոր հանդիպում է անցկացնելու. փլեյ-օֆ փուլի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ դիմակայության առաջին մրցավեճն է: Խաղից առաջ փարիզյան թիմը մնացել է առանց մի շարք առջատարների։ Հարկ է նշել, որ մրցակիցը […]
Ավելին
Ֆուտբոլային աշխարհը շարունակում է սգալ արգենտինացի 28-ամյա ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի մահը: Հիշեցնենք, որ Լա Մանշում ավիավթարի էր ենթարկվել ֆուտբոլիստին տեղափոխող ինքնաթիռը, որում նա էր և օդաչուն: Դիահերձումը ցույց է տվել, որ Սալայի մահը վրա է հասել գլխի և մարմնի վնասվածքներից,- հայտնում է SkyNews-ը: Էմիլիանոյի դին գտնվել էր փետրվարի 8-ին Լա Մանշի հատակում:
Ավելին
Զավեշտալի դրվագ է տեղի ունեցել Խոսեպ Գվարդիոլայի ասուլիսի ընթացքում: «Մանչեսթեր Սիթի»-«Չելսի» (6:0) հանդիպումից հետո լրագրողը սխալմամբ նշել է, որ «Բարսելոնայի» հետ մասնագետը մեկ մրցաշրջանում 5 տիտղոս է նվաճել: Պեպը ուղղել է՝ ասելով, որ տիտղոսների թիվը 6-ն է: Դրանից հետո իսպանացին կատակել է՝ «հրեշային» ժեստ ցույց տալով լրագրողին: ?| Journalist: “I know with Barcelona you won […]
Ավելին
Ռուսական ՖՆԼ-ի Գավաթի խաղարկությունում «Փյունիկը» հերթական հանդիպումն է անցկացրել: Հայկական թիմը 1:1 հաշվով է ավարտել «Մորդովիայի» հետ խաղը: «Փյունիկից» նախ 11 մետրանոցից վրիպել է Ալիկ Առաքելյանը, ապա՝ 23-րդ րոպեին հիանալի գոլի հեղինակ է դարձել:
Ավելին
Sport Mediaset-ը հայտնում է, որ ըստ ամենայնի՝ Մաուրիցիո Սարին լքելու է «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնը: Պարբերականը նշում է, որ լոնդոնյան ակումբը մտադիր է պաշտոնանկ անել իտալացուն: Այդ պարագայում թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարելու է Սարիի օգնական Ջանֆրանկո Ձոլան: Հիշեցնենք, որ «Չելսին» 0:6 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Սիթիին», ինչից հետո մասնագետի հեռանալու խոսակցությունները շատացել […]
Ավելին
1 1,767 1,768 1,769 1,770 1,771 1,777

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023